11:30 17.12.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Հարգելի հայրենակիցներ,
Դեկտեմբերի 9-14-ը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը իմ գլխավորությամբ, GIZ (ԳՄՀԸ) «Հանրային ֆինանսաների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ ճանաչողական այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
Պատվիրակության կազմում էին՝ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Տիգրան Ուլիխանյանը, Արթուր Գրիգորյանը, Երջանիկ Հակոբյանը, Վարդան Աթաբեկյանը, Եղիշե Սողոմոնյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, հանձնաժողովի փորձագետ Ալեքսանդր Հարությունանը, Հաշվեքննիչ պալատի անդամներ Գագիկ Ոսկանյանը և Դավիթ Չիբուխչյանը, GIZ «Հանրային ֆինանսաների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդական Հովհաննես Մարգարյանցը:
Այցի նպատակն էր ուսումնասիրել հաշվեքննության գերմանական փորձը՝ Հաշվեքննիչ պալատի, Բուդեսթագի, Հաշվեքննիչ հանձնաժողովի, ինչպես նաև Ֆինանսների նախարարության միջև փոխգործակցության ձևաչափը:
Պատվիրակության անդամներն հանդիպումներ ունեցան Բեռլինի քաղաքային խորհրդարանի պատգամավորների տան փոխնախագահ, բյուջետային վերահսկողության հանձնաժողովի անդամ տիկին Մանուելա Շմիդթի, Գերմանիայի հարկ վճարողների ասոցիացիայի գիտական ղեկավար Մաթիաս Վարնեկեի, Գերմանիայի Դաշնային հաշվեքննիչ պալատի անդամ, 9-րդ վարչության պետ Ռիհարդ Վեբերի, Գերմանիայի Բունդեսթագի հաշվեքննիչ նձնաժողովի անդամների, ինչպես նաև Գերմանիայի դաշնային Ֆինանսների նախարարությունում ԱԺ պատվիրակությունը հանդիպեց նախարարության խորհրդական տիկին Մոնիկա Վոլֆրամի, նախարարի տեղակալ, պետական խորհրդարանական քարտուղար տիկին Բեթինա Հոգեդորնի հետ:
ԱԺ պատվիրակության վերջին հանդիպումը Բունդեսթագի հարավկովկասյան բարեկամական խմբի անդամների հետ էր: Խմբի ղեկավար Յոհաննես Կարսը ներկայացրեց գերմանական կողմից հանդիպման մասնակիցներին և հայտնեց, որ 2020 թվականի գարնանը նախատեսվում է բարեկամական խմբի ներկայացուցիչների այցը Հայաստան»:
02:05 09.08.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP հապավմամբ։ ...
01:59 09.08.2025
Փաշինյան. Երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից գրել է. «Երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
01:51 09.08.2025
Ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ ՀռչակագիրըՍպիտակ տանը կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ Հռչակագիրը` Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Ստորև ներկայացվում է հռչակագրի տեքստը. «Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության […] ...
01:26 09.08.2025
ԱԽ քարտուղար. Վաշինգտոնյան համաձայնագրերով մենք ամրապնդեցինք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունըԽաղաղությունը Հայաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիքն է, և խաղաղության օրակարգն այսօր իրականություն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Վաշինգտոնյան համաձայնագրերով մենք ամրապնդեցինք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Հավերժ փառք նահատակներին»,- գրել է նա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի […] ...
01:18 09.08.2025
Փաշինյան. Ապագան այսօր է. փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի ՀանրապետությունըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապագան այսօր է: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP […] ...
01:04 09.08.2025
Թրամփ. Հայաստանը բացառիկ համագործակցություն է հաստատում ԱՄՆ-ի հետՎաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիևը եռակողմ հանդիպմանը ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրենք կարգավորել են առանցքային հարցը և որոշում են ընդունել «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու» (TRIPP) վերաբերյալ։ «Սա հատուկ տրանզիտային տարածք է լինելու, որը թույլ է տալու Ադրբեջանին լիակատար հասանելիություն ունենալ Նախիջևանի իր տարածքին՝ ամբողջությամբ հարգելով Հայաստանի սուվերենությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ մեծ […] ...