16:49 11.02.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի առիթով փետրվարի 10-ին Մելբուռնում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն և ճաշկերույթ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Ճաշկերույթին ներկա էին թեմի հոգևոր սպասավորներ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի թեմական և ծխական խորհուրդների անդամներ, Մելբուռնի հայ համայնքի ներկայացուցիչներ, բարերարներ և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ընդունելության ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսին և նրա շքախմբին ողջունել են թեմական խորհրդում Մելբուռնի ներկայացուցիչ տիար Ժակ Հոդագործյանը և Մելբուռնի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ տեր Խաչեր քահանա Հարությունյանը:
Հովվապետական այցի առիթով ավստրալահայության անունից իր երախտագետ զգացումները և որդիական սերը Հայոց հորը փոխանցել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը` վերստին ընդգծելով, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի այցերը սփյուռքի համայնքներ մեծ խանդավառություն և նոր լիցքեր է հաղորդում հայրենիքից հեռու բնակվող հայորդիներին:
Պաշտոնական ճաշկերույթի ավարտին մելբուռնահայությանն իր պատգամն ու օրհնությունը բերել է Նորին Սրբություն Գարեգին Բ Վեհափառ հայրապետը: Նորին Վեհափառությունը նշել է, որ այցի ընթացքում ունեցած հանդիպումները, միասնական աղոթքը Սիդնեյի և Մելբուռնի հավատավոր հայորդիների հետ, կազմակերպված միջոցառումները անհուն ուրախություն և քաջալերություն են պարգևել իրեն` ընդգծելով, որ կրկին զգացել է իր հոգևոր և ազգային արժեքների, իր ինքնության, մայր հայրենիքի և Սուրբ Էջմիածնի հանդեպ ավստրալաբնակ մեր ժողովրդի սերը, որը միավորում է համայն հայ ժողովրդին ի սփյուռս աշխարհի:
«Արդարև, որտեղ էլ ապրում է մեր ժողովուրդը՝ հայացքն ուղղված է դեպի իր հավատքի ակունքը՝ Սուրբ Էջմիածինը և իր բնօրրան հայրենիքը, որտեղ Արարատի հայացքի ներքո ձևավորվել է իբրև ժողովուրդ և ապրել հազարամյակները իր պատմության: Ասում են՝ հայերի ամենասիրած նկարները Արարատի և Մայր Տաճարի պատկերներն են: Եվ դա ճշմարտություն է ու բնական է, քանի որ այդ պատկերները նաև մեր ժողովրդի հոգում են՝ իբրև դրոշմ մեր ինքնության, հոգևոր և ազգային մեր արժեքների, որոնք միավորում են մեզ մայրցամաքից մայրցամաք, համախմբում եկեղեցիների գմբեթների ներքո ու ազգային կյանքի մեջ: Որքան էլ տարբեր երկրներում մեր ժողովրդի զավակները տարբեր մտածողության, կրթության ու դաստիարակության կրողն են, նրանց մեջ բաբախում է սիրտը հայկականության, կոչնակը ազգային ինքնության: Իրոք, ի՞նչն է այստեղ բնակվող հայորդուն մղում ամենօրյա իր հոգսերից բացի մտածելու մայր հայրենիքի դժվարությունների մասին, հայրենիքում կամ սփյուռքի մեկ այլ համայնքում բնակվող իր ազգակցի կարիքների մասին, եթե ոչ մեր ժողովրդի լուսավոր գալիքի տեսիլքը, հոգևոր և ազգային արժեքների կարևորության գիտակցումը և որպես ազգի ու Եկեղեցու զավակ՝ որդիական պատասխանատվությունը:
Սիրելիներ, քրիստոնյա և ազգային մեր ինքնությունը պահպանելու այդ ներքին կոչնակն է ամենուր ղողանջել հայ համայնքի ունկերին՝ առաջնորդելով հաճախ զրկանքների գնով ձեռնամուխ լինելու նախ եկեղեցու կառուցմանը և ապա կողքին՝ հայկական դպրոցի հաստատմանը, որպեսզի երաշխավորվի հավատքի և ազգային ոգու հարատևությունը: Տասնամյակներ առաջ այս օրհնյալ երկրում հաստատված հայորդիները, ձեր հայրերն ու մայրերը, նույնպես իրենց սրտի ձայնին ունկնդիր, իրենց հոգու մղումով ստանձնեցին ազգաշեն այդ առաքելությունը, որի շնորհիվ աշխարհի այս մասում նույնպես վեր հառնեցին հայկական եկեղեցիներ և ազգային հաստատություններ, հռչակվեց նաև՝ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու թեմը, որի հիսնամյակը լրացավ 2018 թվականին: Սիդնեյում նոր Առաջնորդարանի բացումը նաև ընծա է այդ հոբելյանին, հոգևոր և ազգային կյանքը զորացնելու հրավեր ողջ ավստրալաբնակ հայ համայնքին»,- ասել է Հայոց հայրապետը` ընդգծելով, որ այցի ընթացքում գոհունակությամբ ականատեսն եղավ համայնքի գովարժան ձեռքբերումներին:
Նորին Սրբությունը հաստատել է, որ քաջատեղյակ է նաև այսօրվա հրամայականներին և նաև հայորդյաց նվիրյալ ջանքերին, որոնցով, ինչպես ողջ սփյուռքը, ջանում են հաղթահարել ազգային ինքնության, մայրենի լեզվի ու արժեքների պահպանության մարտահրավերները: «Ժամանակը, արդարև, ավելին է պահանջում, առավել ջանքեր, համախմբում: Մենք կարիքն ունենք ազգային և եկեղեցական կյանքի մեջ մեր ժողովրդի զավակների առավել ներգրավման, ազգային միասնականության ամրապնդման և լավատես հոգով ներշնչուն գործունեության ծավալման:
Ամենայն Հայոց կաթողիկոսը հայցել է, որ Երկնավորը խաղաղ պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, հավատքով ամուր՝ մեր ողջ ժողովրդին ի սփյուռս աշխարհի և օրհնի բոլոր ջանքերը ի սեր հայոց կյանքի առաջընթացի ու բարգավաճման, Եկեղեցու հավետ պայծառության:
10:33 31.05.2025
Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումըԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը, որը ներառում է որոշակի դեղամիջոցի ընդունում։ Նա նշել է, որ հիվանդությունը չի ազդել այլ օրգանների վրա։ «Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց։ Մեկ կոնկրետ դեղահաբ վեց շաբաթ, հետո՝ մեկ այլ։ Ոչ մի օրգան չի տուժում։ Իմ ոսկորներն ամուր են», – ասել […] ...
10:19 31.05.2025
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններՄայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և […] ...
10:15 31.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.9 դրամ: ...
10:00 31.05.2025
«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը վերաբերում է Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերին, հայտնում է ինսահդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբը 50 միլիոն եվրո է առաջարկել՝ նիդերլանդցի կիսապաշտպանի համար, սակայն «Միլանը» ակնկալում է ստանալ 75-80 միլիոն: Բրիտանացիները դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետևում էին նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին, սակայն «Միլանը» կարողացել էր երկարաձգել պայմանագիրն իր աստղի հետ: […] ...
09:35 31.05.2025
Հեգսեթ. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հակամարտությունը, փոխում է պաշտպանական գնումների մոտեցումըՄիացյալ Նահանգներն ուսումնասիրում է Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը և փոխում է զենքի գնման համակարգի նկատմամբ իր մոտեցումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ ելույթ ունենալով Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Շատերիդ նման, մենք էլ ուկրաինական հակամարտությունից սովորեցինք, որ պատերազմի բնույթն արագ փոխվում է։ Մենք այլևս չենք կարող […] ...
09:17 31.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...