«Ինտերի» խոշոր հաշվով հաղթանակն ու մյուս արդյունքները. ՉԼ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+33.09 oC

«Ինտերի» խոշոր հաշվով հաղթանակն ու մյուս արդյունքները. ՉԼ

13:52 30.01.2025

Չեմպիոնների լիգայում ավարտվել է Լիգայի փուլը։

«Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հեթ-տրիկի շնորհիվ 3-0 հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյի» նկատմամբ։ Ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը։

Միլանյան ակումբը 19 միավորով պայքարն ավարտել է չորրորդ տեղում և հանդես կգա 1/8 եզրափակչում, «Մոնակոն» 13 միավորով 17-րդն է և պայքարը կշարունակի անցումային փլեյ-օֆֆում։

Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթել է ֆրանսիական «Բրեստին»։

«Ռեալը» 15 միավորով զբաղեցրել է 11-րդ տեղը, «Բրեստը» 13 միավորով 18-րդն է։ Երկու թիմերն էլ պայքարը կշարունակեն անցումային փլեյ-օֆֆում:

«Բավարիան» Մյունխենում 3-0 հաշվով հաղթեց Բրատիսլավայի «Սլովանին»։

Սլովակիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվել է 70-րդ րոպեին։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 15 միավորով 12-րդն է, պայքարը կշարունակի անցումային փլեյ-օֆֆում: «Սլովանը» պարտվել է բոլոր 8 խաղերը և զբաղեցրել նախավերջին` 35-րդ տեղը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շինարարի օրվան ընդառաջ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

13:56 09.08.2025

Շինարարի օրվան ընդառաջ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

Շինարարի օրվան ընդառաջ՝ շինարարության և քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար, ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով, Երևանի քաղաքապետի շնորհակալագրով, արժանացել «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանը։ Երևանի քաղաքապետարանի պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ ...

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

13:43 09.08.2025

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Օգոստոսի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Սարգսյանը բարձր է գնահատել առկա սերտ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ […] ...

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում

13:32 09.08.2025

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում

Այսօր՝ օգոստոսի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Վանիկ Բաղդասարյանը իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Նոր Արեշ 50-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, ապա՝ ճանապարհային նշանին, կոտրել դրանք, առաջ ընթացել և բախվել Նոր Արեշ 50-րդ փողոցի նրբանցքներից մեկի բնակչի տան քարե պարսպին։ Պարիսպը փլուզվել […] ...

Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը

13:20 09.08.2025

Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը

Սաուդյան Արաբիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը և գնահատում է այդ համաձայնագրին Միացյալ Նահանգների հովանավորությունը։ Սաուդյան Արաբիան նաև հույս է հայտնել, որ համաձայնագիրը կնշանավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև ըմբռնման, համագործակցության, ինչպես նաև […] ...

Քրեական ոստիկանները Երևանում հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող օտարերկրացու

13:12 09.08.2025

Քրեական ոստիկանները Երևանում հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող օտարերկրացու

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ -հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 7-ին մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել մի օտարերկրացու։ Նա 2025 թվականի մայիսի 11-ից հետախուզման մեջ էր գտնվում ՌԴ իրավապահների կողմից՝ խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Օտարերկրացին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար․ ՄԹ ԱԳ նախարար

13:00 09.08.2025

Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար․ ՄԹ ԱԳ նախարար

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում նախաձեռնված «համարձակ» քայլերի համար։ Նա այս մասին գրել է X-ում։ «Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար։ Գնահատում եմ ԱՄՆ նախագահի դերն այս առաջընթացն ապահովելու հարցում։ Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը, քանի որ երկու […] ...

BACK_TO_TOP