CNN-ը ցուցադրել է Ղրիմի կամրջի վրա անօդաչու թռչող սարքի հուլիսյան հարվածի կադրերը. տեսանյութ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+21.09 oC

CNN-ը ցուցադրել է Ղրիմի կամրջի վրա անօդաչու թռչող սարքի հուլիսյան հարվածի կադրերը. տեսանյութ

15:33 16.08.2023

CNN հեռուստաալիքը ցուցադրել է Ղրիմի կամրջի վրա Ուկրաինայի ռազմածովային ուժերի անօդաչու թռչող սարքերի հուլիսյան հարվածի կադրերը։ Հեռուստաալիքի կայքում ասվում է, որ տեսագրությունները փոխանցվել են ուկրաինական հետախուզության կողմից։

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը մանրամասնել է, որ կամրջի վրա հարձակվել է Sea Baby անօդաչու թռչող սարք, որն ունակ է տեղափոխել մոտ 850 կգ պայթուցիկ։ Այսպիսով, Ուկրաինայի անվտանգության ծառայությունն առաջին անգամ բացահայտ ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը։

Ղրիմի կամրջի վրա հարձակումն իրականացվել է հուլիսի 17-ի գիշերը, որի հետևանքով մահացել է Բելգորոդի շրջանից մի ամուսնական զույգ: Նրանք այդ պահին մարդատար ավտոմեքենայով հանգստի էին մեկնում Ղրիմ։

Վիրավորվել է նրանց անչափահաս դուստրը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել էր, որ Ռուսաստանն անպատասխան չի թողնի Կիևի հարձակումը Ղրիմի կամրջի վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

02:05 09.08.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP հապավմամբ։ ...

Փաշինյան. Երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

01:59 09.08.2025

Փաշինյան. Երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից գրել է. «Երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը

01:51 09.08.2025

Ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը

Սպիտակ տանը կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ Հռչակագիրը` Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Ստորև ներկայացվում է հռչակագրի տեքստը. «Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության […] ...

ԱԽ քարտուղար. Վաշինգտոնյան համաձայնագրերով մենք ամրապնդեցինք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը

01:26 09.08.2025

ԱԽ քարտուղար. Վաշինգտոնյան համաձայնագրերով մենք ամրապնդեցինք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը

Խաղաղությունը Հայաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիքն է, և խաղաղության օրակարգն այսօր իրականություն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Վաշինգտոնյան համաձայնագրերով մենք ամրապնդեցինք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Հավերժ փառք նահատակներին»,- գրել է նա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի […] ...

Փաշինյան. Ապագան այսօր է. փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

01:18 09.08.2025

Փաշինյան. Ապագան այսօր է. փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապագան այսօր է: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP […] ...

Թրամփ. Հայաստանը բացառիկ համագործակցություն է հաստատում ԱՄՆ-ի հետ

01:04 09.08.2025

Թրամփ. Հայաստանը բացառիկ համագործակցություն է հաստատում ԱՄՆ-ի հետ

Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիևը եռակողմ հանդիպմանը ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրենք կարգավորել են առանցքային հարցը և որոշում են ընդունել «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու» (TRIPP) վերաբերյալ։ «Սա հատուկ տրանզիտային տարածք է լինելու, որը թույլ է տալու Ադրբեջանին լիակատար հասանելիություն ունենալ Նախիջևանի իր տարածքին՝ ամբողջությամբ հարգելով Հայաստանի սուվերենությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ մեծ […] ...

BACK_TO_TOP