«Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակման հարցերը քննարկվել են Գեղարքունիքի մարզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+18.09 oC

«Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակման հարցերը քննարկվել են Գեղարքունիքի մարզում

20:08 15.04.2022

«Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակմանն ուղղված հերթական հանդիպում-քննարկումն է կայացել Գեղարքունիքի մարզպետարանում

«Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակմանն ուղղված հերթական հանդիպում-քննարկմանը մասնակցել են  Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության, կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունների և մարզի խոշորացված համայնքների ներկայացուցիչներ։

Ծրագրի առանձին դրույթների իրազեկմամբ հանդես են եկել  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիաննա Ղահրամանյանը և «Օզոնային շերտի պահպանության ծրագրի» տվյալների հավաքագրման փորձագետ Սամվել Գրիգորյանը։

Բանախոսների ներկայացմամբ՝ շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրն ուղղված է ջերմոցային գազեր հանդիսացող հիդրոքլորֆտորածխածինների և դրանք պարունակող սարքավորումների վերաբերյալ տվյալների հավաքագրմանը: Գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակներում, որը ենթադրում է հիդրոֆտորածխածինների չափաքանակի որոշում՝ հիմքում ունենալով Հայաստանի տնտեսական կարիքների գնահատումն այդ ոլորտում:

Հայաստանի պարտավորությունները ծագել են 2019 թվականին «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխության վավերացմամբ: Միջոցառումներն իրականացվելու են Հայաստանի 10 մարզերում եւ Երևան քաղաքում, առաջիկա 3 ամսվա ընթացքում, որին մասնակցելու են մարզպետարանների եւ համայնքապետարանների համապատասխան ստորաբաժանումների, շրջակա միջավայրի պատասխանատու ներկայացուցիչները, շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետները եւ սառնարանային եւ օդորակման ոլորտի մասնագետները:

«Ծրագրի փորձագիտական խումբը ոլորտի մասնագետների ուղեկցությամբ մարզային միջոցառումների շրջանակներում այցելելու է սառնարանային կայանքներ, ինչպես նաեւ օդորակման համակարգերով զինված օբյեկտներ: Հարկավոր է հավաքագրել ճշգրիտ տվյալներ, որոնց հիման վրա էլ ծրագիրը կմշակվի անթերի եւ արդյունավետորեն կդրվի գործողության մեջ։ Իսկ դրա համար անչափ կարևոր է Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ մարզի համայնքապետարանների համապատասխան ստորաբաժանումների և «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» համակարգողների եւ փորձագետների փոխհամագործակցված աշխատանքը»,- նշել է Լիաննա Ղահրամանյանը։

«Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակման հարցերը քննարկվել են Գեղարքունիքի մարզում

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներից

23:59 02.06.2025

Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներից

Ով իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից. Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝ վառել խարույկ արգելված վայրերում, լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները, կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից), արևով լուսավորվող […] ...

Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը

23:55 02.06.2025

Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ ...

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

23:52 02.06.2025

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Վերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։ Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

23:47 02.06.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում կիրականացվեն մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Հունիսի 5-ին Տավուշի մարզի Աչաջուր և […] ...

Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետ

23:43 02.06.2025

Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում ամփոփվեց Ազատության հրապարակում կայացած բացառիկ համերգային ծրագրով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված՝ «Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի հետ» ծրագիրը, Երևանի և մարզերի պատանի երգիչներին հնարավորություն էր տվել աշխարհահռչակ օպերային արտիստների հետ ելույթ ունենալ մեկ բեմում: Այս տոնը դարձավ ստեղծագործական ոգեշնչման նոր հարթակ մեր փոքրիկ տաղանդների համար: ...

Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտում

23:39 02.06.2025

Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտում

Հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ատոմեքենայով Դավիթաշեն կամրջի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...

BACK_TO_TOP