Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+29.09 oC

Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին

20:58 17.04.2024

Մերձավոր Արևելքում մեծ հակամարտության առաջացման սպառնալիքը կանխելու նպատակով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Իրանին և Իսրայելին «առավելագույն զսպվածություն» դրսևորելու կոչ է արել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:

«Լարվածության նոր փուլը ոչ մեկին օգուտ չի բերի: Դա վերաբերում է Իսրայելի անվտանգությանը, ՀԱՄԱՍ-ի պատանդառած հարյուրավոր իսրայելցի, Գազայի բնակիչներին, Իրանում շատ մարդկանց, որոնք իրենք են տառապում ռեժիմից», ինչպես նաև Իսրայելի ժողովրդին»։ Իսրայելը կարծում է, որ Իրանի ղեկավարության գործողությունները սպառնում են «ամբողջ տարածաշրջանի կայունությանը»,- հայտարարել է Բերբոքը իտալական Կապրի կղզում G7-ի խմբի հանդիպումից առաջ:

Ապրիլի 14-ի երեկոյան Իրանն առաջին անգամ իր տարածքից գրոհ ձեռնարկեց Իսրայելի վրա։ Իսրայելական կողմի հաղորդմամբ՝ Իրանի արձակած գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերը և հրթիռները խոցվել են: Ընդ որում՝ մեծամասնությունը Իսրայելի սահմաններից դուրս: Գրոհի խափանմանը մասնակցել են նաև ամերիկացի և բրիտանացի օդաչուները, որոնց համար իր օդային տարածքը բացել էր Հորդանանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիական բանտերը կրկին ռեկորդ են սահմանել բանտարկյալների թվով

14:50 30.04.2024

Ֆրանսիական բանտերը կրկին ռեկորդ են սահմանել բանտարկյալների թվով

Ֆրանսիայի ուղղիչ հիմնարկներում բանտարկյալների թիվը 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է ռեկորդային՝ 77 450 մարդ, ինչը 4370-ով ավելի է, քան 2023 թվականի ապրիլին գրանցված ցուցանիշը, նշվում է երեքշաբթի Ֆրանսիայի արդարադատության նախարարության հրապարակած տվյալների համաձայն։ «Թվերը 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ․ բանտարկյալներ՝ 77 450»,- ասվում է զեկույցում։   ...

Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար

14:09 30.04.2024

Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն քննադատել է Ադրբեջանի ղեկավարությանը Եվրոպայի խորհրդի Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Մամադլի Անարին բանտարկելու համար։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։ «Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Իլհամ Ալիևի շուրջ գործող հանցագործ խմբավորումը համարձակվել է բանտարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Մամադլի Անարին բանտ նստեցնել։ Ադրբեջանի […] ...

Շվեդիայի ոստիկանությունը «Եվրատեսիլի» անվտանգությունն ապահովելու համար կօգտագործի դրոններ

13:51 30.04.2024

Շվեդիայի ոստիկանությունը «Եվրատեսիլի» անվտանգությունն ապահովելու համար կօգտագործի դրոններ

Շվեդիայի Մալմյո քաղաքի «Մալմյո Արենա» մարզահամալիրում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ անվտանգության միջոցառումները կիրականացվեն ինչպես ցամաքային տեսախցիկների, այնպես էլ դրոնների միջոցով: Այս մասին ասվում է Շվեդիայի ոստիկանության դեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ։ «Տեսահսկումը այն բազմաթիվ գործիքներից մեկն է, որը ոստիկանությունը օգտագործում է Եվրատեսիլի ընթացքում անվտանգությունն ապահովելու և հանցագործությունը կանխելու համար։ Տեսախցիկների օգնությամբ ոստիկանությունը կարող է արագ […] ...

Լեհաստանը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորներ ուղարկելու մասին խոսք չկա

13:45 30.04.2024

Լեհաստանը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորներ ուղարկելու մասին խոսք չկա

Լեհ զինվորներ Ուկրաինա ուղարկելու մասին խոսք չկա, լեհական հեռուստատեսության եթերում հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանը «հաղթի այս պատերազմում»։ Նրա խոսքով՝ արեւմտյան երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը, սակայն կոնսենսուս դեռ չի եղել։ «Ես խոսել եմ […] ...

Գազայում զոհերի թիվը հասել է 34 535-ի

13:34 30.04.2024

Գազայում զոհերի թիվը հասել է 34 535-ի

2023 թվականի հոկտեմբերի սկզբից Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից ռազմական գործողության հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 34,5 հազարը, ավելի քան 77,7 հազար մարդ վիրավորվել է։ Նման տվյալներ է հրապարակել Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունն իր պաշտոնական Telegram ալիքում։ «Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 34 535-ի, ևս 77 704 մարդ վիրավորվել է», – […] ...

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ասորիների ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի որոշմանը

11:55 30.04.2024

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ասորիների ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի որոշմանը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքնել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ապրիլի 29-ին ասորիների և քաղդեացիների ցեղասպանության վերաբերյալ որոշմանը, հայտնում է «Էրմենիհաբերը»։ Արտագործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անցյալ տարի Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ չի ճանաչում Ֆրանսիայի Սենատի կողմից ընդուված նմատատիպ որոշումը, իսկ այս անգամ այն օրակարգ է բերվել իշխող կուսակցության կողմից։ Թուրքիայի ԱԳՆ-ն որոշումը որակել է […] ...

BACK_TO_TOP