Քննություն է տարվում՝ պարզելու 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Քննություն է տարվում՝ պարզելու 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները

20:44 23.02.2018

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները։ Փետրվարի 23-ին` Ժամը 10:50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, քննչական-օպերատիվ խումբը։ Փրկարար-ջրասուզակը Հրազդան գետից դուրս է բերել արական սեռի դի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժածի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է, ծնված՝ 1992թ.։ Երիտասարդի գտնվելու վայրն անհայտ էր համարվում հունվարի 30-ից։

Երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դիահերձման արդյունքներով՝ մահվան պատճառ են հանդիսացել կյանքի հետ անհամատեղելի կոտրվածքները՝ համակցված գանգուղեղի, կրծքավանդակի, որովայնի փակ բութ վնասվածքներով։

Նախնական տվյալներով՝ երիտասարդի մահը վրա է հասել 48 ժամ և ավելի առաջ, առկա է նեխման գործընթաց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը

16:18 27.04.2024

Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը

Նոր կյանք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական դարձած «Ծաղկահավաք»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկներն արդեն տարիներ շարունակ վերամշակվում են և ոչ թե այրվում, ինչպես արվում էր 10 տարի առաջ: Բոլոր ծաղիկները հավաքվում են և տեղափոխվում հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու թերթիկները: «Արալեզ» բարեգործական ՀԿ-ի հիմնադիրներից […] ...

Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց

16:00 27.04.2024

Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Վերջին օրերի ընթացքում համակարգված, մի շարք ստուգված տեղեկությունների համաձայն՝ նաև ուղղորդված որոշ շրջանակներ, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներ, թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն և սխալ տեղեկություններ։ Հատկանշական է, որ լրատվամիջոցները, անանուն աղբյուրներին հղում կատարելով, առանց ՊՆ համապատասխան […] ...

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա առթիվ

15:54 27.04.2024

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա առթիվ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա 30-ամյակի առթիվ։ «Ոգեկոչելով Հարավաֆրիկյան Հանրապետության ազատության օրվա 30-ամյակը՝ մենք մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում ՀԱՀ կառավարությանն ու ժողովրդին։ Հայաստանը ցանկանում է խորացնել իր համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ՝ հիմնված ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և միջազգային արդարադատության ընդհանուր արժեքների վրա»,-ասվում է ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին

15:43 27.04.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին ծննդյան տարեդարձի` Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։ «Հայաստանին և Նիդերլանդներին միավորում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքները: Երկու երկրների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: ...

Արարատ Միրզոյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

15:35 27.04.2024

Արարատ Միրզոյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրուինս Սլոթին Ազգային տոնի՝ երկրի թագավորի ծննդյան օրվա առթիվ: «Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ գործընկերոջը՝ Հանկե Բրուինս Սլոթին, Նիդերլանդների Թագավորություն Թագավորի օրվա կապակցությամբ։ Հետևելով մեր նախորդ քննարկումներին՝ ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը համատեղ՝ Հայաստան-Նիդերլանդներ և Հայաստան-Եվորպական միություն նախաձեռնություններով»,-X-ի իր միկրոբլոգում գրել է […] ...

Սյունիքի մարզում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

15:16 27.04.2024

Սյունիքի մարզում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Ապրիլի 27-ին՝ ժամը 12:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարոդ՝ Ա. Վ.) և «Nissan» (վարորդ՝ Ա. Բ.) […] ...

BACK_TO_TOP