20:38 21.10.2022
Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտը առաջին քաղաքական գործիչն է, որ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Հաղորդում է Sky News-ը։
«Ես հավակնում եմ դառնալ Պահպանողական կուսակցության առաջնորդը և ձեր վարչապետը, որպեսզի միավորենք մեր երկիրը, կատարենք մեր խոստումները և հաղթեմ հաջորդ համընդհանուր ընտրություններում», – քաղաքական գործչի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը ։
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Բորիս Ջանսոնի հրաժարականից հետո Մեծ Բիրտանիայի վարչապետի ընտրապայքարում Մորդոնտը երրորդն էր առաջատարների թվում, որտեղ սեպտեմբերին հաղթանակ տարավ Լիզ Թրասը։
Այսօր ավելի վաղ բրիտանական բուքմեյքերները նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին անվանել էին թափուր պաշտոնը զբաղեցնելու ֆավորիտներից մեկը։ Վարչապետի պաշտոնի համար պայքարում առաջատար դիրքեր զբաղեցնում է ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Ռիշի Սունակը։ Երրորդ տեղում է Մորդոնտը։
Հիշեցնենք, Լիզ Թրասը հոկտեմբերի 20-ին հայտարարեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին։ Քաղաքական գործչի խոսքով՝ նոր վարչապետի ընտրությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Մինչ այդ նա կմնա կառավարության ղեկավարի պաշտոնակատար։
Թրասը պաշտոնավարեց ընդամենը 44 օր։ Նրա վարչապետության պաշտոնավարումն ամենակարճն էր բրիտանական պատմության մեջ:
23:59 30.05.2025
Ի՞նչ է կանաչ տնտեսությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ հոդված է հրապարակել կանաչ տնտեսության մասին: Կանաչ տնտեսությունը տնտեսական մոդել է, որն աջակցում է կայուն զարգացմանը՝ առաջնահերթ համարելով մարդու բարեկեցությունը, սոցիալական արդարությունը և բնապահպանական պաշտպանությունը։ Այն ձգտում է համատեղել տնտեսական աճը բնապահպանական պատասխանատվության հետ: Իր էությամբ կանաչ տնտեսությունը՝ Խթանում է ցածր ածխածնային զարգացումը, Արդյունավետ օգտագործում է բնական ռեսուրսները, Պահպանում է […] ...
23:58 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 30.05.2025
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրըԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրը: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Կլիմայի փոփոխությունը և ծայրահեղ եղանակային երևույթները վնասակար են մարդու առողջության համար: Այս առումով չափազանց կարևոր է կլիմայի և առողջության վերաբերյալ ծրագիրը, որը մշակվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) […] ...
23:51 30.05.2025
Թրամփ. ԱՄՆ-ն շուտով կարող է համաձայնության գալ Իրանի հետՄիացյալ Նահանգները և Իրանը կարող են մոտ ապագայում համաձայնության գալ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ առաջացած վեճը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք կնախընտրեին համաձայնության գալ։ Եվ ես կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ ոչ այնքան հեռավոր ապագայում», – ասել է նա Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում, որը տեղի […] ...
23:48 30.05.2025
Արարատի մարզում «Opel»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, 1 պտույտ շրջվել և հայտվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներՄայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Սիփանիկ գյուղի Մասիսի խճուղում «Opel» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, 1 պտույտ շրջվելով՝ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ ջրատարի մոտ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն […] ...
23:46 30.05.2025
Երևանը Չարենցավանին նվիրաբերել է շուրջ 3400 ծառ, թուփ և ծաղիկԵրևանի քաղաքապետարանի և Չարենցավանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում Չարենցավանին նվիրաբերվել է 3400 ծառեր, թփեր և ծաղիկներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կատարվել է լանդշաֆտային ձևավորում։ Քաղաքի կենտրոնական հրապարակը զարդարվել է ծաղիկներով և մշտադալար թփերով, հիվանդանոցի և դպրոցի բակերում տնկվել են հասուն գեղազարդ ծառեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...