ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար է ծախսել Իսրայելը Իրանից պաշտպանելու և հութիների հարձակումները կանխելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+30.09 oC

ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար է ծախսել Իսրայելը Իրանից պաշտպանելու և հութիների հարձակումները կանխելու համար

19:41 17.04.2024

Անցած հանգստյան օրերին Իրանի հրթիռային գրոհից Իսրայելը պաշտպանելու, ինչպես նաև 2023-ի հոկտեմբերից ի վեր Կարմիր ծովում առևտրային նավերի վրա Եմենի հութիների գրոհները կանխելու համար Միացյալ Նահանգները ծախսել են մոտ 1 մլրդ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ամերիկյան Սենատի՝ հատկացումների ենթահանձնաժողովում լսումների ընթացքում հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Կառլոս Դել Տորոն:

«Զինամթերքի համար մեր ծախսերը մոտենում են 1 միլիարդ դոլարին, որը մեզ անհրաժեշտ է լրացնել լրացուցիչ միջոցների հաշվին»,- Ինտեռֆաքսի փոխանցմամբ՝ նշել է նախարարը:

Կառլոս Դել Տորոն մանրամասնել է, որ ամերիկացիներն արձակել են SM-2, SM-6 և SM-3 հրթիռներ՝ Իրանից բխող բալիստիկ հրթիռների սպառնալիքին դիմակայելու համար: Նախարարի խոսքերով՝ ստեղծված իրավիճակում ԱՄՆ ռազմածովային ուժերը լրացուցիչ ֆինանսավորման խիստ կարիք ունեն։

ԱՄՆ ռազմածովային ուժերի հակազդող հրթիռները մոտ երկու անգամ թանկ են Կարմիր ծովում հութիների օգտագործած հականավային հրթիռներից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը

15:26 30.04.2024

Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը

Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։ Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է […] ...

Նեթանյահուն ասել է, որ Իսրայելն ամեն դեպքում կիրականացնի Ռաֆահի գործողությունը

15:23 30.04.2024

Նեթանյահուն ասել է, որ Իսրայելն ամեն դեպքում կիրականացնի Ռաֆահի գործողությունը

Ամեն դեպքում իսրայելական զորքերը գործողություն կիրականացնեն Գազայի հատվածի՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում։ Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է պաղեստինյան անկլավում պահվող պատանդների հարազատների հետ հանդիպմանը։ «Գաղափարը, որ մենք կդադարեցնենք պատերազմը, նախքան դրա բոլոր նպատակներին հասնելը, չի էլ քննարկվում, մենք կմտնենք Ռաֆահ և ոչնչացնենք այնտեղ տեղակայված ՀԱՄԱՍ-ի գումարտակները», – ասել է վարչապետը, […] ...

Վրաստանում մայիսի 3-12-ը հանգստյան օրեր են լինելու

15:03 30.04.2024

Վրաստանում մայիսի 3-12-ը հանգստյան օրեր են լինելու

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մայիսի 7-ը, 8-ը և 10-ը հանգստյան օրեր է հայտարարել։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ «Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի մայիսի 7-ը, 8-ը և 10-ը հայտարարվել են հանգստյան օրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղղափառ Զատկի կապակցությամբ մայիսի 3-6-ը հայտարարված է տոն, իսկ մայիսի 9-ը՝ […] ...

Սիյարտոն կոչ է արել ամրապնդել համագործակցությունը Ուկրաինայում խաղաղության կողմնակից երկրների միջև

14:56 30.04.2024

Սիյարտոն կոչ է արել ամրապնդել համագործակցությունը Ուկրաինայում խաղաղության կողմնակից երկրների միջև

Ուկրաինայում խաղաղության կողմնակից երկրները պետք է ակտիվացնեն համագործակցությունը, որպեսզի համատեղ հասնեն ռուս-ուկրաինական հակամարտության շուտափույթ լուծմանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն Դուշանբեում իր տաջիկ գործընկեր Սիրոջիդին Մուհրիդինի հետ հանդիպմանը։ «Եվրոպայի որոշ քաղաքական առաջնորդներ կարծում են, որ իրենք պատերազմի մեջ են, որ Եվրոպան պատերազմի մեջ է, բայց դա […] ...

Ֆրանսիական բանտերը կրկին ռեկորդ են սահմանել բանտարկյալների թվով

14:50 30.04.2024

Ֆրանսիական բանտերը կրկին ռեկորդ են սահմանել բանտարկյալների թվով

Ֆրանսիայի ուղղիչ հիմնարկներում բանտարկյալների թիվը 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է ռեկորդային՝ 77 450 մարդ, ինչը 4370-ով ավելի է, քան 2023 թվականի ապրիլին գրանցված ցուցանիշը, նշվում է երեքշաբթի Ֆրանսիայի արդարադատության նախարարության հրապարակած տվյալների համաձայն։ «Թվերը 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ․ բանտարկյալներ՝ 77 450»,- ասվում է զեկույցում։ Ֆրանսիայի արդարադատության նախարարության զեկույցից հետևում է, որ այս […] ...

Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար

14:09 30.04.2024

Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն քննադատել է Ադրբեջանի ղեկավարությանը Եվրոպայի խորհրդի Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Մամադլի Անարին բանտարկելու համար։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։ «Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Իլհամ Ալիևի շուրջ գործող հանցագործ խմբավորումը համարձակվել է բանտարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Մամադլի Անարին բանտ նստեցնել։ Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP