Գեղարքունիքի մարզում ավտովթարի ենթարկված 28-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+34.09 oC

Գեղարքունիքի մարզում ավտովթարի ենթարկված 28-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

14:28 24.08.2023

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ 28-ամյա Սարգիս Ք.-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 19-ին՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Գեղարքունիքի մարզում վթարի ենթարկվելու հետևանքով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում 28-ամյա Սարգիս Ք.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 66-կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մ գլորվելով կիսակողաշրջված վիճակում հայտնվել Սևանա լճի լճափնյա հատվածում:Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սարգիս Ք.-ին առաջինը օգնության էին հասել Կարմիր խաչի կամավորները, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի թիվ 30 ջոկատի ջրափրկարարները։

Ջրափրկարարները Կարմիր խաչի կամավորների օգնությամբ վիրավորին դուրս էին բերել ավտոմեքենայից և ջրափրկարարների ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, նույն գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրու Տերյան փողոցում հետախուզվողի են հայտնաբերել

14:30 09.08.2025

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրու Տերյան փողոցում հետախուզվողի են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 7-ին Գյումրու Տերյան փողոցում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 45-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 24-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից պաշտոնատար անձին կաշառք տալու փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […] ...

Ողբերգական դեպք՝ Սպիտակում. «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել երթևեկելի գոտուց դուրս ընդմիջում անող 2 քաղաքացու

14:12 09.08.2025

Ողբերգական դեպք՝ Սպիտակում. «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել երթևեկելի գոտուց դուրս ընդմիջում անող 2 քաղաքացու

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ – Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ էլ կողաշրջված հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում […] ...

Շինարարի օրվան ընդառաջ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

13:56 09.08.2025

Շինարարի օրվան ընդառաջ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

Շինարարի օրվան ընդառաջ՝ շինարարության և քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար, ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով, Երևանի քաղաքապետի շնորհակալագրով, արժանացել «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանը։ Երևանի քաղաքապետարանի պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ ...

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

13:43 09.08.2025

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Օգոստոսի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Սարգսյանը բարձր է գնահատել առկա սերտ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ […] ...

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում

13:32 09.08.2025

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում

Այսօր՝ օգոստոսի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Վանիկ Բաղդասարյանը իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Նոր Արեշ 50-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, ապա՝ ճանապարհային նշանին, կոտրել դրանք, առաջ ընթացել և բախվել Նոր Արեշ 50-րդ փողոցի նրբանցքներից մեկի բնակչի տան քարե պարսպին։ Պարիսպը փլուզվել […] ...

Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը

13:20 09.08.2025

Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը

Սաուդյան Արաբիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը և գնահատում է այդ համաձայնագրին Միացյալ Նահանգների հովանավորությունը։ Սաուդյան Արաբիան նաև հույս է հայտնել, որ համաձայնագիրը կնշանավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև ըմբռնման, համագործակցության, ինչպես նաև […] ...

BACK_TO_TOP