14:53 28.05.2025
Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել քննարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը։
Ինչպես հաղորդում է RBC-Ukraine գործակալությունը, Զելենսկին հայտարարել է, որ չի բացառում բանակցությունների ձևաչափը՝ բոլոր երեք կողմերի միաժամանակյա մասնակցությամբ։ Նա նաև նշել է, որ բաց է ինչպես երկկողմ հանդիպումների համար՝ Թրամփի կամ Պուտինի հետ, այնպես էլ դրանք մեկ ընդհանուր երկխոսության մեջ միավորելու համար։
Զելենսկին ընդգծել է, որ պատրաստ է երկխոսության ցանկացած ձևաչափի։ Նա նշել է, որ ձևաչափը կախված է թեմաներից։ Նրա խոսքով՝ հրադադարի շուրջ քննարկումների համար նպատակահարմար կլինի եռակողմ հանդիպում անցկացնել Միացյալ Նահանգների մասնակցությամբ, որը կարող է հանդես գալ որպես մոնիթորինգային կողմ։
22:30 29.05.2025
Նույնականացման միջոցներով դրոշմավորումը մի շարք ապրանքների մասով հետաձգվել է, և պարտադիր կլինի 2026-ի հունվարի 1-ից. ՊԵԿՆույնականացման միջոցներով դրոշմավորումը մի շարք ապրանքների մասով հետաձգվել է, և պարտադիր կլինի 2026 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Ժամկետների փոփոխությունը վերաբերում է կաթնամթերքին, մսամթերքին, երշիկեղենին, կենդանիների կերին, նավթավերամշակման արտադրանքին, ներկանյութերին, լաքերին և չորարարներին։ Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը, հարկ վճարողի նախաձեռնությամբ, կարելի է իրականացվել նաև մինչև որոշմամբ հաստատված ժամկետները։ Ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն […] ...
22:22 29.05.2025
Հայաստանը տարածաշրջանային գործընկերության մեջ հավատարիմ կմնա փոխշահավետ հարաբերություններ ձևավորելու ռազմավարությանը. ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ղազախստանի Հանրապետությունում անցկացվող «Աստանա միջազգային համաժողովի» ընթացքում մասնակցել է «Եվրասիա. զարգացման հնարավորությունների բացահայտում և համաշխարհային միտումների ընդունում» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկմանը մասնակցել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակակիր Ռայե Կվոն Չուն, Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Բակիտ Սիդիկով, Լոնդոնի ֆոնդային բորսայում Իսլամական […] ...
22:16 29.05.2025
Կարողացանք դիրքավորել մեզ․ Վահրամ Պետրոսյանը՝ «Երևանյան երկխոսություն» ֆորումի արդյունքների մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանին: Անդրադարձ է եղել Երևանում անցկացված «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական երկրորդ ֆորումի արդյունքներին։ Ո՞րն էր այս միջոցառման կարևորությունը, ի՞նչ տվեց այն մեզ, կարո՞ղ ենք այն համարել ՀՀ արտաքին քաղաքականության գործիքակազմի կարևոր մաս: Միջոցառումը Երևանում անցկացնելու փա՞ստն էր ավելի կարևոր, թե դրա բովանդակությունը, իսկ ի՞նչ կարևոր […] ...
22:08 29.05.2025
Լոռու մարզում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Էդիկ Պ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Ղ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ […] ...
21:52 29.05.2025
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Աբովյանում և Գյումրիում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 30-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան, Թումանյան, Վահան Չերազի, Աբովյան, Ջափարիձեի, Ջիվանու, Շահումյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Իսկ մայիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի […] ...