Կոտայքի մարզում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ծառերի մեջ և բռնկվել․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+27.09 oC

Կոտայքի մարզում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ծառերի մեջ և բռնկվել․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

13:44 18.08.2023

Երեկ՝ օգոսոսին 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի սկզբնամասում «Կանաչ» բենզալցակայանի հարևանությանմբ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  դեպքի վայր են ժամանել ՊԾ Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ Գագիկ Մ․-ն Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ, ինչից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփ. Զելենսկին պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրել

09:58 09.08.2025

Թրամփ. Զելենսկին պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը առաջարկում է ինչպես Ուկրաինայի որոշ մասերի վերադարձը Ռուսաստանին, այնպես էլ Ուկրաինայի կողմից տարածքների զիջումը։ Նա հավելել է, որ Վլադիմիր Զելենսկին «պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրել»։ Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ արարողության ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելով՝ ամերիկացի առաջնորդը […] ...

Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. Փաշինյան

09:47 09.08.2025

Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. Փաշինյան

Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9–ին, հեռավար կարգով հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սյունիքի մարզը եղել է եւ կշարունակի մնալ Հայաստանի Հանրապետության մարզ, մենք հռչակագրով էլ արձանագրեցինք, որ միմյանցից տարածքային նկրտումներ չենք ունենալու։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի համար արտոնյալ պայմաններին, ուզում եմ ուշադրություն […] ...

«Թրամփի ուղի» նախագիծը կարող է միմյանց հետ խնդիրներ ունեցող երկրներին գործակցելու հնարավորություն տալ ՀՀ-ում և Հարավային Կովկասում. Փաշինյան

09:42 09.08.2025

«Թրամփի ուղի» նախագիծը կարող է միմյանց հետ խնդիրներ ունեցող երկրներին գործակցելու հնարավորություն տալ ՀՀ-ում և Հարավային Կովկասում. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հնչող մտահոգություններին, թե Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ստորագրած համատեղ հռչակագրով ստեղծվելիք Թրամփի ուղին կհարվածի տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի առևտրային և լոգիստիկ շահերին, ինչպես նաև Ասիայից դեպի Եվրոպա կարևոր առևտրային հոսքերի մեջ կնվազեցնի Չինաստանի հետագա դերակատարումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ կարող է փոխել Թրամփի ուղու ստեղծման […] ...

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբին առնչվող կառույցների փակման վերաբերյալ

09:37 09.08.2025

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբին առնչվող կառույցների փակման վերաբերյալ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությամբ, համաձայնագրի նախաստորագրված տեքստը երկուշաբթի՝ օգոստսի 11-ի երեկոյան կհրապարակվի: Նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ»,-ասված է […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:30 09.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Նիկոլաս Ջեքսոնը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

09:25 09.08.2025

Նիկոլաս Ջեքսոնը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի ծառայություններով «Բավարիան» է հետաքրքրված։ Այս մասին գրում է Sky Sports-ի ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը: Մյունխենյան ակումբը կապ է հաստատել «Չելսիի» ղեկավարության հետ, փորձել է հասկանալ՝ որքան է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, և ինչ պայմաններով սենեգալցին կարող է համալրել թիմը: Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 65 միլիոն եվրո: «Բավարիան» հարձակման գծի համար […] ...

BACK_TO_TOP