«Համաձայն եմ՝ թվերը քիչ են, բայց …»․ Թունյանը՝ կառավարության ծրագրի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+20.09 oC

«Համաձայն եմ՝ թվերը քիչ են, բայց …»․ Թունյանը՝ կառավարության ծրագրի մասին

15:15 11.02.2019

Կառավարության ծրագրում թվերի պակասի և անիրատեսականության կապը հակասության մեջ է։ Եթե թվերը շատ լինեին, այդ ժամանակ ծրագիրը անիրատեսական կլիներ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

«Համաձայն եմ՝ թվերը քիչ են։ Գուցե։ Այդպիսի հստակ չափանիշ էլ չկա, թե քանի թիվ պետք է լինի։ Օրինակ, ես ավելի կնախընտրեի, որ այդտեղ մի քիչ ավելի շատ թվային թիրախներ լինեին, բայց եղած թիրախներն ամենաառանցքայիններից են։ Օրինակ՝ ՀՆԱ տարեկան առնվազն 5 տոկոս աճն ամենակարևոր ուղենշային ցուցանիշներից է։ Այնտեղ կա ներդրումների կշիռը ՀՆԱ-ի մեջ, որը նույնպես կարևոր ցուցանիշ է»,- ասաց Թունյանը։

Նրա խոսքերով՝ կան նաև դեռ նախընտրական ծրագրից մնացած թվեր, որոնք վերաբերում են աղքատության նվազեցմանը և այլն։ Պատգամավորի խոսքերով՝ այս թվերը բավարար են, որ 5 տարի անց հանրությունը հասկանա՝ կառավարությունն իր առջև դրած խնդիրների լուծմանը հասե՞լ է, թե՞ ոչ։

«Կառավարության ծրագրերի դերն ինչպես հիմա, այնպես էլ նախկինում, ոչ պետք է թերագնահատել, ոչ էլ պետք է գերագնահատել։ Մենք ունեցել ենք շատ լավ կառավարության ծրագրեր … Դուք կհիշեք՝ մենք ունեցել ենք նավահանգիստ կառուցելու վերաբերյալ ծրագրեր, բայց ունեցել ենք հետո այն, ինչ ունեցել ենք»,- ասաց Թունյանը։

Նա հիշեցնում է, որ շատ բան կախված է կոնկրետ աշխատանքից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հեգսեթ. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հակամարտությունը, փոխում է պաշտպանական գնումների մոտեցումը

09:35 31.05.2025

Հեգսեթ. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հակամարտությունը, փոխում է պաշտպանական գնումների մոտեցումը

Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը և փոխում է զենքի գնման համակարգի նկատմամբ իր մոտեցումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ ելույթ ունենալով Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Շատերիդ նման, մենք էլ ուկրաինական հակամարտությունից սովորեցինք, որ պատերազմի բնույթն արագ փոխվում է։ Մենք այլևս չենք կարող […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:17 31.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահին փոխարինելու տարբերակ է գտել

09:00 31.05.2025

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահին փոխարինելու տարբերակ է գտել

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային հրավիրելու տարբերակը, հայտնում է As-ը: «Ռեալը» գործարքը կփորձի իրականացնել այն դեպքում, եթե ուկրաինացի Անդրեյ Լունինը հեռանա: Ժոան Գարսիայի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Արսենալն» ու «Նյուքասլը»: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:45 31.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

08:30 31.05.2025

Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Բեննոնին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իռլանդիայի հետ  բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ընդգծել է, […] ...

Ի՞նչ է կանաչ տնտեսությունը

23:59 30.05.2025

Ի՞նչ է կանաչ տնտեսությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ հոդված է հրապարակել կանաչ տնտեսության մասին: Կանաչ տնտեսությունը տնտեսական մոդել է, որն աջակցում է կայուն զարգացմանը՝ առաջնահերթ համարելով մարդու բարեկեցությունը, սոցիալական արդարությունը և բնապահպանական պաշտպանությունը։ Այն ձգտում է համատեղել տնտեսական աճը բնապահպանական պատասխանատվության հետ: Իր էությամբ կանաչ տնտեսությունը՝ Խթանում է ցածր ածխածնային զարգացումը, Արդյունավետ օգտագործում է բնական ռեսուրսները, Պահպանում է […] ...

BACK_TO_TOP