Վերջին 3 օրվա ընթացքում գրանցվել է 44 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

Վերջին 3 օրվա ընթացքում գրանցվել է 44 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

15:40 02.12.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 209 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 51, թմրանյութի հայտնաբերման՝ 30, խարդախության՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, ֆիզիկական ներգործության՝ 19, անձնական ունեցվածքի գողության` 10, խուլիգանության՝ 7, հոգեկան ներգործության՝ 6, սառը զենքի հայտնաբերման ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 4-ական, թմրանյութի իրացման և համակարգչային հափշտակության՝ 3-ական, բնակարանային գողության, շորթման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, փաստաթուղթ կեղծելու, սեքսուալ բնույթի բռնի գործողության, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, դրամանենգության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հարկադրելու, շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու, մարդու առևանգման, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անձնական կամ ընտանեկան գաղտնիությունը խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, խարդախության և անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 14 հետախուզվող, կամավոր ներկայացվել՝ 3–ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար․ 1 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը ներկայացրել է անտառների պահպանության իր հանձնառությունները ՄԱԿ-ի բարձր մակարդակի հարթակում

22:13 05.05.2025

Հայաստանը ներկայացրել է անտառների պահպանության իր հանձնառությունները ՄԱԿ-ի բարձր մակարդակի հարթակում

Նյու Յորքում ընթացող Անտառներին նվիրված ՄԱԿ-ի ֆորումի 20-րդ նստաշրջանի ժամանակ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից ելույթով։ Իր խոսքում նախարարի տեղակալը բարձր գնահատել անտառների նշանակությունը՝ որպես կլիմայական կայունության, կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման հիմնարար բաղադրիչ։ Նա ընդգծել է, որ Հայաստանում անտառներն ունեն ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային, սոցիալ-տնտեսական կարևորություն, […] ...

SHANTNEWS

22:00 05.05.2025

SHANTNEWS

Al Masirah. ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Եմենին

21:38 05.05.2025

Al Masirah. ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Եմենին

ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցնում Հոդեյդա քաղաքին, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութիների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը։ Սաուդյան Արաբիայի Al Hadath հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդա նավահանգստի, ինչպես նաև հութիների մոտակա օբյեկտների վրա։ Al Hadath-ի աղբյուրների համաձայն, մայիսի 5-ի երեկոյան Ալ […] ...

Ալեքսանդր-Առնոլդը կտեղափոխվի «Ռեալ»

21:25 05.05.2025

Ալեքսանդր-Առնոլդը կտեղափոխվի «Ռեալ»

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռեալն» անգլիացի պաշտպանի տեղափոխության հարցում համաձայնեցրել է բոլոր մանրամասները։ Վերջինն ազատ գործակալի կարգավիճակում ակումբից հեռանալուց հետո «Ռեալի» հետ 5 տարվա պայմանագիր կկնքի։ «Ռեալը» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցում էր 2024 թ-ի մարտից։ Ալեքսանդր-Առնոլդն արդեն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:12 05.05.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 3/2, 5/1 շենքեր, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքեր […] ...

Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետ

21:00 05.05.2025

Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է համակարգել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ջանքերը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Ամեն դեպքում, ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ համագործակցելուն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անհեթեթ և  մահացու պատերազմը հենց հիմա դադարեցնելու համար», – գրել է Թրամփը Truth Social-ում հեռախոսազրույցից հետո։ Նա հավելել է, որ […] ...

BACK_TO_TOP