18:42 29.10.2022
Ռուսաստանը համաշխարհային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ուշադրությունը կհրավիրի Սև և Բալթիկ ծովերում ռուսական կողմի դեմ իրականացվող մի շարք ահաբեկչություններին։ Այս մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական կողմը մտադիր է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Սև և Բալթիկ ծովերում Ռուսաստանի Դաշնության դեմ իրականացված մի շարք ահաբեկչությունների վրա, այդ թվում՝ դրանցում Մեծ Բրիտանիայի ներգրավվածության»,- գրել է նա իր «Telegram» ալիքում։
Այն, որ Սևաստոպոլի վրա հարձակման նախապատրաստումն իրականացվել է Օչակով (Ուկրաինա, Նիկոլաևի շրջան) քաղաքում տեղակայված բրիտանացի մասնագետների ղեկավարությամբ, շաբաթ ավելի վաղ հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ հարձակմանը մասնակցել են ինը անօդաչու թռչող սարքեր և յոթ ծովային անօդաչու թռչող սարքեր, որոնք տապալվել են։
Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի խոսքով՝ առավոտյան հարձակման ժամանակ Կիևի նպատակը եղել է Սևծովյան նավատորմի ռազմական օբյեկտները։ Նա պարզաբանել է, որ զոհեր և վիրավորներ չկան։
Նախօրեին՝ հոկտեմբերի 28-ին, Սևաստոպոլում Ռազմական խորհրդի նիստից հետո որոշվել էր ուժեղացնել Սևծովյան նավատորմի կողմից Ղրիմում դիվերսանտներին հակազդելու միջոցները։
23:59 02.06.2025
Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներիցՈվ իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից. Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝ վառել խարույկ արգելված վայրերում, լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները, կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից), արևով լուսավորվող […] ...
23:55 02.06.2025
Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:52 02.06.2025
Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումըՎերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։ Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի […] ...
23:47 02.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում կիրականացվեն մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Հունիսի 5-ին Տավուշի մարզի Աչաջուր և […] ...
23:43 02.06.2025
Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետԵրեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում ամփոփվեց Ազատության հրապարակում կայացած բացառիկ համերգային ծրագրով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված՝ «Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի հետ» ծրագիրը, Երևանի և մարզերի պատանի երգիչներին հնարավորություն էր տվել աշխարհահռչակ օպերային արտիստների հետ ելույթ ունենալ մեկ բեմում: Այս տոնը դարձավ ստեղծագործական ոգեշնչման նոր հարթակ մեր փոքրիկ տաղանդների համար: ...
23:39 02.06.2025
Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտումՀունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ատոմեքենայով Դավիթաշեն կամրջի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...