13:09 08.08.2025
Օգոստոսի 8-ի գիշերը Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր ստացվել են «Հրազդան» բժշկական կենտրոնից: Նախ հայտնեցին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված երկու քաղաքացի, իսկ ավելի ուշ հավելեցին, որ նրանցից մեկը` Հրազդանի բնակիչ 32-ամյա Արմեն Մ․-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Ավելի ուշ հիվանդանոցից հայտնեցին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև դանակահարված մեկ այլ տղամարդու` Հրազդանի Ջրառատ թաղամասի 28-ամյա բնակչի:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ստացած տեղեկություններն իրացվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի գործընկերներ հետ:
Պարզվեց, որ գիշերվա ժամը 2.30-ի սահմաններում մահացած Արմեն Մ․-ն 41-ամյա ընկերոջ հետ գնացել է Հրազդանի կենտրոնում գործող մի խանութ, որտեղ եղել են` մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց տեղափոխված 28-ամյա ջրառատցին։
Խանութում միջանձնային վեճ է սկսվել։ Մահացածի և 28 տարեկան մի երիտասարդի միջև, որը Հրազդանի Կենտրոն թաղամասի բնակիչ է:
Վեճը վերածվել է ծեծկռտուքի: Ներկաները հանդարտեցրել են նրանց և խանութից դուրս հանել: Վիճաբանությունը շարունակվել է դրսում, որտեղ էլ Հրազդանի Կենտրոն թաղամասի 28-ամյա բնակիչն դանակով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված երեք տղամարդկանց:
Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 4.20-ին դանակահարողը ներկայացել է Հրազդանի բաժին ու ձերբակալվել:
Նա խոստովանել է արարքն ու ներկայացվել նախաքննական մարմին:
Ձեռնարկվում են միջոցներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
18:12 08.08.2025
Աշխատանքային հանդիպում՝ Բեռնի կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալՇրջակա միջավայրի նախարարությունում անցկացվել է աշխատանքային հանդիպում՝ նվիրված Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։ Հանդիպմանը մասնակցել են «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Կանաչ Հայաստան» բնապահպանական ՀԿ-ն, միջազգային CEE Bankwatch Network կազմակերպության ներկայացուցիչը, ինչպես նաև մի շարք այլ բնապահպանական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ ու […] ...
18:06 08.08.2025
Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելու է. Գևորգ ՊապոյանՀայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելու է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Խաղաղություն լինելո՛ւ է։ Պատերազմ չի՛ լինելու։ Ապաշրջափակում լինելո՛ւ է։ Տնտեսական հզորացում լինելո՛ւ է։ Տրանսպորտային կապերը բացվելո՛ւ են։ Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելո՛ւ է։ Ու այս ամենը լինելու ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության ամբողջական […] ...
17:54 08.08.2025
«Բարսելոնայի» պաշտպանը անսպասելիորեն հեռանում է թիմից«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ինիգո Մարտինեսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նրա տեղեկություններով՝ 34-ամյա ֆուտբոլիստը առաջիկա օրերին կխզի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ և արդեն այս շաբաթ կմիանա «Ալ-Նասրին»։ Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել մեկ տարվա պայմանագրի շուրջ՝ մինչև 2026 թվականի հունիսը, ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ֆուտբոլիստը […] ...
17:47 08.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները։ «Ես շատ լավ և մանրամասն զրույց ունեցա իմ ընկեր նախագահ Պուտինի հետ։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան Ուկրաինայում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին խոսելու համար», – գրել է Մոդին X սոցիալական […] ...
17:42 08.08.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնումՆԳՆ ոստիկանությունը շարունակում է բնակչության շրջանում ինտենսիվ բացատրական աշխատանքները՝ հորդորելով կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի զանգահարել է Գեղարքունիքի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ Այրք գյուղի նախկին քարի արտադրամասի տարածքում զենք-զինամթերք է թողել։ Մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որում կար ակոսափող հրացան, […] ...