3D-տպիչի օգնությամբ բժիշկները կարողացել են երեխային մեծահասակ դոնորի երիկամ փոխպատվաստել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+14.09 oC

3D-տպիչի օգնությամբ բժիշկները կարողացել են երեխային մեծահասակ դոնորի երիկամ փոխպատվաստել

10:00 20.05.2018

Մեծ Բրիտանիայի Guy’s and St Thomas’ NHS Foundation Trust  հիվանդանոցի վիրաբույժները օգտագործել են 3D սկանավորման ու տպագրության տեխնոլոգիան, որպեսզի համոզվեն, որ մեծահասակ հոր կողմից տրամադրված երիկամը հնարավոր կլինի փոխպատվաստել նրա մանկահասակ որդուն, հաղորդում է med.news.am-ը:

Մասնագետների խոսքով՝ 3D-ն առաջին անգամ է գործածվել փոխպատվաստման վիրահատություն ծրագրելու ժամանակ։

Երկու տարեկան Դեքսթեր Կլարկը ծնվել է ծանր երիկամային խանգարումներով, որոնց պատճառով նա ստիպված է եղել խողովակով ստանալ սնուցում։ Չնայած նրա հայրը՝ Բրենդանը, միանգամից համաձայնել է որդուն տալ իր երիկամը, մեծահասակ օրգանը չափից մեծ էր երեխայի որովայնի խոռոչի համար, ու վիրաբույժները վստահ չէին, որ կարող են տեղավորել այն։

Մինչ վիրահատությունն իրականացնելը, նրանք հատուկ սարքերի միջոցով սկանավորել են Բրենդանի երիկամն ու նրա որդու որովայնային խոռոչը, որպեսզի հետո 3D փրինթերի վրա պատրաստեն այդ մասերի մոդելները։ Համոզվելով, որ փոխպատվաստումը հնարավոր է, վիրաբույժները օգտագործել են մոդելները, որպեսզի գտնեն այդ վիրահատությունն իրականացնելու լավագույն մեթոդը։ 3D-փրինթերի վրա տպագրված մոդելները նաև վիրահատարան են տարել, որպեսզի դրանց միջոցով վերահսկեն  փոխպատվաստման ընթացքը։

Փոխպատվաստումը ամբողջովին փոխել է երեխայի կյանքը՝  նա կյանքում առաջին անգամ կարողացել է կոշտ  սնունդ ընդունել։ Դեքսթերի ծնողները հույս ունեն, որ նրա պատմությունը կոգեշնչի մյուս վիրաբույժներին ՝ օգտագործել նոր տեխնոլոգիաները երեխաների ու մեծահասակների բուժման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու ծրագիրը շարունակվում է. ԱՆ

16:52 02.05.2024

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու ծրագիրը շարունակվում է. ԱՆ

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու նպատակով շարունակվում է Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման ծրագիրը: Այն իրականացվում է Երևանի 4 բժշկական կազմակերպությունում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Աստղիկ» բժշկական կենտրոններում և «Հերացի» համալսարանական հիվանդանոցում և մարզային` Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններում (Վանաձորի ԲԿ-ում միայն թրոմբոլիտիկ ծառայության […] ...

Վերանորոգումից և վերազինումից հետո բացվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային բաժանմունքը

16:00 02.05.2024

Վերանորոգումից և վերազինումից հետո բացվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային բաժանմունքը

Վերանորոգումից և վերազինումից հետո բացվեց «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային բաժանմունքը: Եվս մեկ արդիականացված ստացիոնար բաժանմունքի բացումը` շուտով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ ...

Բժիշկը խոսել է վիտամին D-ի պակասի վտանգների մասին

09:40 02.05.2024

Բժիշկը խոսել է վիտամին D-ի պակասի վտանգների մասին

Էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նատալյա Տանանակինան «Իզվեստիա»-ին ասել է, թե ինչու է վիտամին D-ի պակասը վտանգավոր: «D վիտամինները բուսական կամ կենդանական ծագման ճարպային լուծվող միացությունների շարք են: Դրանք ներառում են խոլեկալցիֆերոլ, կոլեկալցիֆերոլ, էրգոկալցիֆերոլ և դրանց ածանցյալները: Նրանք մասնակցում են մարդու օրգանիզմի կողմից ֆոսֆորի և կալցիումի կլանմանը։ Որոշ վիտամիններ կարելի է ստանալ արևի լույսի ազդեցությունից, մնացածը […] ...

AstraZeneca-ն խոստովանել է, որ իր COVID-ի դեմ պատվաստանյութը կարող է արյան թրոմբոզ առաջացնել

12:08 01.05.2024

AstraZeneca-ն խոստովանել է, որ իր COVID-ի դեմ պատվաստանյութը կարող է արյան թրոմբոզ առաջացնել

Միջազգային կենսադեղագործական AstraZeneca ընկերությունն առաջին անգամ խոստովանել է, որ քովիդի դեմ պատվաստանյութը կարող է առաջացնել հազվագյուտ կողմնակի ազդեցություն՝ թրոմբոցիտոպենիայի համախտանիշով, գրում է Telegraph թերթը՝ վկայակոչելով դատական ​​փաստաթղթերը։ Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, ընկերության դեմ խմբակային հայց է ներկայացվել, քանի որ Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ ստեղծված պատվաստանյութը լուրջ վնաս է հասցրել հիվանդներին կամ նույնիսկ հանգեցրել է մահվան։ […] ...

Առողջապահության նախարարությունը ավագ սերնդի ներկայացուցիչների համար նախաձեռնել է հիշողության զարգացման խմբակներ

16:58 30.04.2024

Առողջապահության նախարարությունը ավագ սերնդի ներկայացուցիչների համար նախաձեռնել է հիշողության զարգացման խմբակներ

Սմարթֆոններով անդադար թերթվող տեղեկատվությունը, արտաքին գործոնները բացասաբար են ազդում մեր հիշողության և ուշադրության կենտրոնացման վրա: Իսկ գլխուղեղը, հիշողությունը, ուշադրությունը հարկավոր է մշտապես մարզել, քանի որ չկա լավ կամ վատ հիշողություն, այն լինում է մարզված, կամ՝ ոչ։ Եթե չեք մտապահում կարևոր տարեթվերը, որևէ պարզ գործողություն անելիս մոռանում եք ձեր հաջորդ քայլը կամ մտածում եք` այլևս չեք […] ...

Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի 15-օրյա վերապատրաստման դասընթացները

10:54 30.04.2024

Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի 15-օրյա վերապատրաստման դասընթացները

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի (ՀԱԱԲԹ) 15-օրյա վերապատրաստման դասընթացները: Ինտենսիվ թրեյնինգների նպատակն էր տեսական և գործնական պարապմունքների միջոցով բարելավել ձևավորման փուլում գտնվող թիմի մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ամրապնդել 30-հոգանոց հիմնական թիմի անդամների կլինիկական և նյութատեխնիկական (լոգիստիկ) կարողությունները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Արտակարգ […] ...

BACK_TO_TOP