14:24 09.02.2019
Փետրվարի 16-18-ը Մյունխենում կկայանա անվտանգության հարցերով հերթական համաժողովը, որի ընթացքում քննարկվելու են Եվրոպայի ապագայի, տրանսատլանտյան հարաբերությունների և Մերձավոր Արևելքի հարցերը: Աշխատանքներում ընդգրկված կլինեն ավելի քան 20 երկրների նախագահներ ու վարչապետներ, շուրջ 500 քաղաքագետներ ու փորձագետներ, տեղի կունենան 30 քննարկումներ, շուրջ 2000 երկկողմ հանդիպումներ տարբեր մակարդակներում:
Սպասվող այս մեծամասշտաբ իրադարձության շրջանակներում սպասվելիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ վերլուծություն է հրապարակել Regnum գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
Նա չի բացառել, որ երկկողմ ձևաչափով հանդիպում տեղի կունենա հակամարտող երկրների արտաքին գերատեսությունների ղեկավարների միջև: Հեղինակը նախ` անդրադարձել է Մնացականյանի հայտարարությանը, որում վերջինս նշել էր, որ Փարիզում և Դավոսում կայացած հանդիպումների բազայի հիման վրա քննարկումներ են ունենում միջնորդ երկրների հետ, և բացառված չէ նոր հանդիպումը:
Խոսելով ՀՀ արտգործնախարարի մասին՝ հեղինակը նշում է, որ Մնացականյանը փորձառու դիվանագետ է, որը գիտի՝ ինչ ասել, երբ ասել և ինչպես ասել: Նա արդեն մի քանի հանդիպումներ է ունեցել Մամեդյարով հետ, որոնցից վերջինը կայացավ Փարիզում: Կողմերի և Մինսկի խմբի համանախագահների կողմից այն դրական գնահատականի արժանացավ: Առավել ևս հենց այդ ժամանակ էլ պլանավորվեց 5-րդ հանդիպումը: Ահա թե ինչու մենք ուշադրություն հրավիրեցինք Մնացականյանի արած արտահայտության վրա. «Այս հանդիպումների հիման վրա մենք միջնորդների հետ քննարկոսւմներ ենք ունենում». Նկատի ուներ Մինկի խմբի ներկայացուցիչներին: Բայց կան նաև դժվարություններ, և ինչպես միշտ, դետալներում:
Նախկինում մենք գործ ունեին ձևակերպումների հետ, որոնց համաձայն հենց միջնորդներն էին կազմակերպում երկու երկրների ԱԳՆ-ների հանդիպումները՝ նրանց առաջարկելով ինչ-որ ծրագրեր: Հիմա, ըստ Մնացականյանի, իրավիճակը փոխվել է. Արդեն միջնորդների հետ են քննարկումներ տանում՝ հանդիպումների և բանակցությունների ընթացքում ձեռք բերված արդյունքների հիման վրա:
Սրանից ելնելով՝ կարելի է եզրակացնել. Մյունխենում արտգործնախարարների ենթադրվող հանդիպումը եթե նախապատրաստվում է, ապա երկու երկրների քաղաքական փորձագետների կողմից, իսկ Մինսկի խումբն այստեղ ունի կամ միջնորդավորված դերակատարում, կամ ընդհանրապես չունի: Սա հոդվածի հեղինակը համարում է առաջին կարևոր պահը, իսկ երկրորդը համարում է Դուշանբեում, իսկ այնուհետ Դավոսոմ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ միջնորդների ջանքերի բացակայությունը:
Ըստ տրամաբանության երկու զույգերը՝ Մնացականյան-Մամեդյարով և Փաշինյան-Ալիև պետք է ամրապնդեին ձեռք բերված դիրքերը: Բայց անհայտ պատճառներով տեղի է ունենում ձախողում, որի պատասխանատվության մի մասն ընկնում է Բաքվի վրա, որտեղից տարածվում են «առաջիկա հաղթանակի» լուրերը՝ ստեղծելով տպավորություն, թե Երեւանը մտադիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համաձայնագիր Ադրբեջանի համար բարենպաստ պայմաններով: Թեև ակնհայտ է, որ կողմերը որոշակի փոխզիջման մասին խոսել են, որը վկայեց Քյոլնում Փաշինյանի արած հայտարարությունն այն մասին, որ «հայկական կողմը Ղարաբաղյան հարցում կոմպրոմիսների պատրաստ լինելու մասին հարցին չի պատասխանի, քանի դեռ նույն հարցին չի պատասխանել Ադրբեջանը»
Այն բանից հետո, երբ նույնիսկ քննարկում չէր եղել տարածքներ խաղաղության դիմաց» թեզի շուրջ, Բաքուն մեղադրեց նրան բանակցային գործընթացի տապալման մեջ:
Հայաստանն ու Ադրբեջանը
Հիմա Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Հայաստանի համար առաջնայինը Արցախի անվտանգությունն է և բանակցային գործընթացում առաջընթացը: Սա Ալիևին առաջարկվող բանակցային նոր ուղերձ է, և դժվար է ասել, թե ինչու տեղի ունեցավ նման շրջադարձ:
Հետագայում մեր տեսակետով իրավիճակը կվերադառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի հսկողության տակ: Վերջին փորձը ցույց տվեց. Ենթադրել, որ նման կոնֆլիկտը կարող է լուծվել հակամարտող կողմերի ղեկավարների կամ ԱԳՆ-ների 5-6 հանդիպումների արդյունքում, քաղաքական միֆ է:
Հեղինակը եզրահանգում է. քանի որ Ղարաբաղյան հակամարտությունն արդեն վաղուց հակամարտություն չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, նույնիսկ այս երկու պետությունների ներքաղաքական խնդիր չէ: Սա արդեն վաղուց Մեծ Մերձավոր Արևելքի ալիքի հետ կապված աշխարհաքաղաքականություն է: Այսպիսի հիմնական գործոնները չգիտակցելը տանում է և կտանի դիվանագիտական փակուղի: Ահա թե ինչու, եթե կայանա էլ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը Մյունխենում, ապա նրանք ստիպված կլինեն ամեն ինչ սկսել մաքուր էջից:
11:30 31.05.2025
ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել Անչելոտիի և Բրազիլիայի հավաքականի միջև կնքված պայմանագրի վերաբերյալՖԻՖԱ-ն տեղեկացրել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (CBF)՝ Կառլո Անչելոտիի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու հետ կապված ֆուտբոլային գործակալների կանոնակարգի հնարավոր խախտման հետաքննության անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է Ge.Globo-ն։ ՖԻՖԱ-ի գործադիր տնօրենը կասկածներ ունի Դիեգո Ֆերնանդեսի դերի վերաբերյալ, որը վերջին օրերին անընդհատ ուղեկցել էր Անչելոտիին մինչև նրա Բրազիլիա ժամանումը՝ CBF-ին պաշտոնական ներկայացման համար։ ՖԻՖԱ-ն […] ...
11:20 31.05.2025
Ռուսաստան-Չինաստան հարաբերություններն արտաքին ազդեցության ենթակա չեն. ԼավրովՌուս-չինական հարաբերությունները մեծ տերությունների հարաբերությունների մոդել են և ենթակա չեն արտաքին ազդեցության։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի «Ռուսաստան և Չինաստան. համագործակցությունը նոր դարաշրջանում» 10-րդ միջազգային համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։ «Ռուս-չինական հարաբերությունները դարձել են մեծ տերությունների հարաբերությունների իսկական մոդել բազմաբևեռ աշխարհում: Նրանք ինքնաբավ են, չեն ենթարկվում միջազգային հանգամանքներին և […] ...
11:05 31.05.2025
ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության, բայց պատրաստ է կռվել և հաղթել․ ՀեգսեթՊենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում հակամարտության Չինաստանի հետ, բայց պատրաստ է «կռվել և հաղթել», եթե զսպման ջանքերը ձախողվեն։ Նա համապատասխան հայտարարությունն արել է Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում ելույթ ունենալիս, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Մենք չենք ձգտում հակամարտության կոմունիստական Չինաստանի հետ», – ասել է Հեգսեթը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները […] ...
10:49 31.05.2025
«Ինտերի» առաջատարը կարող է լքել ակումբը«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Մադրիդցիները ցանկանում են, որ թիմի հարձակման գծում Մարտինեսը զույգ կազմի իր հայրենակից Խուլիան Ալվարեսի հետ։ Լաուտարոյի տրանսֆերային արժեքը կազմում է 95 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված […] ...
10:33 31.05.2025
Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումըԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը, որը ներառում է որոշակի դեղամիջոցի ընդունում։ Նա նշել է, որ հիվանդությունը չի ազդել այլ օրգանների վրա։ «Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց։ Մեկ կոնկրետ դեղահաբ վեց շաբաթ, հետո՝ մեկ այլ։ Ոչ մի օրգան չի տուժում։ Իմ ոսկորներն ամուր են», – ասել […] ...
10:19 31.05.2025
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններՄայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և […] ...