19:19 10.03.2023
Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:
Ողջունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է հայ-վրացական բազմակողմ հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը։ Նշվել է, որ Վրաստանին և Հայաստանին կապում են դարավոր պատմությունը և բարիդրացիական հարաբերությունները: Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը կնպաստի հայ-վրացական բարեկամական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով բարեկամական սերտ համագործակցությունը ՀՀ-ի և Վրաստանի միջև: Նախարարն այս համատեքստում ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ ընդլայնելու փոխհամագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության բնագավառներում: Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ համատեղ ծրագրերի իրականացումն էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների միջև բարեկամական կապը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներին աջակցելու համար՝ կարևորելով կրթության և գիտության ոլորտներում արդյունավետ համագործակցությունը:
Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում կարևորել է ՀՀ-ի և Վրաստանի միջև դպրոցական և միջբուհական համագործակցությունը, որի կարևոր ձեռքբերումներից են Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև համագործակցության հուշագրի, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Նա հայտնել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում՝ ընդլայնելու համագործակցության շրջանակը՝ ընդգրկելով ՀՀ և Վրաստանի այլ ուսումնական հաստատություններ ու կրթագիտական կառույցներ ևս:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը՝ ուղղված ՀՀ դպրոցներում վրացերենի՝ որպես երրորդ օտար լեզվի ներդրմանը, ինչպես նաև միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագրի կարևորությանը, որի միջոցով ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանում բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի բուհերում, իսկ Վրաստանի քաղաքացիները՝ ՀՀ բուհերում:
Մշակույթի ոլորտում նախարարը կարևորել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գործունեությունը և շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը՝ մշտապես ցուցաբերվող աջակցության համար:
Նա հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ 2023-24 թթ.-ին կազմակերպելու փոխադարձ մշակույթի օրեր: Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ աշխատանքները համակարգելու նպատակով հայկական կողմը մշակել է «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարության միջև Հայաստանում և Վրաստանում փոխադարձ մշակույթի օրերի անցկացման մասին» փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը դեռևս գտնվում է ներպետական համաձայնեցման փուլում և շուտով կներկայացվի վրացական կողմին՝ փոխհամաձայնեցման:
Քննարկվել են նաև սպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարը Վրաստանի վարչապետին տեղեկացրել է Հայաստանում նախատեսվող միջազգային մարզական միջոցառումների՝ Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների և Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունների մասին:
Նախարարն անդրադարձել է նաև երիտասարդական քաղաքականության բնագավառում համատեղ ծրագրեր իրականացնելու կարևորությանը՝ ընդգծելով հայ-վրացական երիտասարդական ֆորումի անցկացումը, որի նպատակն է զարգացնել երկխոսությունը երիտասարդների միջև:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
11:05 31.05.2025
ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության, բայց պատրաստ է կռվել և հաղթել․ ՀեգսեթՊենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում հակամարտության Չինաստանի հետ, բայց պատրաստ է «կռվել և հաղթել», եթե զսպման ջանքերը ձախողվեն։ Նա համապատասխան հայտարարությունն արել է Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում ելույթ ունենալիս, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Մենք չենք ձգտում հակամարտության կոմունիստական Չինաստանի հետ», – ասել է Հեգսեթը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները […] ...
10:49 31.05.2025
«Ինտերի» առաջատարը կարող է լքել ակումբը«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Մադրիդցիները ցանկանում են, որ թիմի հարձակման գծում Մարտինեսը զույգ կազմի իր հայրենակից Խուլիան Ալվարեսի հետ։ Լաուտարոյի տրանսֆերային արժեքը կազմում է 95 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված […] ...
10:33 31.05.2025
Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումըԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը, որը ներառում է որոշակի դեղամիջոցի ընդունում։ Նա նշել է, որ հիվանդությունը չի ազդել այլ օրգանների վրա։ «Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց։ Մեկ կոնկրետ դեղահաբ վեց շաբաթ, հետո՝ մեկ այլ։ Ոչ մի օրգան չի տուժում։ Իմ ոսկորներն ամուր են», – ասել […] ...
10:19 31.05.2025
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններՄայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և […] ...
10:15 31.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.9 դրամ: ...
10:00 31.05.2025
«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը վերաբերում է Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերին, հայտնում է ինսահդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբը 50 միլիոն եվրո է առաջարկել՝ նիդերլանդցի կիսապաշտպանի համար, սակայն «Միլանը» ակնկալում է ստանալ 75-80 միլիոն: Բրիտանացիները դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետևում էին նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին, սակայն «Միլանը» կարողացել էր երկարաձգել պայմանագիրն իր աստղի հետ: […] ...