Ավտովթար՝ Երևանում. բախվել են Hyundai-ն և Iveco բեռնատարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+26.09 oC

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Hyundai-ն և Iveco բեռնատարը

14:08 22.08.2023

Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արարատյան փողոցում՝ թիվ 93 շենքի դիմաց բախվել են Hyundai մակնիշի ավտոմեքենան և Iveco մակնիշի բեռնատարը։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1-ին հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները վիրավորին դուրս են բերել արգելափակված մեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի չորրորդ գումարտակի առաջին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Նարեկ Հարությունյանն ու Գևորգ Սարգսյանը։

Վթարի մասին ՀՀ ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. Փաշինյան

09:47 09.08.2025

Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. Փաշինյան

Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9–ին, հեռավար կարգով հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սյունիքի մարզը եղել է եւ կշարունակի մնալ Հայաստանի Հանրապետության մարզ, մենք հռչակագրով էլ արձանագրեցինք, որ միմյանցից տարածքային նկրտումներ չենք ունենալու։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի համար արտոնյալ պայմաններին, ուզում եմ ուշադրություն […] ...

«Թրամփի ուղի» նախագիծը կարող է միմյանց հետ խնդիրներ ունեցող երկրներին գործակցելու հնարավորություն տալ ՀՀ-ում և Հարավային Կովկասում. Փաշինյան

09:42 09.08.2025

«Թրամփի ուղի» նախագիծը կարող է միմյանց հետ խնդիրներ ունեցող երկրներին գործակցելու հնարավորություն տալ ՀՀ-ում և Հարավային Կովկասում. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հնչող մտահոգություններին, թե Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ստորագրած համատեղ հռչակագրով ստեղծվելիք Թրամփի ուղին կհարվածի տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի առևտրային և լոգիստիկ շահերին, ինչպես նաև Ասիայից դեպի Եվրոպա կարևոր առևտրային հոսքերի մեջ կնվազեցնի Չինաստանի հետագա դերակատարումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ կարող է փոխել Թրամփի ուղու ստեղծման […] ...

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբին առնչվող կառույցների փակման վերաբերյալ

09:37 09.08.2025

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբին առնչվող կառույցների փակման վերաբերյալ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությամբ, համաձայնագրի նախաստորագրված տեքստը երկուշաբթի՝ օգոստսի 11-ի երեկոյան կհրապարակվի: Նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ»,-ասված է […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:30 09.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Նիկոլաս Ջեքսոնը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

09:25 09.08.2025

Նիկոլաս Ջեքսոնը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի ծառայություններով «Բավարիան» է հետաքրքրված։ Այս մասին գրում է Sky Sports-ի ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը: Մյունխենյան ակումբը կապ է հաստատել «Չելսիի» ղեկավարության հետ, փորձել է հասկանալ՝ որքան է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, և ինչ պայմաններով սենեգալցին կարող է համալրել թիմը: Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 65 միլիոն եվրո: «Բավարիան» հարձակման գծի համար […] ...

Տոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանել

09:18 09.08.2025

Տոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում ստորագրված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման մասին հռչակագիրը համարում է պատմականորեն կարևոր նվաճում, որը վերջ է դրել երկարատև ռազմական հակամարտությանը, հայտարարել է Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։ «Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագիրը համարում է պատմականորեն կարևոր նվաճում։ Փաստաթուղթը վերջ դրեց երկու պետությունների […] ...

BACK_TO_TOP