20:36 08.08.2025
Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում․
«Սիրելի՛ արաբկիրցիներ, բարեկամներ և հետևորդներ,
ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր որոշում եմ կայացրել աշխատանքից ազատման դիմում գրել:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնել եմ 2022 թ. գարնանը և, կատարելով իմ աշխատանքային պարտականությունները, այսօր հպարտորեն ամփոփում եմ, որ ձեր հետ միասին կարողացել ենք իրականություն դարձնել նույնիսկ այն, ինչ թվում էր անհնար: Վերականգնել ենք մեր մանկության տարիների ամենասիրելի այգիները, պուրակները, բացազատելով ավտոտնակներից՝ բարեկարգել բակային տարածքներ, խաղահրապարակներ, վերահսկել նոր ճանապարհների կառուցումը, մանկապարտեզների հիմնանորոգումը, հետևողական եղել բոլոր գործընթացների անթերի լինելուն:
Այս ամենի հնարավորությունն ընձեռելու, վստահության և աջակցության համար շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքապետի տեղակալներին և Երևանի քաղաքապետարանի, մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի բոլոր անդամներին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալներ Գեղամ Կարապետյանին և Դավիթ Բալասանյանին:
Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր գործընկեր հիմնարկ-հաստատություններին, որոնց հետ համատեղ ամենօրյա աշխատանք ենք տարել:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հարգելի արաբկիրցիներ, անվերապահ վստահության, մեր նախաձեռնություններին անմիջական մասնակցության և վարչական շրջանի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:
Ղեկավարել Արաբկիր վարչական շրջանը պատվով, շատ բարդ, ահռելի ծավալի և չափազանց պատասխանատւ աշխատանք է: Արաբկիրս մեր քաղաքի զարդն է:
Աշխատել եմ անձնուրաց ձևով, 24/7 աշխատաժամանակով՝ ի նպաստ Արաբկիր վարչական շրջանի և ի բարեկեցություն մեր թանկագին բնակիչների։
Ցանկությունս է, որ Արաբկիրը զարգանա, ծաղկի:
Անկախ նրանից, թե որտեղ, ինչ գործունեություն կկատարեմ, միևնույն է, անելու եմ ամեն հնարավորն ու անհնարն իմ Արաբկիրի և արաբկիրցու համար»,- գրել է նա:
01:04 09.08.2025
Թրամփ. Հայաստանը բացառիկ համագործակցություն է հաստատում ԱՄՆ-ի հետ00:56 09.08.2025
Թրամփ. Չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկը հետ կկանգնի համաձայնագրից00:53 09.08.2025
Փաշինյանի և Ալիևի անունները մնալու են պատմության գրքերում․ Թրամփ00:08 09.08.2025
Վարչապետը Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի լրագրողների հարցերին02:05 09.08.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP հապավմամբ։ ...
01:59 09.08.2025
Փաշինյան. Երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից գրել է. «Երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
01:51 09.08.2025
Ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ ՀռչակագիրըՍպիտակ տանը կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ Հռչակագիրը` Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Ստորև ներկայացվում է հռչակագրի տեքստը. «Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության […] ...
01:26 09.08.2025
ԱԽ քարտուղար. Վաշինգտոնյան համաձայնագրերով մենք ամրապնդեցինք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունըԽաղաղությունը Հայաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիքն է, և խաղաղության օրակարգն այսօր իրականություն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Վաշինգտոնյան համաձայնագրերով մենք ամրապնդեցինք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Հավերժ փառք նահատակներին»,- գրել է նա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի […] ...
01:18 09.08.2025
Փաշինյան. Ապագան այսօր է. փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի ՀանրապետությունըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապագան այսօր է: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP […] ...
01:04 09.08.2025
Թրամփ. Հայաստանը բացառիկ համագործակցություն է հաստատում ԱՄՆ-ի հետՎաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիևը եռակողմ հանդիպմանը ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրենք կարգավորել են առանցքային հարցը և որոշում են ընդունել «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու» (TRIPP) վերաբերյալ։ «Սա հատուկ տրանզիտային տարածք է լինելու, որը թույլ է տալու Ադրբեջանին լիակատար հասանելիություն ունենալ Նախիջևանի իր տարածքին՝ ամբողջությամբ հարգելով Հայաստանի սուվերենությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ մեծ […] ...