17:16 23.12.2022
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անհիմն է անվանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորող ռուս խաղաղապահների հասցեին հնչեցված քննադատությունները:
«Այս իրավիճակը բազմակողմ է, և պետք է հաշվի առնել բոլոր ներգրավված կողմերի՝ ադրբեջանական, իհարկե, հայկական, Ղարաբաղի հանրային կարծիքը: Դե, կարևոր է նաև ռուսական կողմի հանրային կարծիքը: Ավելին, տարբեր աղբյուրներից, չեմ հստակեցնի, մշտապես հնչում են կշտամբանքներ, հիմնականում՝ անհիմն, շատ ծանր պայմաններում աշխատող ռուս խաղաղապահների հասցեին` նկատի ունենալով, որ մշտապես պահանջներ են հնչում երկու կողմերից և երրորդ կողմից, և հաշվի առնելով եռակողմ համաձայնագրերում ամրագրված ընթացակարգերը խստորեն հետևելու անհրաժեշտությունը»,- ասել է Լավրովն ադրբեջանցի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում։
12:19 03.06.2025
Սևանի համայնքային ոստիկանները ձերբակալել են կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդինՄայիսի 30-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Սևան քաղաքի Գործարանային փողոցի խանութի սեփականատերը և հայտնել է, որ հաճախորդներից մեկն իրեն կեղծ 5 հազար դրամ է տվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի 19-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել ու […] ...
12:12 03.06.2025
ԿԳՄՍ նախարարը դիտել է «Հիշողության սլաքներ» ժամանակավոր ցուցադրությունըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան՝ դիտելու «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Առաջին անգամ ցուցադրվել են հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։ Ներկայացված շուրջ 60 ժամացույցները պատկանել են Միքայել Նալբանդյանին, Հովհաննես Թումանյանին, Ակսել Բակունցին, Վահրամ Փափազյանին, Բարսեղ Կանաչյանին, Մարտիրոս […] ...
12:05 03.06.2025
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Շիրազի փողոցում գտնվող՝ 735 քմ մակերեսով հողամասըԳլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 18 միլիոն դրամ արժողությամբ 735 քմ մակերեսով հողամասը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից […] ...
11:55 03.06.2025
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն Շիրակում. մարզի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ բաց բաժնետիրական մի ընկերություն Մուսայելյան-Հարթաշեն ճանապարհի մոտ իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ընկերությունը, չունենալով թույլտվություն, արդյունահանել է խճաքարային և հողային զանգվածներ՝ պետությանը պատճառելով 5 միլիոն 500 հազար դրամի վնաս: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական […] ...
11:45 03.06.2025
Դիմակայունության բարձրացմանն ուղղված աշխատաժողով Արագածոտնի մարզումՆերքին գործերի նախարարությունը «Դիմակայունության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» խորագրով հերթական աշխատաժողովն անցկացրեց Արագածոտնի մարզում։ Մասնակցում էին պատկան մարմինների, ինչպես նաև մարզային և համայնքային ինշխանությունների ներկայացուցիչներ։ Մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց աշխատաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված համատեղ ջանքերի համար, վերահաստատեց համագործակցությունը շարունակելու մարզպետարանի պատրաստակամությունը։ Ներքին գործերի նախարարի մամուլի […] ...