Թուրքիայում հայ գլխարկագործ վարպետի ավանդույթները շարունակում է իր թուրք աշակերտը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+19.09 oC

Թուրքիայում հայ գլխարկագործ վարպետի ավանդույթները շարունակում է իր թուրք աշակերտը

19:15 06.04.2022

Չնայած Թուրքիայում օրեցօր զարգանում են գլխարկների պատրաստման և ձևավորման տեխնոլոգիաները, այնուամենայնիվ, հայ վարպետների թողած գործերն ու յուրահատուկ ձեռագրերը շարունակում են իրենց դրոշմն ունենալ գլխարկագործության մեջ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Գլխակագործությամբ զբաղվող Թուրքիայի քաղաքացի 75-ամյա Իհսան Թաթուն «Güneş TV»-ին տված հարցազրույցում պատմել է, որ այդ արհեստը սովորել է հայ վարպետ Ավադիսից (Ավետիս-խմբ․)։

Թաթուի խոսքերով՝ նա 13 տարեկանից է սկսել պատրաստել գլխարկներ։ Թուրք վարպետը նշել է, որ չնայած իր արհեստը ոչնչացման վտանգի եզրին է, բայց դեռ շարունակում է աշխատել։ Նա պատմել է, որ նախկինում Թուրքիայում կար գլխարկ պատրաստող 26 վարպետ, իսկ հիմա մնացել են միայն երկու հոգի։

Անդրադառնալով գլխարկների ձևավորման աշխատանքներին՝ վարպետ Թաթուն ասել է, որ ձեռագործության հարցում նախկինում համագործակցում էր հայ կանանց հետ։

«Նրանք գլխարկների վրա աշխատելուց հետո, կրկին ուղարկում էին ինձ, ես էլ արդուկում և վաճառում էի։ Հիմա եթե գործ լինի, օրական կարող եմ 10 գլխարկ կարել, բայց դե գործ չկա»,- տրտնջացել է թուրք վարպետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ պատերազմին պատրաստվելու մասին հայտարարությունը խելագարություն է անվանել

09:15 03.06.2025

Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ պատերազմին պատրաստվելու մասին հայտարարությունը խելագարություն է անվանել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ պատերազմի նախապատրաստման մասին հայտարարությունը «խելագարություն» է անվանել և առաջարկել է Եվրոպայում ստեղծել հակապատերազմական շարժում։ «Ես հրավիրում եմ Մեծ Բրիտանիայի, Լոնդոնի, Լիվերպուլի ժողովուրդներին արձագանքել ձեր վարչապետի այս խելագար, հուսահատ պատերազմի կոչին», – ասել է նախագահը Venezolana de Televisión հեռուստաալիքի «With Maduro Plus» հաղորդման եթերում։ Նա ընդգծել է, […] ...

Հայտնի է, թե որքան պարգևավճար կտա «Ռեալը» ֆուտբոլիստներին ԱԱԱ-ն հաղթելու դեպքում

09:05 03.06.2025

Հայտնի է, թե որքան պարգևավճար կտա «Ռեալը» ֆուտբոլիստներին ԱԱԱ-ն հաղթելու դեպքում

Մադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալը» այսպիսի բոնուսներ ֆուտբոլիստներին վճարել է նաև Չեմպիոնների լիգան հաղթելու ժամանակ: Մրցաշարը հաջող անցկացնելու և եզրափակչում հաղթելու համար մադրիդյան ակումբը կարող է 140 միլիոն եկամուտ ստանալ: Բացի դրանից կգումարվի նաև հեռուստահեռարձակումներից ստացված եկամուտը: Աշխարհի ակումբային առաջնությունը […] ...

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ երկիրը կշարունակի աջակցել Ուկրաինային

09:00 03.06.2025

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ երկիրը կշարունակի աջակցել Ուկրաինային

Ռումինիան կշարունակի աջակցել Ուկրաինային, հայտարարել է երկրի նախագահ Նիկուսոր Դանը Բուխարեստում «Իննյակի» (Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թևի երկրներ) գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Ռումինիայի պետության ղեկավարը նշել է, որ Ուկրաինային ռազմական օգնության հարցը չի քննարկվի Զելենսկիի հետ Վիլնյուսում կայանալիք զրույցի ժամանակ, «քանի որ դա կլինի արարողակարգային զրույց գագաթնաժողովի շրջանակներում»։ «Այնուամենայնիվ, շատ հավանական է, որ ես կմեկնեմ […] ...

Լոնդոնը մտադիր է օգնել Կիևին երրորդ երկրների խորհրդային զենքի մատակարարման հարցում

08:50 03.06.2025

Լոնդոնը մտադիր է օգնել Կիևին երրորդ երկրների խորհրդային զենքի մատակարարման հարցում

Մեծ Բրիտանիան կօգնի Ուկրաինային պահպանել և արդիականացնել երրորդ երկրների կողմից օգտագործվող խորհրդային զենքը։ Սա բխում է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ընդունված Մեծ Բրիտանիայի պաշտպանական հարցերի ռազմավարական վերանայումից։ «Մեծ Բրիտանիան պետք է ուսումնասիրի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերական կարողություններին և անվտանգությանը աջակցելու հետագա ուղիները, օրինակ՝ ավելի շատ համատեղ ձեռնարկությունների միջոցով՝ օգնելով Ուկրաինային մուտք գործել նոր շուկաներ իր պաշտպանական […] ...

Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

08:40 03.06.2025

Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է ՉԼ 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի, Մարկինյոս, Նունու Մենդեշ (բոլորը` ՊՍԺ), Ալեքսանդրո Բաստոնի («Ինտեր»)։ Կիսապաշտպաններ. Վիտինյա (ՊՍԺ), Դեկլան Ռայս («Արսենալ»), Ռաֆինյա, Լամին Յամալ (երկուսն էլ` «Բարսելոնա»)։ Հարձակվողներ. Դեզիրե Դուե, Ուսման Դեմբելե (երկուսն էլ` ՊՍԺ)։ ...

Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը քվեարկել է ընտրություններում

08:35 03.06.2025

Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը քվեարկել է ընտրություններում

Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը և նրա կինը՝ Կիմ Գուն Հին, քվեարկել են պետության նոր ղեկավարի ընտրություններում, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը։ Արտահերթ ընտրությունները անցկացվում են, քանի որ Սահմանադրական դատարանը ապրիլի 4-ին պաշտոնանկ արեց Յուն Սոկ Յոլին։ Նախկին նախագահը և նրա կինը քվեարկել են Սեուլի հարավում գտնվող ընտրատեղամասում։ Յուն Սոկ Յոլը չի ​​պատասխանել […] ...

BACK_TO_TOP