14:39 16.12.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և խորհրդի հետ համատեղ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում իրականացնելու է մշակութային միջոցառումների շարք՝ հանդիպումներ ստեղծագործողների հետ, համերգներ, վարպետաց դասեր, մրցույթներ և այլն:
Այդ նպատակով նախաձեռնած առաջին միջոցառումն իրականացվեց ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ դեկտեմբերի 15-ին հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նկարիչների և ճարտարապետների միության անդամ, «Ազգային արժեք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Թադևոսյանը՝ դստեր՝ Նարե Թադևոսյանի հետ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Իսայան Շաքեն, Ղազարյան Թագուհին, Հովհաննիսյան Արթուրը և Ստեփանյան Տիգրանը:
Ն. Զոհրաբյանը, հանդես գալով բացման խոսքով, նախ շնորհավորեց ներկաների գալիք տոները, ապա ներկայացրեց միջոցառման նպատակն ու խորհուրդը, այն է՝ արվեստի միջոցով գեղեցիկ և լուսավոր օր նվիրել ազատությունից զրկված անձանց:
Ներկաներին ողջույնի խոսք ասաց նաև Աշոտ Թադևոսյանը՝ հավելելով, որ մշակույթը, արվեստն այն լավագույն միջոցներն են, որոնց օգնությամբ փոխվում է մարդու վերաբերմունքը կյանքի, շրջապատի, մարդու և սեփական անձի նկատմամբ: Այնուհետև նրա մասնակցությամբ իրականացվեց միաժամանակյա նկարչության մրցույթ, որի ժամանակ դատապարտյալ կանայք նկարում էին Ա. Թադևոսյանին, իսկ վերջինս՝ դատապարտյալ կանանց: Լավագույն նկարների 4 հեղինակները հյուրերի կողմից արժանացան պարգևների:
Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվում էր քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի կենդանի կատարմամբ: Հատկանշական է, որ ազատազրկված կանանցից մեկն օրվա խորհուրդն ամբողջացրեց իր երգարվեստով. նրա կատարմամբ հնչեցին ազգային, հայրենասիրական երգեր:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ արդարադատության նախարարությանը, քրեակատարողական ծառայությանը և հիմնարկի անձնակազմին նման բացառիկ օր իրականացնելու համար՝ միջոցառման կազմակերպիչներն ազդարարեցին նաև «Ես սիրում եմ իմ երկիրը» թեմայով մրցույթի մասին, որն իրականացվելու է քրեակատարողական բոլոր հիմնարկներում և նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության անկախության օրվան: Մրցույթին ներկայացված աշխատանքները՝ խեցեգործություն, քանդակ, ձեռագործություն, կտավ և այլ ոճի աշխատանքներ, ցուցադրվելու են Անկախության օրը Նկարիչների միության շենքում: Լավագույն աշխատանքների հեղինակներն արժանանալու են դրամական պարգևատրումների:
Իր հերթին միջոցառման կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով հատկապես, որ այս միջոցառումը բովանդակային առումով և տրամադրությամբ եզակիներից մեկն էր մինչ այս իրականացված միջոցառումների շարքում:
Օրը տոնական և հիշարժան դարձնելու համար երախտիքի խոսքեր հայտնեցին նաև դատապարտյալ կանայք:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
01:04 09.08.2025
Թրամփ. Հայաստանը բացառիկ համագործակցություն է հաստատում ԱՄՆ-ի հետ00:56 09.08.2025
Թրամփ. Չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկը հետ կկանգնի համաձայնագրից00:53 09.08.2025
Փաշինյանի և Ալիևի անունները մնալու են պատմության գրքերում․ Թրամփ00:08 09.08.2025
Վարչապետը Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի լրագրողների հարցերին02:05 09.08.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP հապավմամբ։ ...
01:59 09.08.2025
Փաշինյան. Երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից գրել է. «Երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
01:51 09.08.2025
Ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ ՀռչակագիրըՍպիտակ տանը կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ Հռչակագիրը` Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Ստորև ներկայացվում է հռչակագրի տեքստը. «Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության […] ...
01:26 09.08.2025
ԱԽ քարտուղար. Վաշինգտոնյան համաձայնագրերով մենք ամրապնդեցինք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունըԽաղաղությունը Հայաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիքն է, և խաղաղության օրակարգն այսօր իրականություն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Վաշինգտոնյան համաձայնագրերով մենք ամրապնդեցինք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Հավերժ փառք նահատակներին»,- գրել է նա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի […] ...
01:18 09.08.2025
Փաշինյան. Ապագան այսօր է. փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի ՀանրապետությունըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապագան այսօր է: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP […] ...
01:04 09.08.2025
Թրամփ. Հայաստանը բացառիկ համագործակցություն է հաստատում ԱՄՆ-ի հետՎաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիևը եռակողմ հանդիպմանը ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրենք կարգավորել են առանցքային հարցը և որոշում են ընդունել «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու» (TRIPP) վերաբերյալ։ «Սա հատուկ տրանզիտային տարածք է լինելու, որը թույլ է տալու Ադրբեջանին լիակատար հասանելիություն ունենալ Նախիջևանի իր տարածքին՝ ամբողջությամբ հարգելով Հայաստանի սուվերենությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ մեծ […] ...