Ալիևը հայտնել է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա ՌԴ-ի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+27.09 oC

Ալիևը հայտնել է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա ՌԴ-ի հետ

21:29 11.01.2021

Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա ՌԴ-ի հետ։ Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ավելի քան 30 տարի հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային ենթակառուցվածքների միջոցով հաղորդակցություն կունենա Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան, Իրան»,- ասել է Ալիևը:

Ալիևը նաև ասել է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով Ադրբեջանը ելք կունենա դեպի Թուրքիա։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո ստորագրվել է համատեղ հայտարարություն։ Այնուհետև տեղի է ունեցել ճեպազրույց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

10:39 26.04.2024

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ղազախական կողմի առաջարկով Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնի դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

23:19 25.04.2024

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […] ...

Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր

22:40 25.04.2024

Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր

Ապրիլի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի պետքարտուղարության և արտաքին ծրագրերի ենթահանձնաժողովի մեծամասնական կուսակցության (դեմոկրատական) գործավար Ալեքս Քարնսին, աշխատակազմի փորձագետ Էնդրյու Պլատին և պետքարտուղարության օրենսդրական հարցերի բյուրոյի հատկացումների գծով ավագ խորհրդատու Փոլ Ռադեմախերին: Նախարարի տեղակալը, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը, անդրադարձ է կատարել Հայաստան-ԱՄՆ երկկողմ […] ...

Տավուշում զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

19:52 25.04.2024

Տավուշում զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Տավուշում ականապայթյունային վնասվածք է ստացել զինծառայող, այս մասին Radar Armenia-ն տեղեկացել է ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար։ ...

Ցեղասպանությունն այն է, ինչ 2023 թվականի սեպտեմբերին կրել է հայ ժողովուրդը. Իտալիայի փոխվարչապետ

19:26 25.04.2024

Ցեղասպանությունն այն է, ինչ 2023 թվականի սեպտեմբերին կրել է հայ ժողովուրդը. Իտալիայի փոխվարչապետ

Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին ելույթ է ունեցել Հռոմի Հայոց Ցեղասպանության այգում՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը. «Մի քանի տարի առաջ մենք հանդիպեցինք և ճանաչեցինք միմյանց: Չնայած մեր պարտավորություններին (և ոչ միայն որպես նախարար), որ մեզանից յուրաքանչյուրի օրակարգում կան, մենք պետք է ընտրենք, թե ինչին առաջնահերթություն տալ կյանքում: Այս օրը, լրագրողական և քաղաքական աշխարհի մի մասի […] ...

BACK_TO_TOP