13:24 20.01.2022
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 18-ին հանդիպումներ է ունեցել միջազգային կառույցների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայաստանյան ժողովրդավարության առանձնահատկություններին, համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ու հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր:
Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) նախագահ Դեյմըն Ուիլսընի հետ հանդիպմանը զրույց է ծավալվել 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների, ինչպես նաև մի շարք ոլորտներում նախատեսվող առաջնահերթ օրենսդրական բարեփոխումների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան՝ Դեյմըն Ուիլսընը ներկայացրել է Հայաստանի և, հատկապես, ԱԺ-ի հետ նախատեսվող համագործակցության ծրագրային հիմնական ուղղությունները: Այս համատեքստում քննարկվել են ԱԺ-միջազգային կառույցներ-քաղաքացիական հասարակություն համագործակցության ձևաչափին առնչվող հարցեր: Ամերիկյան գործընկերները կարևորել են Հայաստանում ազատ մամուլին և ժողովրդավարության արժեքներին միտված նախաձեռնությունները՝ նշելով, որ շարունակելու են ծրագրային, մեթոդական և այլ աջակցություն ցուցաբերել:
Միջազգային հեղինակավոր մեկ այլ՝ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) նախագահ Դերեկ Միթչելի հետ հանդիպման զրույցի հիմնական թեման խորհրդարանում կանանց և երիտասարդ քաղաքական գործիչների ընդգրկվածությանն է առնչվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարևորել է NDI-ի խորհրդարանական ծրագրի շրջանակներում քաղաքացիների հետ պատգամավորների կապերի հաստատման և քաղաքացիների ներգրավվածության բարձրացման ուղղությամբ NDI-ի խորհրդարանական ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքը: Նրա խոսքերով՝ խորհրդարան-ընտրող կապն այդ ծրագրի արդյունքում համակարգվում է: Զրուցակիցներն անդրադարձել են նաև NDI-ի կողմից ՀՀ ԱԺ խմբակցություններին, պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին և ԱԺ աշխատակիցներին օրենսդրական հետազոտությունների, քաղաքացիների ներգրավվածության և հաղորդակցության աջակցության հարցերում շարունակական օժանդակությանը:
Միջազգային ժողովրդավարական երկու կառույցների հետ քննարկվել են նաև համավարակի և հետպատերազմյան իրադրության պարագայում հետագա համագործակցության ոլորտային և ծրագրային առանձնահատկությունները:
Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը «Հյումն Րայթս Ուոչ» (Human Rights Watch) կազմակերպության Վաշինգտոնի տնօրեն Սարահ Հոլեվինսկիի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:
23:59 02.06.2025
Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներիցՈվ իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից. Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝ վառել խարույկ արգելված վայրերում, լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները, կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից), արևով լուսավորվող […] ...
23:55 02.06.2025
Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:52 02.06.2025
Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումըՎերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։ Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի […] ...
23:47 02.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում կիրականացվեն մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Հունիսի 5-ին Տավուշի մարզի Աչաջուր և […] ...
23:43 02.06.2025
Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետԵրեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում ամփոփվեց Ազատության հրապարակում կայացած բացառիկ համերգային ծրագրով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված՝ «Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի հետ» ծրագիրը, Երևանի և մարզերի պատանի երգիչներին հնարավորություն էր տվել աշխարհահռչակ օպերային արտիստների հետ ելույթ ունենալ մեկ բեմում: Այս տոնը դարձավ ստեղծագործական ոգեշնչման նոր հարթակ մեր փոքրիկ տաղանդների համար: ...
23:39 02.06.2025
Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտումՀունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ատոմեքենայով Դավիթաշեն կամրջի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...