Մեզանում դատավորը հնարավորություն է ունենում գործին ծանոթանալ նիստը սկսելուց րոպեներ առաջ. Տարոն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+23.09 oC

Մեզանում դատավորը հնարավորություն է ունենում գործին ծանոթանալ նիստը սկսելուց րոպեներ առաջ. Տարոն Սիմոնյան

19:15 18.12.2018

տարոն սիմոնյան անցումային արդարադատություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Տարոն Սիմոնյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին, այդ թվում՝ դատական իշխանության անկախության:

«Մենք բավական հասուն ժողովուրդ ենք, որպեսզի պատմության սխալները չկրկնենք, այլ ազգերի փորձը, սխալները հաշվի առնելով գնանք դրական ուղղությամբ և չտանենք  անընդհատ հեղափոխական վիճակների, այլ կայունացման: Առաջին կարևոր սխալը, որ կատարում ենք, անընդհատ խոսելն է ոչ թե դատավորի, այլ դատական իշխանության անկախությունից:

Դատական իշխանությունն անհնար է, եթե մենք չենք երաշխավորում դատավորի անկախությունը: Եթե մենք կարողանանք Բարձրագույն դատական խորհրդի միջոցով ապահովել դատավորի անկախությունը ժողովրդական հուզումներից կամ այլ գործոններից, մենք կկառուցենք այն իշխանությունը, որի մասին երազում ենք»:

Տարոն Սիմոնյանի խոսքերով՝ այսօր շատ երիտասարդ կադրեր նախընտրում են փաստաբանի կամ իրավաբանի աշխատանք, քան դատավորի.

«Ես ծանոթ եմ արտասահմանյան դատավորների գործին, ովքեր բավականին լուրջ պրակտիկա ունեն և լավագույն փորձ են արտահայտել, նրանք երբեմն մեկ գործը քննում են 2-3 շաբաթ: Մեզանում դատավորը հնարավորություն է ունենում ծանոթանալ գործին նիստը սկսելուց րոպեներ առաջ, որովհետև ունի 3 հազար այլ գործ, որոնց պետք է ծանոթանա: Չի կարող դատավորը արդյունավետ որոշում ընդունել, երբ ունի 1 օգնական և 3 հազար գործ»:

Տարոն Սիմոնյանն այս խնդիրների լուծումը տեսնում է  արբիտրաժային ատյաններին կամ հաշտարարներին դիմելով: Տարոն Սիմոնյանը կարծում է, որ անհրաժեշտ է իրավամտածողության փոփոխություն, քանի որ քաղաքական իշխանության փոփոխությամբ չէ միայն, որ դատավորները պետք է անկախ դառնան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության, բայց պատրաստ է կռվել և հաղթել․ Հեգսեթ

11:05 31.05.2025

ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության, բայց պատրաստ է կռվել և հաղթել․ Հեգսեթ

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում հակամարտության Չինաստանի հետ, բայց պատրաստ է «կռվել և հաղթել», եթե զսպման ջանքերը ձախողվեն։ Նա համապատասխան հայտարարությունն արել է Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում ելույթ ունենալիս, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Մենք չենք ձգտում հակամարտության կոմունիստական ​​Չինաստանի հետ», – ասել է Հեգսեթը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները […] ...

«Ինտերի» առաջատարը կարող է լքել ակումբը

10:49 31.05.2025

«Ինտերի» առաջատարը կարող է լքել ակումբը

«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Մադրիդցիները ցանկանում են, որ թիմի հարձակման գծում Մարտինեսը զույգ կազմի իր հայրենակից Խուլիան Ալվարեսի հետ։ Լաուտարոյի տրանսֆերային արժեքը կազմում է 95 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված […] ...

Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը

10:33 31.05.2025

Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը, որը ներառում է որոշակի դեղամիջոցի ընդունում։ Նա նշել է, որ հիվանդությունը չի ազդել այլ օրգանների վրա։ «Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց։ Մեկ կոնկրետ դեղահաբ վեց շաբաթ, հետո՝ մեկ այլ։ Ոչ մի օրգան չի տուժում։ Իմ ոսկորներն ամուր են», – ասել […] ...

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

10:19 31.05.2025

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

Մայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին

10:15 31.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.9 դրամ: ...

«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը

10:00 31.05.2025

«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը

«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը վերաբերում է Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերին, հայտնում է ինսահդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբը 50 միլիոն եվրո է առաջարկել՝ նիդերլանդցի կիսապաշտպանի համար, սակայն «Միլանը» ակնկալում է ստանալ 75-80 միլիոն: Բրիտանացիները դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետևում էին նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին, սակայն «Միլանը» կարողացել էր երկարաձգել պայմանագիրն իր աստղի հետ: […] ...

BACK_TO_TOP