14:45 16.02.2018
Փետրվարի 7-ին ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան Դեյր-Էզ-Զորում հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերին: ԶԼՄ-ներում շրջանառվող տվյալները զոհերի ու վիրավորների մասին խիստ հակասական են:
15:14 15.02.2018
Մի քանի օր է՝ համառ լուրեր են պտտվում, որ Հայաստանի սահմանը հատել են մոտ 7 տասնյակ քուրդ ահաբեկիչներ: Որոշ տեղեկությունների համաձայն նրանք Գորիսում են, իսկ ոստիկանները քաղաքացիներին խնդրել են զգուշանալ:
14:35 14.02.2018
Արայիկ Խանդոյանն իր աջակցությունը հայտնեց նախօրեին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի արարքին:
12:52 14.02.2018
ՊՊԾ գնդի գործով դատական նիստին այսօր չէր ներկայացել 6 պայմանագրային պատշպան՝ Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը, Արա Ղարագյոզյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը:
20:31 13.02.2018
8 ու կես տարի է, ինչ մենք ուսումնասիրում ենք Սումգայիթի ողբերգությունը «Սովորական ցեղասպանություն» ծրագրի շրջանակում: Դա այն դեպքն է Արցախյան հակամարտության պատմության մեջ, որն ամենից շատ փաստագրված է: Ունենք շատ փաստաթղթեր, որոնք ոչ միայն ականատեսների պատմություններն են, այլև պաշտոնական փաստաթղթեր են՝ քննչական և դատական նյութեր, տեսագրություններ, այդ թվում՝ ջարդերի ժամանակ արված տեսագրություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինե Գրիգորյանը:
16:28 13.02.2018
«Ես սարսափելի ծեծված էի այն աստիճան, որ ինքս ինձ նման չէի: Ուշքի եկա հիվանդանոցում, հետո մի ավտոբուս լիքը զինվորականների ուղեկցությամբ տարան մարզական համալիր: Այնտեղ հավաքված էին բոլոր հայերը, տանկերը և զինվորականները նրանց հսկում էին: Հայերն իրար էին փաթաթվում, ու ես իմացա եղելությունը»,- պատմել է Սումգայիթի սպանդից փրկված Մարինե Մեժլումյանը:
15:36 13.02.2018
«Սարսափը մեզ ուղեկցում էր մինչև զինվորների գալը: Այդ 8-9 ժամվա ընթացքում իսկական ինքնապաշտպանություն էր, որը ադրբեջանցիները չէի կարողանում կոտրել», պատմել է Սումգայիթի սպանդի ականատեսներից Ռուզան Թովմասյանը:
14:36 13.02.2018
Կա տեսակետ, որ Սումգայիթի ոճագործությունն ի պատասխան Արցախյան շարժման է եղել: Ես ուզում եմ ասել, որ Արցախյան շարժումն է եղել է ի պատասխան արդեն անտանելի դարձած այն ճնշումների, որոնք իրենց ամենապարզ դրսևորումը ստացել էին Արցախում: Այս մասին, անդրադառնալով Սումգայիթի ողբերգության 30-ամյա տարելիցին, ասել է «Ընդդեմ իրավական կամայականություների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
20:37 12.02.2018
Այսօր ամուսնական գործակալությունների միջազգային օրն է: 360 տարի առաջ Լոնդոնում հիմնադրվեց առաջին ամուսնական գործակալությունը:
17:25 09.02.2018
Վերաքննիչ դատարանում այսօր Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը միջնորդեց դատարանում լսել նաև Էջմիածնի նախկին քաղաքապետի որդուն՝ «Վոզդուխ» մականունով հայտնի Ռոբերտ Աղվանյանին: Պաշտպանը նշեց, որ Աղվանյանի ենթադրյալ գործողություններն անմիջական կապ ունեն ամբաստանյալների մեղադրանքի հետ:
14:37 09.02.2018
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի և մյուս 6 ամբաստանյալների գործով դատաքննությունը մտել է դատական վիճաբանություների փուլ:
14:22 09.02.2018
Եթե իմ ընկեր Ժորիկին ասում եմ՝ ժորա, էսքան ներս ենք գալիս – դուրս ենք գնում, եթե լավ զենքերի տեղ գիտես, կասես նախարարության հետ համապաատսխանացնեմ: Եթե կլինի, ես իմ աչքով կտեսնեմ, նվեր կտամ բանակի: Էս մարդը ինչա արել, որ ստեղա,- «Իգլայի» գործով վերաքննիչ բողոքի ժամաբնակ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նախ խնդրեց տեղից նստած խոսել, քանի որ ճնշումը բարձր է, ապա սկսեց ներկայացնել իր վերաննքիչ բողոքը:
13:54 09.02.2018
ՀՀ վերաքննիչ դատարանում Սամվել Բաբայանի , Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի վերաննքիչ բողոքի քննությունն է ընթացել
12:50 09.02.2018
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով մեղադրական ճառը հրապարակելիս, երբ պետական մեղադրող Հակոբ Ենոքյանը հրապարակում էր ամբաստանյալների պատիժները և հասավ ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին ու միջնորդեց 2 տարվա ազատազրկում, ամբաստանյալ Ներսես Պողոսյանը բորբոքվեց:
10:40 09.02.2018
Սեֆիլյանը լքեց դահլիճը: Ամբաստանյալները պահանջում են ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի ներկայությունը դատական նիստին
19:44 08.02.2018
Հարցը կարևոր է, քանի որ գույքի պահպանման համար պետբյուջեից մեծ գումարներ են հատկացվում:
18:21 08.02.2018
Կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը:
17:16 08.02.2018
Հայաստանում դեղերի մանրածախ և մեծածախ լիցենզավորման կարգը դյուրացնելու և պարզեցնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
16:10 08.02.2018
ՀՀ կառավարության հերթական նիստը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային 3 տասնյակից ավելի հարցերի քննարկմանն անցնելը՝ վարչապետը արդեն ձեևավորված ավանդույթի համաձայն հանձնարարականներ է տվել:
Առաջին հանձնարարականը ոռոգելի որոշ հողատարածքների չօգտագործման խնդրի վերաբերյալ էր:
12:16 08.02.2018
Փոխարտգործնախարարը երկու օր խնդրեց որոշ հարցեր ֆինանսների նախարարության և նախագահի աշխատակազմի հետ ճշտելու համար: Կենտրոնական բանկի նախագահը միջամտեց, թե հարցը չի քննարկվել նաև կենտրոնական բանկի հետ: