Ինչո՞ւ է մտահոգված Հայաստանի Հելսինկյան կոմիտեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+26.09 oC

Ինչո՞ւ է մտահոգված Հայաստանի Հելսինկյան կոմիտեն

15:24 17.12.2019

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հայտնում է, որ 2015թ․ մարտի 28-ին ճանապարհային ոստիկանները կանգնեցրել էին Էդգար Դավթյանին՝ վերջինիս կողմից ճանապարհային երթևեկության կանոնների ենթադրյալ խախտում կատարելու համար։ Էդգար Դավթյանին տուգանելու շուրջ տեղի էր ունեցել վիճաբանության, որը վերածվել էր ոստիկանության ծառայողների հետ քաշքշուկի։ Քաշքշուկի ժամանակ ճանապարհային ոստիկան Արտակ Ղազարյանը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, Էդգար Դավթյանի նկատմամբ կիրառել էր բռնություն, ոտքով հարվածներ  հասցրել արդեն գետնին ընկած Էդգար Դավթյանի մարմնի տարբեր մասերին։ Արտակ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը  զուգորդվել է բռնությամբ)։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Դավթյանին պատճառվել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

Նախաքննության ժամանակ Արտակ Ղազարյանը ընդունել էր մեղքը և տվել էր խոստովանական ցուցմունք, ինչպես նաև Էդգար Դավթյանի հետ առերեսման ժամանակ չէր հերքել վերջինիս հարվածներ հասցնելու հանգամանքը։ Որպես վկա գործով անցնող ոստիկանության 3 այլ ծառայողներ նախաքննական ցուցմունքներում նույնպես հաստատել էին Արտակ Ղազարյանի կողմից Էդգար Դավթյանի նկատմամբ բռնություններ կիրառելու հանգամանքը։ Բռնություններ կիրառելու փաստը հաստատվել էր նաև գործում առկա տեսագրությամբ։

2015թ․ հոկտեմբերի 19-ին կազմվել էր մեղադրական եզրակացություն, և գործն ուղարկվել էր դատարան։ Դատարանում, սակայն, Արտակ Ղազարյանը մեղքը չէր ընդունել։ Մի քանի տարի գործը քննելուց հետո՝ 2019թ․ օգոստոսի 28-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Վահե Խալաթյան) արդարացրել է Արտակ Ղազարյանին՝ նշելով, որ վերջինիս մեղքը և մեղավորությունը իսպառ բացակայում է, ուստի նա ենթակա է արդարացման։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դատապարտում է խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վերաբերմունք և գտնում է, որ նման երևույթների նկատմամբ պետք է դրսևորվի զրո հանդուրժողականություն։ Կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրող ոստիկանները կարող են արդարացվել դատարանի կողմից և մնալ անպատիժ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբին առնչվող կառույցների փակման վերաբերյալ

09:37 09.08.2025

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբին առնչվող կառույցների փակման վերաբերյալ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությամբ, համաձայնագրի նախաստորագրված տեքստը երկուշաբթի՝ օգոստսի 11-ի երեկոյան կհրապարակվի: Նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ»,-ասված է […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:30 09.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Նիկոլաս Ջեքսոնը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

09:25 09.08.2025

Նիկոլաս Ջեքսոնը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի ծառայություններով «Բավարիան» է հետաքրքրված։ Այս մասին գրում է Sky Sports-ի ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը: Մյունխենյան ակումբը կապ է հաստատել «Չելսիի» ղեկավարության հետ, փորձել է հասկանալ՝ որքան է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, և ինչ պայմաններով սենեգալցին կարող է համալրել թիմը: Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 65 միլիոն եվրո: «Բավարիան» հարձակման գծի համար […] ...

Տոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանել

09:18 09.08.2025

Տոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում ստորագրված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման մասին հռչակագիրը համարում է պատմականորեն կարևոր նվաճում, որը վերջ է դրել երկարատև ռազմական հակամարտությանը, հայտարարել է Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։ «Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագիրը համարում է պատմականորեն կարևոր նվաճում։ Փաստաթուղթը վերջ դրեց երկու պետությունների […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:10 09.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Վերջնական լուծումները լինելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում. Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին

09:05 09.08.2025

Վերջնական լուծումները լինելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում. Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչ ընթացակարգերով և սկզբունքներով է Հայաստանի տարածքով կազմակերպվելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը՝ համաձայն Հայաստանի, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ նահանգների ստորագրած եռակողմ հռչակագրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ կապը Հայաստանի տարածքով ապահովելու պրոցեսում այդ ճանապարհով անցնող անձանց տվյալները հասանելի՞ են լինելու Հայաստանի պետական […] ...

BACK_TO_TOP