Ի աջակցություն Արցախի՝ Եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի կունենան միջոցառումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+27.09 oC

Ի աջակցություն Արցախի՝ Եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի կունենան միջոցառումներ

11:37 24.01.2024

Ի աջակցություն Արցախի՝ Եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի կունենան տարբեր միջոցառումներ, մասնավորապես՝ Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում և Միացյալ Թագավորությունում:

Եվրոպայի հայությունը, ինչպես նաև տասնյակ եվրոպական կազմակերպություններ, հունվարի 27-28-ը հավաքների և զանազան այլ գործողությունների միջոցով, իրենց ազգային կառավարություններին, ինչպես նաև համաեվրոպական ղեկավար կառույցներին հորդորելու են.

1. Հստակորեն դատապարտել Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառված էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը։

2. Անհատական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, որը պատասխանատու է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման, հրադադարի խախտումների, սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի և Արցախում իրականացրած էթնիկ զտման համար։

3. Օգտագործել առկա բոլոր լծակները՝ ստիպելու Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ձերբակալված բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական պատանդներին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերից ի վեր առևանգված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։

4. Նպաստել շոշափելի միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրմանը` արցախահայությանը հնարավորություն տալով օգտվելու հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունքից, Արցախին տրամադրել միջազգայնորեն երաշխավորված ինքնակառավարման կարգավիճակ։

5. Արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացառելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսևորում և Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող ցանկացած գործողություն։

6. Հայաստանին տրամադրել համապատասխան օգնություն՝ Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքները պատշաճ կերպով հոգալու համար:

Այս մասին հայտնում է «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերին սպասվում է անձրև

12:23 13.06.2025

Առաջիկա օրերին սպասվում է անձրև

Երևանում հունիսի 13-ի ցերեկը, 14-ին երեկոյան ժամերին, 15-16-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​ Մարզերում հունիսի 13-ին և 18-ին կեսօրից հետո, 14-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […] ...

Ռոնալդուն «Ալ-Նասրի» ղեկավարությունից խնդրել է տրանսֆեր իրականացնել

12:17 13.06.2025

Ռոնալդուն «Ալ-Նասրի» ղեկավարությունից խնդրել է տրանսֆեր իրականացնել

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի ղեկավարությունից խնդրել է տրանսֆեր իրականացնել, հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլի» կոլումբիացի հարձակվող Լուիս Դիասի տրանսֆերը ձախողելուց հետո, որը համարվում էր ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախն այս ամռանը, «Ալ-Նասրը» Ռոնալդուի խնդրանքով կենտրոնացել է «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գառնաչոյի ձեռքբերման վրա։ Ավարտված մրցաշրջանում 20-ամյա Գառնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

12:10 13.06.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Հունիսի 12-ին, ժամը 20:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասից Աշտարակի խճուղի գնացող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մելքումովի փողոցում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...

ՆԱՏՕ-ն չի կարծում, որ աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմին Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հետևանքով

12:05 13.06.2025

ՆԱՏՕ-ն չի կարծում, որ աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմին Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հետևանքով

ՆԱՏՕ-ն չի կարծում, որ աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմին Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հետևանքով: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա ժամանել էր Բիլդերբերգյան ակումբի նիստին մասնակցելու համար: «Ո՛չ, ո՛չ, մենք այնտեղ չենք։ ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն արդեն աշխատում են լարվածության թուլացման ուղղությամբ», – ասել է նա՝ պատասխանելով […] ...

SHANTNEWS

12:00 13.06.2025

SHANTNEWS

Թմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է

11:57 13.06.2025

Թմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ մայրաքաղաքի մի բնակիչ, համաձայնության գալով օտարերկրացու հետ, իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մարիխուանա և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ: Իրավապահները պարզել են, որ երևանցին Նորագյուղի բնակիչ է, 51 տարեկան: Ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին` ժամը 20.20-ին, մայրաքաղաքի Հովսեփ […] ...

BACK_TO_TOP