13:39 07.01.2019
Ավարտվում են տոնական արձակուրդները, հոգեբան Աննա Բադալյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչպես կարելի է առավել հեշտ հաղթահարել հետտոնական սթրեսը.
«Ես կցանկանայի հետտոնական սթրեսի փոխարեն ասել հետհանգստյան սթրես: Այստեղ մեծահասակների համար կարևոր գործոն է այն, որ նրանց պետք է շփում այն մարդկանց հետ, ովքեր ստեղծելու ներուժ ունեն: Աշխատանքի գնալու համար մեծ դեր է խաղում գումարի կորուստը, որը մոտիվացնում է աշխատանքի գնալ: Այն մարդը, ով ունի արարող, ստեղծագործ միտք, իր համար աշխատանքը լավագույն մոտիվացիան է: Աշակերտների համար այս տարի մեծ դեր կարող է խաղալ լավ եղանակը, նաև այն, որ երեխաներն իրենց ընկերներին տոների և հանգստի մասին պատմելու բաներ ունեն: Եթե մարդը սոցիալականացված է, անկախ նրանից՝ երեխա է, թե մեծ, հեշտ է վերադառնում աշխատանքի»:
Հոգեբանը նաև նշեց, որ այս տարի, անշուշտ, փոխվել են ամանորյա տոների ընկալումները, զգացողությունը, և մարդիկ սկսել են վայելել, ուրախանալ տոներին: Աննա Բադալյանի խոսքերով՝ ամեն մեկն անհատական է ընդունում ու նշում Ամանորը, առաջ սեղաններն առատ էին, սակայն մարդիկ հոգնած, իսկ հիմա կան շատ «պրակտիկ» սեղաններ, սակայն մարդիկ ուրախ են:
Անդրադառնալով ՀՀ նախագահի և վարչապետի պաշտոնակատարի ամանորյա տեսաուղերձներին՝ հոգեբանը նշեց.
«Նոր տարվա գիշերը, մեր ղեկավարների շնորհավորանքից այս հողը լցվեց բարությամբ, լույսով: Ես՝ որպես հոգեբան եմ ասում, որ հողը ներծծվեց ջերմության լույսի, հավատի աուրայով, և դա շատ կարևոր էր»:
10:49 14.06.2025
Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ <<Գառնու>> պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:35 14.06.2025
Թիկնիզյանը տեղափոխվում է նոր ակումբՀայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, թե երբ է կայանալու ֆուտբոլիստի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»։ «Ամեն ինչ համաձայնեցված է։ Մենք կմեկնենք Բելգրադ հունիսի 20-ին, բուժզննումը նախատեսված է հունիսի 21-ին։ Պայմանագիրը կլինի երեքամյա»,- ասել է Կլյուևը Sport Express-ի հետ զրույցում։ Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ […] ...
10:22 14.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր ՍթարմերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ ընդգծում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության […] ...
10:10 14.06.2025
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Մերձավոր ԱրևելքըԿանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորության դեպքում լքել Մերձավոր Արևելքը, հաղորդում է «Globe and Mail» թերթը ՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը։ «Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող կանադացիներին ապահովել իրենց ճանապարհորդական փաստաթղթերի վավերականությունը և լքել տարածաշրջանը», – գրում է հրատարակությունը։ ...
09:50 14.06.2025
Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»։ 56-ամյա մասնագետի հետ աշխատանքային պայմանագիրը, հավանաբար, կգործի մինչև 2028 թվականը։ Ավելի վաղ Championat-ը հայտնել էր, որ մոսկովյան ակումբի ղեկավարությունը համաձայնության է եկել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ։ Ընդգծվել է, որ կողմերը բանավոր համաձայնության են եկել տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրի շուրջ։ Վերջին ակումբը, որտեղ աշխատել է 56-ամյա […] ...
09:33 14.06.2025
Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունըԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Նա կոչ է արել հակամարտության երկու կողմերին «գործել առավելագույն զսպվածությամբ և աշխատել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ»։ «Ես Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ խոսեցի Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման մասին։ Ես կրկին նշեցի, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության և իր ժողովրդին պաշտպանելու իրավունք: Միևնույն […] ...