19:39 28.10.2022
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարծում է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցության մեծ ներուժ կա, որը օգուտ կբերի բոլորին։
«Վրաստանը մեծ ներուժ ունի երկու հարևաններին միավորելու համար: Թբիլիսին կարող է օգնել հարևներին համագործակցել այնպիսի ոլորտներում, որտեղ նախկինում համագործակցությունը անհնար էր թվում, բայց հիմա ավելի հնարավոր է դառնում: Այսպիսով, Վրաստանը մեծ ներուժ ունի որպես խրախուսող, գաղափարներ առաջարկող կողմ»,-Aliq Media-ի փոխանցմամբ՝ «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Կլաարը։
Նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորումը, հաղորդակցությունների և առևտրային հարաբերությունների վերականգնումը շահավետ կլինի հատկապես հարավկովկասյան այս երեք երկրների համար․
«Ղարաբաղյան հակամարտությունը, իհարկե, ազդում է Վրաստանի վրա: Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ չկան խաղաղ բանակցություններ, շփման պատրաստակամություն և ազատ առևտուր, անդրադառնում է նաև Վրաստանի վրա։ Այս հակամարտության պատճառով երեք երկրներն էլ, այդ թվում և Վրաստանը, կորցնում են տնտեսական հնարավորությունները»։
Տոյվո Կլաարն ասում է, որ Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու հարցում. «հետաքրքրության օբյեկտը խաղաղ և զարգացած Հարավային Կովկասն է»։
«Դիտորդական առաքելությունն այն է, ինչ մենք կարող ենք անել կարճաժամկետ հեռանկարում, բայց այն չի կարող երկար տևել: Որոշ ժամանակով Վրաստանից առաքելության մի մասը տեղափոխում ենք Հայաստան-Ադրբեջան սահման»,- ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ անդրադառնալով նաև Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին Լյուքսեմբուրգում օրեր առաջ ԵՄ արտգործնախարարների ընդունած որոշմանը։
23:59 02.06.2025
Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներիցՈվ իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից. Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝ վառել խարույկ արգելված վայրերում, լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները, կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից), արևով լուսավորվող […] ...
23:55 02.06.2025
Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:52 02.06.2025
Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումըՎերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։ Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի […] ...
23:47 02.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում կիրականացվեն մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Հունիսի 5-ին Տավուշի մարզի Աչաջուր և […] ...
23:43 02.06.2025
Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետԵրեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում ամփոփվեց Ազատության հրապարակում կայացած բացառիկ համերգային ծրագրով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված՝ «Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի հետ» ծրագիրը, Երևանի և մարզերի պատանի երգիչներին հնարավորություն էր տվել աշխարհահռչակ օպերային արտիստների հետ ելույթ ունենալ մեկ բեմում: Այս տոնը դարձավ ստեղծագործական ոգեշնչման նոր հարթակ մեր փոքրիկ տաղանդների համար: ...
23:39 02.06.2025
Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտումՀունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ատոմեքենայով Դավիթաշեն կամրջի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...