14:23 06.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը (նստավայրը՝ Թբիլիսի):
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, դեսպան Թիդեստրոմն ընդգծել է երկու երկրների ու ժողովուրդների սերտ բարեկամական հարաբերությունները և կարևորել շվեդահայ համայնքի դերն այդ գործում: Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավի ողջույնները:
Նախագահ Սարգսյանը դեսպան Թիդեստրոմին մաղթել է արդյունավետ գործունեություն և համոզմունք հայտնել, որ նա իր փորձն ու մասնագիտական կարողությունները կներդնի՝ երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար: Նրա խոսքերով՝ թեև հայ-շվեդական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ընդամենը 26 տարի առաջ, սակայն այդ երկրի և հայերի միջև պատմամշակութային առնչությունները գալիս են դեռևս դարերի խորքից:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Շվեդիան Սկանդինավյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերներից է, և լուրջ նախադրյալներ կան տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնման համար:
11:57 13.06.2025
Թմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ մայրաքաղաքի մի բնակիչ, համաձայնության գալով օտարերկրացու հետ, իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մարիխուանա և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ: Իրավապահները պարզել են, որ երևանցին Նորագյուղի բնակիչ է, 51 տարեկան: Ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին` ժամը 20.20-ին, մայրաքաղաքի Հովսեփ […] ...
11:52 13.06.2025
Եվրոպական 4 ակումբներ հետևում են Էդուարդ Սպերցյանի խաղինԵվրոպական 4 ակումբներ հետևում են «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին։ Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները: Այդ ակումբների թվում են «Լիդս Յունայթեդը», «Լենսը», «Պորտուն» և «Սևիլյան»: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանում 25-ամյա Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի խաղացողի արժեքը գնահատում է 25 […] ...
11:44 13.06.2025
Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը, մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները: Տիգրան Շոխոյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում Արարատի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները: ՀՀ քննչական կոմիտեի մարզային […] ...
11:37 13.06.2025
Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է․ ՀՀ ԱԳՆԻրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։ «Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այն տեղի է ունենում բանակցությունների հերթական փուլից առաջ՝ վտանգելով խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական […] ...
11:32 13.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 12-13-ըԲացահայտվել է 156 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ հոգեկան ներգործության, 11 դեպք՝ խարդախության, 9 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 6 դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 5-ական […] ...
11:18 13.06.2025
Ռամոսը ծնվել է խաղադաշտում առաջնորդ լինելու համար. ՄբապեՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, թե ում է համարում իդեալական ավագ։ «Իդեալական ավագը Սերխիո Ռամոսն է։ Նա ունի ավագի մտածելակերպ։ Ռամոսը ծնվել է հանդերձարանում և խաղադաշտում առաջնորդ լինելու համար։ Նույնիսկ եթե նա թևկապ չի կրում, հոգով նա միևնույն է ավագ է»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում MadridXtra-ն։ Հիշեցնենք, որ Մբապեն և Ռամոսը ժամանակին […] ...