Քանի՞ նախարարություն ունենալ, որ կառավարությունն, ըստ կառավարման տեսության, լինի արդյունավետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+20.09 oC

Քանի՞ նախարարություն ունենալ, որ կառավարությունն, ըստ կառավարման տեսության, լինի արդյունավետ

21:04 10.02.2019

Կառավարման տեսությունը պնդում է, որ արդյունավետ է այն կառավարումը, երբ մեկ կառավարիչը կարողանում է աշխատել 7-11 ենթակայի հետ։ Սա արդյունավետ մոդելն է, և շատ երկրներում հենց այս կերպ է կազմվում կառավարության կառուցվածքը՝ կառավարման բուրգը։ Այս մասին «Շանթ» հեռուստանկերության «Հեռանկար» հեռուստածրագրի եթերում ասաց նախկին վարչապետ ու նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

«Բայց կա մի կարևոր հանգամանք ևս։ Ինչո՞ւ են խուսափում նախարարությանը վերապահել այս կամ այն ոլորտը, որովհետև կա մի շատ կարևոր հանգամանք․ նախարար՝ նշանակում է սեփական քաղաքական պատասխանատվությամբ քաղաքականության մշակման որոշումներ կայացնող։ Եթե այդ պատասխանատվության պլանկան իջեցնում եք, դարձնում եք փոխնախարար, նա այդպիսի պատասխանատվություն չի կրում, ընդ որում՝ ո՛չ հանրության առջև, ո՛չ իր ներքին կառույցների առջև, ո՛չ էլ խորհրդարանի առջև», – ասաց Հարությունյանը։

Նա ասաց, որ փոխնախարարը նույնպես քաղաքական պաշտոն է, բայց սեփական քաղաքական որոշումներ կայացնելու իրավասություններ չունի, պարտավոր է գործել նախարարի պատվիրակած լիազորությունների շրջանակում։

«Հետևաբար, եթե դուք առանձնացնում եք որևէ ոլորտ, տալիս եք նախարարության կարգավիճակ, դրանով դուք նպաստում եք կամ ավելի շուտ՝ կարևորում եք այդ ոլորտը, և այդ ոլորտի ղեկավարը սեփական պատասխանատվությամբ ստանձնում է այդ ոլորտում որակյալ որոշումներ կայացնելու ապահովման խնդիրը և դրանով դառնում նախ վերահսկելի և նաև հաշվետվողական», – ասաց Հարությունյանը։

«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև․

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հեգսեթ. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հակամարտությունը, փոխում է պաշտպանական գնումների մոտեցումը

09:35 31.05.2025

Հեգսեթ. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հակամարտությունը, փոխում է պաշտպանական գնումների մոտեցումը

Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը և փոխում է զենքի գնման համակարգի նկատմամբ իր մոտեցումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ ելույթ ունենալով Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Շատերիդ նման, մենք էլ ուկրաինական հակամարտությունից սովորեցինք, որ պատերազմի բնույթն արագ փոխվում է։ Մենք այլևս չենք կարող […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:17 31.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահին փոխարինելու տարբերակ է գտել

09:00 31.05.2025

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահին փոխարինելու տարբերակ է գտել

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային հրավիրելու տարբերակը, հայտնում է As-ը: «Ռեալը» գործարքը կփորձի իրականացնել այն դեպքում, եթե ուկրաինացի Անդրեյ Լունինը հեռանա: Ժոան Գարսիայի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Արսենալն» ու «Նյուքասլը»: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:45 31.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

08:30 31.05.2025

Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Բեննոնին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իռլանդիայի հետ  բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ընդգծել է, […] ...

Ի՞նչ է կանաչ տնտեսությունը

23:59 30.05.2025

Ի՞նչ է կանաչ տնտեսությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ հոդված է հրապարակել կանաչ տնտեսության մասին: Կանաչ տնտեսությունը տնտեսական մոդել է, որն աջակցում է կայուն զարգացմանը՝ առաջնահերթ համարելով մարդու բարեկեցությունը, սոցիալական արդարությունը և բնապահպանական պաշտպանությունը։ Այն ձգտում է համատեղել տնտեսական աճը բնապահպանական պատասխանատվության հետ: Իր էությամբ կանաչ տնտեսությունը՝ Խթանում է ցածր ածխածնային զարգացումը, Արդյունավետ օգտագործում է բնական ռեսուրսները, Պահպանում է […] ...

BACK_TO_TOP