Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+38.09 oC

Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:35 08.08.2025

Բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
12-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
3 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
2-ական դեպք՝ բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենք կրելու։

Բացահայտվել են նաև կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հետամտելու, ինքնիրավչության, ալիմենտ վճարելուց խուսափելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3 դեպք, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 1 դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող։

Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելու է. Գևորգ Պապոյան

18:06 08.08.2025

Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելու է. Գևորգ Պապոյան

Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելու է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Խաղաղություն լինելո՛ւ է։ Պատերազմ չի՛ լինելու։ Ապաշրջափակում լինելո՛ւ է։ Տնտեսական հզորացում լինելո՛ւ է։ Տրանսպորտային կապերը բացվելո՛ւ են։ Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելո՛ւ է։ Ու այս ամենը լինելու ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության ամբողջական […] ...

SHANTNEWS

18:00 08.08.2025

SHANTNEWS

«Բարսելոնայի» պաշտպանը անսպասելիորեն հեռանում է թիմից

17:54 08.08.2025

«Բարսելոնայի» պաշտպանը անսպասելիորեն հեռանում է թիմից

«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ինիգո Մարտինեսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նրա տեղեկություններով՝ 34-ամյա ֆուտբոլիստը առաջիկա օրերին կխզի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ և արդեն այս շաբաթ կմիանա «Ալ-Նասրին»։ Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել մեկ տարվա պայմանագրի շուրջ՝ մինչև 2026 թվականի հունիսը, ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ֆուտբոլիստը […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետ

17:47 08.08.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները։ «Ես շատ լավ և մանրամասն զրույց ունեցա իմ ընկեր նախագահ Պուտինի հետ։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան Ուկրաինայում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին խոսելու համար», – գրել է Մոդին X սոցիալական […] ...

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում

17:42 08.08.2025

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է բնակչության շրջանում ինտենսիվ բացատրական աշխատանքները՝ հորդորելով կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի զանգահարել է Գեղարքունիքի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ Այրք գյուղի նախկին քարի արտադրամասի տարածքում զենք-զինամթերք է թողել։ Մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որում կար ակոսափող հրացան, […] ...

Իսակովի պողոտայում բախվել են «BMW»-ն, «Hongqi»-ն և «Chevrolet Volt»-ը

17:36 08.08.2025

Իսակովի պողոտայում բախվել են «BMW»-ն, «Hongqi»-ն և «Chevrolet Volt»-ը

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են 30-ամյա Գոռ Խ.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի,  24-ամյա Վիգեն Խ.-ի վարած «BMW» մակնիշի և 39-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։ «Chevrolet Volt»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պաշտպանիչ պատնեշին և հայտնվել դրա վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...

BACK_TO_TOP