Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 354 դեպք, 631 պացիենտ առողջացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+16.09 oC

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 354 դեպք, 631 պացիենտ առողջացել է

10:59 31.07.2020

Հուլիսի 30-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38550 դեպք, որոնցից 28997-ն` առողջացած, 738-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8587 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 163736 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 1982 թեստավորում, որից 1628-ը՝ բացասական արդյունքով։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 354 նոր դեպք և 631 առողջացած։

Մահվան 10 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Այլ պատճառներով մահվան 3 դեպք է գրանցվել, ընդհանուր՝ 228։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը մահացու հիվանդություններ է անվանել, որոնք կարող են առաջանալ տապակած սննդի հաճախակի օգտագործումից

23:51 26.04.2024

Բժիշկը մահացու հիվանդություններ է անվանել, որոնք կարող են առաջանալ տապակած սննդի հաճախակի օգտագործումից

Տապակած սնունդ հաճախակի օգտագործելը կարող է հանգեցնել առողջության համար տխուր հետեւանքների, ասել է թերապեւտ Վիկտորյա Իվանովան։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում խոսել է այդ թեմայի մասին։ Բժիշկը պարզաբանել է, որ տապակելու համար օգտագործվող զտված յուղը մեծ քանակությամբ անօգուտ ճարպեր է պարունակում։ Նման ճարպերը, նրա խոսքով, վնասում են արյունատար անոթները և սիրտը, ավելացնում են ճաշատեսակի կալորիականությունը։ Նման […] ...

Օդի ախտահանման նոր տեխնոլոգիան կարող է աշխարհը պաշտպանել նոր համաճարակից

21:27 26.04.2024

Օդի ախտահանման նոր տեխնոլոգիան կարող է աշխարհը պաշտպանել նոր համաճարակից

Օդի ախտահանման նոր տեխնոլոգիան կարող է կանխել հերթական համաճարակը. այս մասին հայտնում է Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական միությունը (ESCMID): Ուլտրամանուշակագույն լույսի հակաբակտերիալ և հակավիրուսային ակտիվությունը հայտնի է 1940-ական թվականներից։ Այն լայնորեն կիրառվում է հիվանդանոցներում, սակայն ախտահանումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ սենյակում մարդ չկա. ուլտրամանուշակագույն ճառագայթումը վտանգավոր է աչքերի և մաշկի համար։ […] ...

Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ

11:32 26.04.2024

Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ

Դիֆթերիա, փայտացում, պոլիոմիելիտ, կապույտ հազ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, վիրուսային հեպատիտ Բ, մենինգիտներ և թոքաբորբեր` պայմանավորված պնևմակոկային և հեմոֆիլուսային Բ տիպի վարակներով, ռոտավիրուսային վարակներ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ, մարդու պապիլոմավիրուսային վարակ, մենինգակոկային վարակ, վիրուսային հեպատիտ Ա, տուլարեմիա, սեզոնային գրիպ. այս հիվանդություններից պաշտպանելու համար են Պատվաստումների ազգային օրացույցով Հայաստանում կատարվում պատվաստումներ: Պատվաստումներն անհրաժեշտ են. կանխարգելելու հիվանդությունը կանխարգելելու մահը […] ...

Բժիշկը բացատրել է, թե ինչպես գիրանալ՝ առանց ավելացնելու ճարպային զանգվածը

10:07 26.04.2024

Բժիշկը բացատրել է, թե ինչպես գիրանալ՝ առանց ավելացնելու ճարպային զանգվածը

Մարմնի զանգվածի 18,5-ից ցածր ինդեքսը խոսում է թերքաշ լինելու մասին: Այս մասին Газета.Ru-ին ասել է բարձրագույն կարգի բժիշկ, սննդաբան Եկատերինա Նեսվիտը։ «Մարմնի զանգվածի ինդեքսը կարելի է հաշվարկել՝ քաշը (կգ-ով) բաժանելով հասակի քառակուսու վրա (մետրերով): Նորմալ մարմնի զանգվածի ինդեքսի արժեքները գտնվում են 18,5-24,9 միջակայքում: Բայց մարմնի զանգվածի ինդեքսը ցույց չի տալիս մկանային և ճարպային զանգվածի հարաբերակցությունը, […] ...

Բժիշկը խոսել է աչքերի առողջության վրա քնի պակասի ազդեցության մասին

09:35 26.04.2024

Բժիշկը խոսել է աչքերի առողջության վրա քնի պակասի ազդեցության մասին

Քնի պակասը մեծացնում է աչքի հիվանդությունների առաջացման վտանգը, հանգեցնում չորության և մկանների հոգնածության, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ակնաբույժ Իրինա Կրեստյանինովան։ «Այո, քնի պակասը իսկապես կարող է վատթարացնել տեսողությունը: Սա առասպել չէ, այլ գիտականորեն ապացուցված երևույթ: Պատճառները, թե ինչու քնի պակասը կարող է բացասաբար ազդել տեսողության վրա, ներառում է հետևյալը. աչքի մկանների հոգնածություն: Աչքի մկանները ժամանակ […] ...

Գաստրոէնտերոլոգն ասել է, թե ում չի կարելի հում բանջարեղեն ուտել

09:15 26.04.2024

Գաստրոէնտերոլոգն ասել է, թե ում չի կարելի հում բանջարեղեն ուտել

Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում, Gazeta.ru-ին ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենյա Մելնիկովան։ Նա […] ...

BACK_TO_TOP