18:45 16.01.2023
Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը փակելու մասին շրջանառվող լուրերն անհիմն են, սա վստահեցնում են մանկական հիվանդանոցի տնօրինությունից: Թեև երբեմն տարածվող նման խոսակցությունների պատճառները բուժանձնակազմին ակնհայտ են։ Այն, որ Գյումրիի երկու ծննդատները միավորելու տարբերակն այս պահին օրակարգում չէ, առողջապահության նախարարը հայտնեց, երբ աշխատանքային այցով Գյումրիում էր։
Մանկական հիվանդանոցի տնօրինությունն ունի միայն ենթադրություններ, թե երբ են փակվելու շուրջ խոսակցություններն ակտիվանում։
«Բաժանմունքը իր նույն ռիթմով շարունակում է աշխատանքը։ Պետք է պարզել, թե որտեղից է գալիս էդ խոսակցությունները և ինչի համար են։ Իրականությանը համապատասխանելու համար պետք է կառավարության որոշում լինի, մարզպետի որոշում լինի ,նման խնդիրներ չկան, նման խոսակցություններ չկան»,- պարզաբանում է մանկական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Մխիթար Մխիթարյանը։
Բաժանմունքը փակելու մասին խոսելու պատճառները մեկը չեն, բայց որ դրանք անհետևանք չեն մնում, խոստովանում են մասնագետները։ Դրանք որոշակի ազդեցություն են ունեցել ծնունդների թվի վրա՝ հանգեցնելով նվազման ցուցանիշի։
«Էս խոսակցություններն առանց հետևանք չէին կարող մնալ, որոշակի փոքր ազդեցություն ունեցել է, բայց հաղթահարելի է: Մի 2 կամ 5 ամիս հետո կվերականգնվի ամեն ինչ, մենք էլի ունենալու ենք մեր բարձր թվերը»,- ասում է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը:
«Միջին թվով ծնունդ ենք ունենում օրական, հունվարի 12-ին ունեցել ենք 7 ծնունդ, 7 առողջ բալիկներ են ծնվել։ Բաժանմունքը բնականոն հունով ընդունում է ծնունդներ, կատարվում են կեսարյան հատումներ, վիրահատություններ և հղիների հաշվառում»,- նշում է հիվանդանոցի փոխտնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը։
Բաժանմունքի նեղ մասնագետներից մի քանիսի տեղափոխությունը նույն պրոֆիլի այլ բուժհաստատություններ ևս հավանական պատճառներից են, ինչը ևս իր բացասական ազդեցությունն է ունեցել։ Բայց կարճ ժամանակում նոր մասնագետներով համալրում եղել է, մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունները դրանից չեն տուժել։
Ծննդաբերական բաժանմունքը մանկական հիվանդանոցում գործում է 2012 թվականից: Ծննդկաններին ու նորածիններին որոշակի բարդ պաթոլոգիաների դեպքում առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար ապահովված են անհրաժեշտ սարքավորումներով: Հիվանդանոցում գործում է երեխաների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման մարզում միակ բաժանմունքը:
Անցած երկու շաբաթների ընթացքում հիվանդանոց երեխաների ու հղիների դիմելիությունն է ավելացել, ինչը պայմանավորված է նաև վիրուսային հիվանդությունների տարածվածությամբ։
00:30 14.05.2025
Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցերՄայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...
00:19 14.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սուլթան Իսա Ալ Մատրուշիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Սուլթան Իսա Ալ Մատրուշին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հարուստ փորձը։ Միաժամանակ հայտնել է, որ Royal Investment Bureau-ն […] ...
00:09 14.05.2025
«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով խաղում է «Ասթոն Վիլայում», գովել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Լամին Յամալին։ «Երիտասարդ արքա» — գրել է Ռեշֆորդը X սոցիալական ցանցում։ 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ և կատարել 40 արդյունավետ գործողություն (16 գոլ […] ...
23:59 13.05.2025
«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվելՏասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից […] ...
23:53 13.05.2025
Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավորՄայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...
23:47 13.05.2025
Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներինՌուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հարցին։ «Մենք գնահատում ենք միայն (խմբ.Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – […] ...