09:41 07.04.2022
ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Ավետման տոնի առթիվ․
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով:
Այսօր բարեբանում ենք Սուրբ Աստվածածնին, ով հավատավոր հոգով և խոնարհ սրտով ընդունեց հրեշտակաձայն ավետիսը Աստծո Որդու աշխարհգալստյան՝ մարդկության փրկության և հարուցյալ կյանքի համար։ Սուրբ Աստվածածինը մաքուր սրտից բխած հավատքի ու ներշնչման աղբյուր է բոլորի համար և օրինակ, որ հաստատուն մնանք առ Աստված սիրո, հույսի ու հավատարմության մեջ՝ նորոգվելու և վերափոխելու մեր կյանքը դժվարությունների ու մերօրյա տագնապների առջև։
Ավետման տոնը իր կենսատու խորհրդով տարիներ առաջ հռչակել ենք որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Մաղթում ենք, որ Փրկիչ մեր Տերը շնորհազարդի բոլոր ընտանիքներին՝ մանկանց քաղցր ճիչով ու երջանկությամբ լցնելու իրենց հարկերը և բարօրության մեջ, ուրախ սրտով կրթելու և մեծացնելու ազգի ու մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակներ։
Մեր հանապազ աղոթքն է, որ Տերը Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությամբ խաղաղություն և օրհնյալ կյանք պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու ժողովրդին՝ արդար ու բարի գործերով շենացնելու ազգային և հայրենական մեր կյանքը»։
08:40 03.06.2025
Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականըՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է ՉԼ 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի, Մարկինյոս, Նունու Մենդեշ (բոլորը` ՊՍԺ), Ալեքսանդրո Բաստոնի («Ինտեր»)։ Կիսապաշտպաններ. Վիտինյա (ՊՍԺ), Դեկլան Ռայս («Արսենալ»), Ռաֆինյա, Լամին Յամալ (երկուսն էլ` «Բարսելոնա»)։ Հարձակվողներ. Դեզիրե Դուե, Ուսման Դեմբելե (երկուսն էլ` ՊՍԺ)։ ...
08:35 03.06.2025
Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը քվեարկել է ընտրություններումԿորեայի Հանրապետության նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը և նրա կինը՝ Կիմ Գուն Հին, քվեարկել են պետության նոր ղեկավարի ընտրություններում, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը։ Արտահերթ ընտրությունները անցկացվում են, քանի որ Սահմանադրական դատարանը ապրիլի 4-ին պաշտոնանկ արեց Յուն Սոկ Յոլին։ Նախկին նախագահը և նրա կինը քվեարկել են Սեուլի հարավում գտնվող ընտրատեղամասում։ Յուն Սոկ Յոլը չի պատասխանել […] ...
08:25 03.06.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռեկորդային արագությամբ է համալրում իր զինանոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատմության մեջ աննախադեպ տեմպերով են համալրում իրենց զենքի զինանոցները։ «Ես հենց նոր հիանալի զրույց ունեցա մեր զինված ուժերի ղեկավարության հետ։ Սա մեր ունեցած ամենաուժեղ բանակն է, ներառյալ այն փաստը, որ մենք զենք ենք կուտակում այնպիսի տեմպերով, ինչպիսին մեր երկիրը երբեք չի տեսել», – գրել է […] ...
08:20 03.06.2025
Սյունիքի մարզպետը առանձին հանդիպում է ունեցել Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետՍյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ընթացող համաժողովի շրջանակում առանձին հանդիպում է ունեցել Սյունիքի հետ բարեկամության ու համագործակցության հուշագիր կնքած Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի հետ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից և նշում, որ քննարկվել են Սյունիքի և ՕՌԱ նահանգի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր, կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով։ ...
08:15 03.06.2025
Կանանց Հայաստանի հավաքականը պարտվել է Լյուքսեմբուրգի թիմինՖուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբի նախավերջին` 5-րդ տուրում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել է Լյուքսեմբուրգի թիմին: Աղջիկների թիմը վերջին տուրից առաջ զրկվել է խմբում հաղթելու հնարավորությունից: Հայաստանի հավաքականը 6 միավորով երրորդն է, Լյուքսեմբուրգի թիմը 13 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող Ղազախստանի թիմը 10 միավոր ունի: ...
08:11 03.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...