21:25 28.01.2025
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Լեսթերից» 1-2հաշվով կրած պարտությունից հետո պատասխանել է իրեն վիրավորած երկրպագուին, հայտնում է Goal-ը։
Ավստրալացի մասնագետը հանդերձարան գնալիս լսել է, թե ինչպես է երկրպագուներից մեկը բացականչում. «Դու մեզ գլորում ես անդունդը»։ 59-ամյա մարզիչը կանգ է առել և պատասխանել երկրպագուին։
«Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել և 24 միավորով 15-րդ տեղում է։ Լոնդոնյան ակումբն Անգլիայի առաջնությունում վերջին 7 խաղում ընդամենը 1 միավոր է վաստակել և կրել 6 պարտություն։
Tottenham fan to Ange Postecoglou
‘You’re taking us down, we’re going down with you’Ange seems to hear it and backtracks to respond to him then walks off.
Tense times at Tottenham 😂 pic.twitter.com/u4OsYrRrro
— Fun With Flares (@Funwithflares) January 26, 2025
13:43 09.08.2025
ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարինՕգոստոսի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Սարգսյանը բարձր է գնահատել առկա սերտ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ […] ...
13:32 09.08.2025
Կասկադյորական ավտովթար՝ ԵրևանումԱյսօր՝ օգոստոսի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Վանիկ Բաղդասարյանը իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Նոր Արեշ 50-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, ապա՝ ճանապարհային նշանին, կոտրել դրանք, առաջ ընթացել և բախվել Նոր Արեշ 50-րդ փողոցի նրբանցքներից մեկի բնակչի տան քարե պարսպին։ Պարիսպը փլուզվել […] ...
13:20 09.08.2025
Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունըՍաուդյան Արաբիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը և գնահատում է այդ համաձայնագրին Միացյալ Նահանգների հովանավորությունը։ Սաուդյան Արաբիան նաև հույս է հայտնել, որ համաձայնագիրը կնշանավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև ըմբռնման, համագործակցության, ինչպես նաև […] ...
13:12 09.08.2025
Քրեական ոստիկանները Երևանում հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող օտարերկրացուՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ -հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 7-ին մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել մի օտարերկրացու։ Նա 2025 թվականի մայիսի 11-ից հետախուզման մեջ էր գտնվում ՌԴ իրավապահների կողմից՝ խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Օտարերկրացին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
13:00 09.08.2025
Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար․ ՄԹ ԱԳ նախարարՄիացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում նախաձեռնված «համարձակ» քայլերի համար։ Նա այս մասին գրել է X-ում։ «Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար։ Գնահատում եմ ԱՄՆ նախագահի դերն այս առաջընթացն ապահովելու հարցում։ Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը, քանի որ երկու […] ...
12:50 09.08.2025
Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկը շարունակվում էԵրկրի վրա շարունակվում է թույլ G1 մագնիսական փոթորիկը, որը դեռևս չի սաստկանում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Մագնիսական փոթորիկը շարունակվում է։ Տիեզերական եղանակի մոնիթորինգի տվյալների համաձայն՝ սկզբից ի վեր Երկրի վրա մագնիսական խանգարումները դեռևս չեն բարձրացել թույլ G1 մակարդակից», – հաղորդել է ինստիտուտը։ Ինստիտուտի մասնագետները օգոստոսի 8-ին 4168 (N04W52) արեգակնային բծերի խմբի ռենտգենյան տիրույթում […] ...