Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում կայծակը խլել է 25-ամյա երիտասարդի կյանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+33.09 oC

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում կայծակը խլել է 25-ամյա երիտասարդի կյանքը

15:46 31.08.2023

Երկու օր առաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղի դաշտից անասնակեր տեղափոխելու ժամանակ կայծակնահարությունից մահացել է նույն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, Արցախյան 44-օրյա և 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմների մասնակից 25-ամյա Արկադի Հովհաննիսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ակունք գյուղի վարչական ղեկավար Նիկոլա Խաչատրյանը, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ի ցերեկը՝ ուժեղ ամպրոպի ժամանակ։ «Արկադին ավտոմեքենայի վրա խոտի տուկերը դասավորելիս է եղել, իսկ եղբայրը և հորեղբորորդին ներքևից տվել են դրանք։ Երբ կայծակը խփել է, ինքը տուկերի վրայից ընկել է։ Կայծակը խփելուց հետո բոլորն ուշաթափվել են, երբ զարթնել են, տեսել են, որ խոտերը հրդեհվում են, իսկ Արկադին մեքենայի վրայից ընկել է։ Օգնության են հասել մոտակայքի զինվորականները։

Արկադին մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Նա շատ խելացի, կազմակերպված, քաջ տղա էր։ Միայն այն, որ նա մասնակցել է Արցախյան 44-օրյա և 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմներին, ստացել վիրավորում, բայց ապաքինվելուց հետո նորից շարունակել զինվորական ծառայությունը, խոսում է նրա տոկուն բնավորության, հզոր կամքի մասին։ Դեպքից ցնցված է ողջ գյուղը, ցավով ու կսկիծով ենք այսօր հուղարկավորել մեր քաջորդուն, ով պատրաստվում էր ամուսնանալ», -ներկայացրեց Նիկոլա Խաչատրյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրու Տերյան փողոցում հետախուզվողի են հայտնաբերել

14:30 09.08.2025

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրու Տերյան փողոցում հետախուզվողի են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 7-ին Գյումրու Տերյան փողոցում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 45-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 24-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից պաշտոնատար անձին կաշառք տալու փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […] ...

Ողբերգական դեպք՝ Սպիտակում. «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել երթևեկելի գոտուց դուրս ընդմիջում անող 2 քաղաքացու

14:12 09.08.2025

Ողբերգական դեպք՝ Սպիտակում. «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել երթևեկելի գոտուց դուրս ընդմիջում անող 2 քաղաքացու

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ – Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ էլ կողաշրջված հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում […] ...

Շինարարի օրվան ընդառաջ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

13:56 09.08.2025

Շինարարի օրվան ընդառաջ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

Շինարարի օրվան ընդառաջ՝ շինարարության և քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար, ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով, Երևանի քաղաքապետի շնորհակալագրով, արժանացել «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանը։ Երևանի քաղաքապետարանի պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ ...

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

13:43 09.08.2025

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Օգոստոսի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Սարգսյանը բարձր է գնահատել առկա սերտ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ […] ...

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում

13:32 09.08.2025

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում

Այսօր՝ օգոստոսի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Վանիկ Բաղդասարյանը իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Նոր Արեշ 50-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, ապա՝ ճանապարհային նշանին, կոտրել դրանք, առաջ ընթացել և բախվել Նոր Արեշ 50-րդ փողոցի նրբանցքներից մեկի բնակչի տան քարե պարսպին։ Պարիսպը փլուզվել […] ...

Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը

13:20 09.08.2025

Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը

Սաուդյան Արաբիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը և գնահատում է այդ համաձայնագրին Միացյալ Նահանգների հովանավորությունը։ Սաուդյան Արաբիան նաև հույս է հայտնել, որ համաձայնագիրը կնշանավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև ըմբռնման, համագործակցության, ինչպես նաև […] ...

BACK_TO_TOP