21:21 08.01.2021
«Ոչ միայն ինձ, այլև ողջ սպորտային աշխարհի համար շատ բարդ տարի էր»,- ArmSport-ի հետ սպորտային տարին ամփոփելով՝ ասել է ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Նա նաև ասել է, որ հոգեբանորեն մրցաշարերին պատրաստվելը շատ դժվար է եղել:
«Համավարակի պատճառով չեղարկվեցին հավաքները, և մարզիկների համար դժվար էր մոտիվացվել ինչ-որ բանով։ Հետո, պատերազմական վիճակը տեսնելով, չէինք կարողանում մարզվել: Բայց այդ ամենի հետ մեկտեղ կարողացել եմ երկրի համար երկու մեդալ նվաճել այս տարի»,-ասում է Արսենը, որը վերջերս կայացած Աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում շատ մոտ էր ոսկե մեդալ նվաճելուն, իսկ ի՞նչը խանգարեց․
«Առաջին անգամ էի Աշխարհի գավաթի եզրափակչում․ ինձ թվում է՝ ավելորդ լարվածությունը ինձ խանգարեց»,-անկեղծանում է մրցաշարի արծաթե մեդալակիրն ու վերհիշում անցկացրած գոտեմարտերը․
«Մինչև եզրափակիչ երեք գոտեմարտ եմ ունեցել շատ փորձառու ըմբիշների հետ։ Առաջին գոտեմարտս վստահ անցկացրել եմ, երկրորդ գոտեմարտս դժվար, բայց հաղթանակով եմ ավարտել, երրորդ գոտեմարտս Սերբիայում Սերբիայի ներկայացուցչի հետ էր․ ուշադիր, ակտիվ գոտեմարտ եմ վարել և վերջին րոպեին առավելության հասնելով՝ հաղթել եմ»։
57կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը, որը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, վստահ հաղթանակ էր տարել Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Կովաչի նկատմամբ, քառորդ եզրափակչում 5-4 հաշվով հաղթել ուկրաինացի Անդրեյ Յաշչենկոյին, իսկ կիսաեզրափակչում 7-4 հաշվով հաղթել սերբ Ստևան Անդրիա Միչիչին։ Եզրափակչում, սակայն, Արսենը 0:10 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Զավուր Ուգուևին ու նվաճեց մրցաշարի արծաթե մեդալը։
Նախորդ տարի Արսենը մասնակցել էր նաև Եվրոպայի առաջնությանը՝ 61 կգ քաշային կարգում։
Համավարակի շրջանում Արսեն Հարությունյանը մարզվել է իր մարզադպրոցում՝ եղբոր հետ, իսկ պատերազի ժամանակ՝ մեկնել առաջնագիծ, հետո գնացել հավաքի Աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար։
«Ես Հայ եմ ու սիրում եմ Հայրենիքս, ցանկությունս այնքան մեծ էր, որ ուղղակի չգնալ չէի կարող։ Գնացել եմ մեր պետական սահմանը պահելու, հորս, մեր զինվորների և իմ ազգի կողքին լինելու համար»։
Պատերազմական գործողությունների մասին Արսենը խոսել չի ուզում։ Ուղղակի ասում է, որ հաղթանակը նվիրում է մեր նահատակված տղաների հիշատակին․
«Նրանք պատվով ընկան, և մենք պետք է միշտ վառ պահենք նրանց հիշատակը»։
2021-ին Արսենի մեծ նպատակը Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն ու օլիմպիական չեմպիոն դառնալն է։
10:33 31.05.2025
Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը10:19 31.05.2025
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններՄայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և […] ...
10:15 31.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.9 դրամ: ...
10:00 31.05.2025
«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը վերաբերում է Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերին, հայտնում է ինսահդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբը 50 միլիոն եվրո է առաջարկել՝ նիդերլանդցի կիսապաշտպանի համար, սակայն «Միլանը» ակնկալում է ստանալ 75-80 միլիոն: Բրիտանացիները դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետևում էին նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին, սակայն «Միլանը» կարողացել էր երկարաձգել պայմանագիրն իր աստղի հետ: […] ...
09:35 31.05.2025
Հեգսեթ. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հակամարտությունը, փոխում է պաշտպանական գնումների մոտեցումըՄիացյալ Նահանգներն ուսումնասիրում է Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը և փոխում է զենքի գնման համակարգի նկատմամբ իր մոտեցումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ ելույթ ունենալով Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Շատերիդ նման, մենք էլ ուկրաինական հակամարտությունից սովորեցինք, որ պատերազմի բնույթն արագ փոխվում է։ Մենք այլևս չենք կարող […] ...
09:17 31.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:00 31.05.2025
«Ռեալը» ուկրաինացի դարպասապահին փոխարինելու տարբերակ է գտելՄադրիդի «Ռեալը» դիտարկում է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային հրավիրելու տարբերակը, հայտնում է As-ը: «Ռեալը» գործարքը կփորձի իրականացնել այն դեպքում, եթե ուկրաինացի Անդրեյ Լունինը հեռանա: Ժոան Գարսիայի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Արսենալն» ու «Նյուքասլը»: ...