Գերիների հարցերով բողոքի ակցիա Հայաստանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատների դիմաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+30.09 oC

Գերիների հարցերով բողոքի ակցիա Հայաստանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատների դիմաց

12:56 22.01.2021

ԱՄՆ դեսպանատան դիմաց են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, այդ թվում` Ադրբեջանում գտնվող հայ գերիների ծնողները: Նրանք այսօր նամակ են փոխանցելու թե՛ Հայաստանում ԱՄՆ-ի, և թե՛ Ֆրանսիայի դեսպանատներ:

Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ եռակողմ հայտարարության օրվանից անցել է 70 օր, և խախտվել է այն կետը, ըստ որի՝ գերիները «բոլորը բոլորի դիմաց» պետք է փոխանակվեին: Բացի դրանից, պատերազմի ավարտից հետո էլ քաղաքացիական անձինք են գերեվարվել:

«Տղաս՝ Դավիթ Դավթյանը, զինվորական չէր, օգնություն էր տարել Արցախ, գերի են վերցրել պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 11-ին: Տեսանյութերից ենք իմացել, որ տղաս Ադրբեջանում է»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Нет описания.

Нет описания.

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի շուրջ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը

15:28 30.04.2024

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի շուրջ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի շուրջ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը: Այս մասին նա գրառում է արել X-ում։ «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,-գրել է Բուրիչը: ...

Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը

15:26 30.04.2024

Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը

Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։ Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է […] ...

Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

15:09 30.04.2024

Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Կոմանի այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն այս առումով առանցքային է համարել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը և շեշտել ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ […] ...

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

12:47 30.04.2024

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

2024 թ. ապրիլի սկզբին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջոցով բաշխվեցին չորս 100 կՎտ դիզելային գեներատորներ, որոնք, ի սկզբանե, ֆրանսիական մի քանի քաղաքների և երկրամասերի ֆինանսավորմամբ և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ու ՀԲԸՄ Ֆրանսիայի միջոցով իրականացված մարդասիրական օգնության մաս էին և նախատեսված էին ԼՂ-ի համար։ Ադրբեջանի կողմից Հայաստանը ԼՂ-ին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի […] ...

Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին․ ԱԳ նախարարի տեղակալ

12:37 30.04.2024

Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին․ ԱԳ նախարարի տեղակալ

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Դը Գլյոյի ղեկավարած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերին: Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին։ Կարևորվել է […] ...

Սուրեն Պապիկյանն ու Ռոնան լը Գլյոյը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

11:48 30.04.2024

Սուրեն Պապիկյանն ու Ռոնան լը Գլյոյը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել են […] ...

BACK_TO_TOP