12:20 18.12.2019
Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով է հանդես եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա նախ` կարևորել է հանգամանքը, որ ռազմարդյունաբերությունն առանձնացվել է Պաշտպանության նախարարությունից, ինչի արդյունքում արտադրողն ու սպառողը առանձին գերատեսչություններում են գործում, ինչն էլ դրական է անդրադառնում երկու ոլորտների աշխատանքի վրա:
«Ռազմարդյունաբերական համալիրը տեղափոխվել է ԲՏԱ նախարարության ենթակայության տակ, կառավարությունում, ստեղծել ենք մի իրավիճակ, որ կա ռազմարդյունաբերությամբ զբաղվող նախարարություն, որի հիմնական առաքելությունն է տեխնոլոգիաներն ու հնարավորությունները կիրառելով ստեղծել ռազմարդյունաբերական ոլորտում նոր մշակումներ, զենքի-զինամթերքի արդիականացման քայլեր իրականացնել, ունենք ՊՆ, որի խնդիրը պաշտպանությունն ապահովելն է: Սա շատ կարևոր փոփոխություն է, արտադրողը և սպառողը տարանջատվել են, սա պոզիտիվ զարգացում է»,- ասել է Արշակյանը:
Ինչ վերաբերում է կատարված աշխատանքի ծավալին, ապա, նախարարի գնահատմամբ, դրական դինամիկա է արձանագրվել: Այսպես, 2015-18թթ. ոլորտում մոտ 28 տոկոս աճ է արձանագրվել: Նախարարը մանրամասնել է.
«Այս տարի վերաբաշխումից տնտեսումների հաշվին շուրջ 1 մլրդ դրամ հատկացվել է հավելյալ ռազմարդյունաբերական համալիրին, նոր մշակումներ ու պրոյեկտներ ստեղծելու համար մենք ռեալիզացրել ենք գումարը, այս երկու օրերին պայմանագրերն ենք կնքում, 2000-ին շատ ավելի մեծ հատկացումներ են լինելու, կրկնապատկվելու է ռազմարդյունաբերական համալիրին հատկացվող գումարի չափը: Մինչ այժմ ֆինանսավորումն իրականացվել է գիտահետազոտական աշխատանքների իրականացման տեսանկյունից, 2020-ին նախատեսել ենք կապիտալ ծախսերի հոդվածներ, որը նշանակում է, որ կապիտալ ներդրումներ նույնպես կունենանք»:
Նա ընդգծել է, որ ինչ և այժմ հնչեցված տարատեսակ թվերը հստակ թվեր չեն եղել, քանի որ դրանք առանձին ռազմարդյունաբերության ոլորտի ծախսերին չեն վերաբերել, իրենք փորձել են տարանջատել այս ծախսերը:
Նախարարը կարևորել է նաև աշխատանքի արդյունքի գեներացումը, որն այս ոլորտում հիմնականում երկրից դուրս է գալիս: Թե ինչ հետևանքներ է ունենում, մանրամասնում է.
«Եթե միջազգային ընկերությունների մասով նայենք, իրենց գլխամասն ԱՄՆ-ում է կամ այլ տեղ է գրանցված, որտեղ շրջանառությունը իրականացվում է, իսկ ՀՀ ուղարկվում են այն գումարները, որոնք աշխատավարձեր են ապահովում, հավելյալ արժեքներն ու այլ միջոցները դրում են մնում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղի կազմակերպությունները ևս այդպես են աշխատում, ինչի արդյունքում էլ նման փոքր թվեր ենք ունենում շրջանառության տեսանկյունից, մեծ թիվ է, բայց մեր պատկերացումն ավելի մեծ պետք է լիներ: Մեկ աշխատակցին բաժին ընկնող շրջանառությունը լինում է մոտ 16,500 դոլար, այնինչ գիտենք, որ տեխնոլոգիական ոլորտում առնվազն 40-50 հզր դոլար պետք է լինի, երեք անգամ այս թիվը պակաս է իրականում գեներացվող շրջանառությունից: Պետք է դիտարկենք մեխանիզմներ, որ այդ ընկերություններն իրենց ամբողջ գումարը շրջանառեն Հայաստանում»,- նշել է Արշակյանը:
13:32 09.08.2025
Կասկադյորական ավտովթար՝ ԵրևանումԱյսօր՝ օգոստոսի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Վանիկ Բաղդասարյանը իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Նոր Արեշ 50-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, ապա՝ ճանապարհային նշանին, կոտրել դրանք, առաջ ընթացել և բախվել Նոր Արեշ 50-րդ փողոցի նրբանցքներից մեկի բնակչի տան քարե պարսպին։ Պարիսպը փլուզվել […] ...
13:20 09.08.2025
Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունըՍաուդյան Արաբիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը և գնահատում է այդ համաձայնագրին Միացյալ Նահանգների հովանավորությունը։ Սաուդյան Արաբիան նաև հույս է հայտնել, որ համաձայնագիրը կնշանավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև ըմբռնման, համագործակցության, ինչպես նաև […] ...
13:12 09.08.2025
Քրեական ոստիկանները Երևանում հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող օտարերկրացուՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ -հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 7-ին մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել մի օտարերկրացու։ Նա 2025 թվականի մայիսի 11-ից հետախուզման մեջ էր գտնվում ՌԴ իրավապահների կողմից՝ խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Օտարերկրացին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
13:00 09.08.2025
Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար․ ՄԹ ԱԳ նախարարՄիացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում նախաձեռնված «համարձակ» քայլերի համար։ Նա այս մասին գրել է X-ում։ «Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար։ Գնահատում եմ ԱՄՆ նախագահի դերն այս առաջընթացն ապահովելու հարցում։ Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը, քանի որ երկու […] ...
12:50 09.08.2025
Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկը շարունակվում էԵրկրի վրա շարունակվում է թույլ G1 մագնիսական փոթորիկը, որը դեռևս չի սաստկանում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Մագնիսական փոթորիկը շարունակվում է։ Տիեզերական եղանակի մոնիթորինգի տվյալների համաձայն՝ սկզբից ի վեր Երկրի վրա մագնիսական խանգարումները դեռևս չեն բարձրացել թույլ G1 մակարդակից», – հաղորդել է ինստիտուտը։ Ինստիտուտի մասնագետները օգոստոսի 8-ին 4168 (N04W52) արեգակնային բծերի խմբի ռենտգենյան տիրույթում […] ...
12:45 09.08.2025
Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին դեպի կայուն խաղաղություն գնալու նրանց ճանապարհին․ ԱԳ նախարարԳերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը։ «Հայաստանն ու Ադրբեջանը նոր էջ են բացում իրենց պատմության մեջ։ Այն փաստը, որ երկու կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, հույսի աղբյուր է Հայաստանում և Ադրբեջանում շատ մարդկանց համար, որոնց թիկունքում հակամարտության, տեղահանությունների […] ...