Դավիթ Անանյանը և ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը ստորագրել են համագործակցության հուշագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+23.09 oC

Դավիթ Անանյանը և ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը ստորագրել են համագործակցության հուշագիր

18:18 14.11.2019

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել ՊԵԿ-ի և բարձրագույն ուսումնական հաստատության միջև արդյունավետ փոխգործակցությունը:

Այն հնարավորություն կընձեռի նպաստել ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորմանը, ինչպես նաև աջակցել հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ հուշագիրը կարևոր բովանդակային փաստաթուղթ է և այն հնարավորություն կստեղծի ավելի սերտ հարաբերություններ ապահովել համալսարանի հետ:

«Մեծ կարևորություն ենք տալիս կրթությանը, որովհետև այն կադրերը, որոնք գալիս են մեր համակարգ շատ կարևոր է, որ գան որոշակի իմացությամբ: Ճիշտ է լինում, երբ այդ իմացությունը չի սահմանափակվում ակադեմիական գիտելիքներով, այլ ներառում է որոշակի փորձառություն»,- նշել է Դավիթ Անանյանը:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահին համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ տնտեսագիտական համալսարանը ակտիվ բարեփոխումների փուլում է, վերանայվում են կրթական ծրագրերը, բարելավվում փորձառությունների կազմակերպման գործընթացը:

Այս համատեքստում, բուհի ղեկավարի խոսքով, համալսարանը կապեր է հաստատում մասնավոր և պետական հատվածի գործատուների հետ՝ իր կողմից մատուցվող կրթական ծառայություններում գործատուների պահանջները ներառելու, ինչպես նաև լավագույն մասնագետներին համալսարան դասավանդման հրավիրելու նպատակով:

Հուշագրի ստորագրման արդյունքում՝ ուսանողները հնարավորություն կունենան ներգրավվել ՊԵԿ-ի աշխատանքներին, ինչն էլ կնպաստի նրանց գործնական հմտությունների,  կարողությունների ձեռքբերմանը և զարգացմանը: Ուսանողներին կտրամադրվի կոմիտեի տեղակատվական համակարգերի թեստային միջավայրում հասանելիություն և գործիք՝ համապատասխան աշխատանքների իրականացման ու գնահատման նպատակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում անցկացնել համատեղ ուսումնասիրություններ, կազմակերպել գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ, ապահովել փորձի փոխանակում, այդ թվում՝ մասնագիտական վերապատրաստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի տրամադրած կրթաթոշակներ՝ հետազոտական ծրագրեր իրականացնելու նպատակով

11:21 26.04.2024

Ճապոնիայի տրամադրած կրթաթոշակներ՝ հետազոտական ծրագրեր իրականացնելու նպատակով

Գիտության խթանման հարցերով ճապոնական ընկերակցության (Japan Society for the Promotion of Science) կողմից ամենամյա պարբերականությամբ իրականացվում են հետազոտական ծրագրեր: Ճապոնական կողմը հայտարարել է 2024 թ. կրթաթոշակների տրամադրման գործընթացի մասին: Վերոնշյալ կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումով: ...

Հաստատվել են բուհերի 2024/2025 ուստարվա ընդունելության տեղերը

15:54 25.04.2024

Հաստատվել են բուհերի 2024/2025 ուստարվա ընդունելության տեղերը

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Որոշման նպատակն է կանոնակարգել տնտեսության զարգացման կարիքներին համահունչ մագիստրոսի կրթական ծրագրով մասնագետների պատրաստման գործընթացը: Մասնավորապես՝ տեղեր են հատկացվել տվյալագիտության, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, գեոմատիկայի, ծրագրային ճարտարագիտության, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, տեղեկատվական […] ...

Կիրականացվեն պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման պատշաճ և համակարգված աշխատանքներ

15:51 25.04.2024

Կիրականացվեն պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման պատշաճ և համակարգված աշխատանքներ

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու, կրթության մեջ ուղղորդելու արդյունքում վիճակագրություն ունենալու, ինչպես նաև աշխատանքի շարունակականությունն ու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Կարգի գործարկման ընթացքում պարզվել է, որ եթե ինքնաշխատ եղանակով ստեղծված հայտը հասանելի է լինում միայն երեխայի հաշվառման խնամակալության և հոգաբարձության մարմնին, լինում են դեպքեր, երբ երեխան չի բնակվում հաշվառման վայրում, […] ...

Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում Տավուշի մարզի շրջանավարտներն այս տարի կարող են բուհ ընդունվել նաև նոր ընթացակարգով

15:17 25.04.2024

Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում Տավուշի մարզի շրջանավարտներն այս տարի կարող են բուհ ընդունվել նաև նոր ընթացակարգով

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բուհերի ընդունելության կարգում` պայմանավորված հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ: Բուհերի ընդունելության նոր կարգով սահմանված հնարավորությունն այս տարի կամավոր ընտրության հիմունքով կփորձարկվի Տավուշի մարզի շրջանավարտների համար, որոնք նոր չափորոշչով առաջինն են ավարտելու դպրոցը: Հետագայում տվյալների ամփոփումից և վերլուծությունից հետո նոր համակարգը կներդրվի բոլոր դպրոցների համար: Գործադիրի այսօրվա նիստում հաստատվել է «Հայաստանի […] ...

Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ներառականությանն առնչվող հարցեր

20:54 23.04.2024

Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ներառականությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ապրիլի 23-ին ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրթության գծով խորհրդական Նորա Շաբանիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներառական կրթության համակարգի շարունակական բարեփոխումների գործընթացում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրին՝ […] ...

Սթրեսային վիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքն այլ առանձնահատկություն ունի. Արաքսիա Սվաջյան

14:55 23.04.2024

Սթրեսային վիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքն այլ առանձնահատկություն ունի. Արաքսիա Սվաջյան

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում մեկնարկել է Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների վերապատրաստման եռօրյա դասընթաց՝ ուղղված արտթերապիայի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների, փախստականների հոգեբանական աջակցությանը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Արաքսիա Սվաջյանը ողջունել […] ...

BACK_TO_TOP