2020 թվականին «Դասարան+դասական» կրթական ծրագիրը կդառնա համապետական – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+33.09 oC

2020 թվականին «Դասարան+դասական» կրթական ծրագիրը կդառնա համապետական

10:35 18.12.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ  Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացնում է «Դասարան+դասական» կրթական ծրագիրը։ Այն մշակված է ավագ դպրոցի աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Դասարան+դասական» կրթական ծրագրի ամփոփիչ  միջոցառմանը և հավաստագրեր հանձնել աշակերտներին:

Երևանյան դպրոցներից մասնակցության հայտ ներկայացրած շուրջ 250 աշակերտ նոյեմբերի 4-ին հյուրընկալվել էին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Ծրագրի մեկնարկը հայտարարել և աշակերտներին ողջունել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ներկայացրել էր ծրագրի նպատակն ու ընթացքը, որից հետո ծրագրին մասնակից աշակերտները հայ թատերարվեստին նվիրված՝ «Իմ սիրելի դերասանը/դերասանուհին», «Իմ սիրելի ներկայացումը», «Իմ սիրելի թատրոնը», «Իմ սիրելի գրական հերոսը» թեմաներով շարադրություն էին գրել։ Արդյունքների ամփոփման միջոցով ընտրվել էր 60 հաղթող։ Ընտրական փուլը հաղթահարած աշակերտները նոյեմբերի 12-16-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Փոքր բեմում» մասնակցել են «Թատրոնի պատմություն», «Դերասանական արվեստ», «Ռեժիսորական արվեստ», «Թատերական գործի կազմակերպում», «Արվեստի այլ տեսակների ներգրավվածությունը թատրոնում» թեմաներով սեմինար-դասախոսությունների։ Դասախոսությունները վարել են ոլորտի լավագույն մասնագետները։

Դասախոսություններն ուղեկցվել են ներկայացումների դիտումներով։

2020 թվականին ծրագիրը կդառնա համապետական՝ ընդգրկելով ՀՀ մարզերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը

13:20 09.08.2025

Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը

Սաուդյան Արաբիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը և գնահատում է այդ համաձայնագրին Միացյալ Նահանգների հովանավորությունը։ Սաուդյան Արաբիան նաև հույս է հայտնել, որ համաձայնագիրը կնշանավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև ըմբռնման, համագործակցության, ինչպես նաև […] ...

Քրեական ոստիկանները Երևանում հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող օտարերկրացու

13:12 09.08.2025

Քրեական ոստիկանները Երևանում հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող օտարերկրացու

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ -հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 7-ին մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել մի օտարերկրացու։ Նա 2025 թվականի մայիսի 11-ից հետախուզման մեջ էր գտնվում ՌԴ իրավապահների կողմից՝ խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Օտարերկրացին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար․ ՄԹ ԱԳ նախարար

13:00 09.08.2025

Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար․ ՄԹ ԱԳ նախարար

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում նախաձեռնված «համարձակ» քայլերի համար։ Նա այս մասին գրել է X-ում։ «Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար։ Գնահատում եմ ԱՄՆ նախագահի դերն այս առաջընթացն ապահովելու հարցում։ Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը, քանի որ երկու […] ...

Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկը շարունակվում է

12:50 09.08.2025

Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկը շարունակվում է

Երկրի վրա շարունակվում է թույլ G1 մագնիսական փոթորիկը, որը դեռևս չի սաստկանում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Մագնիսական փոթորիկը շարունակվում է։ Տիեզերական եղանակի մոնիթորինգի տվյալների համաձայն՝ սկզբից ի վեր Երկրի վրա մագնիսական խանգարումները դեռևս չեն բարձրացել թույլ G1 մակարդակից», – հաղորդել է ինստիտուտը։ Ինստիտուտի մասնագետները օգոստոսի 8-ին 4168 (N04W52) արեգակնային բծերի խմբի ռենտգենյան տիրույթում […] ...

Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին դեպի կայուն խաղաղություն գնալու նրանց ճանապարհին․ ԱԳ նախարար

12:45 09.08.2025

Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին դեպի կայուն խաղաղություն գնալու նրանց ճանապարհին․ ԱԳ նախարար

Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ  հռչակագրի ստորագրումը։ «Հայաստանն ու Ադրբեջանը նոր էջ են բացում իրենց պատմության մեջ։ Այն փաստը, որ երկու կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, հույսի աղբյուր է Հայաստանում և Ադրբեջանում շատ մարդկանց համար,  որոնց թիկունքում հակամարտության, տեղահանությունների […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 9-ին

12:42 09.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

BACK_TO_TOP