19:18 31.10.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր եղել է Արթիկում, համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, «Արթիկի բժշկական կենտրոնի» տնօրենի ուղեկցությամբ Նազելի Բաղդասարյանը շրջել է բժշկական կենտրոնում, հետևել և ծանոթացել աշխատանքներին։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
Մարզպետին զեկուցվել է, որ հաստատությունն ունի 25 մահճակալ հզորություն, որից 15-ը վիրաբուժական է, 10-ը՝ սոմատիկ, 7 նեղ մասնագիտական և 4 դիսպանսեր կաբինետ։ Հիվանդանոցն այս պահին աշխատում է 85 տոկոս ծանրաբեռնվածությամբ։
Մարզպետը հետաքրքրվել է հիվանդանոցի վճարովի ծառայությունների մատուցման ցուցանիշներով, որի վերաբերյալ տնօրենը տեղեկացրել է, որ մինչ օրս մատուցվել է շուրջ 55 մլն դրամի ծառայություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 11 մլն դրամով։
«Մեզ համար կարևոր նախապայմանը բնակչության բուժսպասարկման որակն է, հատկապես մարզկենտրոնից դուրս նրանց լիարժեք սպասարկումը, ամեն ինչ պետք է անենք առաջնային բուժսպասարկման որակն ապահովելու, մեր քաղաքացիների հոգսերը թեթևացնելու համար»,- շրջայցի ժամանակ նշել է մարզպետը։
Մարզպետը եղել է նաև «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում», որտեղ իրականացվում է Արթիկի տարածաշրջանի ծննդատնային և մանկական հիվանդությունների հիվանդանոցային բուժօգնությունը և կանանց կոնսուլտացիան, շրջել է կենտրոնում, ծանոթացել աշխատանքներին։
Հանդիպումների ժամանակ մարզպետն անդրադարձել է կառավարության՝ առողջապահության բնագավառի զարգացմանը միտված ծրագրերին և կարևոր ձեռնարկներից համարել այն հանգամանքը, որ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով Արթիկի բժշկական կենտրոնն ընդգրկվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան գործող բժշկական հաստատությունների շենքերի կառուցում, վերակառուցում ծրագրում
Համայնքի ավագանին արդեն 1.5 հա մակերեսով տարածքի տրամադրման հարցում որոշում կայացրել է, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել իրականացնել նոր կառուցվելիք բժշկական կենտրոնի տարածքի երկկողմանի մոտեցման ճանապարհների հիմնանորոգման, լուսավորության ցանցի անցկացման և համապատասխան ենթակառուցվածքների կառուցման հարցում։ Մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են բժշկական կենտրոնի կառուցման համար նախատեսված տարածքում։
Նշենք, որ կառավարության որոշմամբ գումար է հատկացվել բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացղման համար, դրանք այժմ ընթացքի մեջ են։
23:59 02.06.2025
Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներիցՈվ իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից. Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝ վառել խարույկ արգելված վայրերում, լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները, կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից), արևով լուսավորվող […] ...
23:55 02.06.2025
Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:52 02.06.2025
Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումըՎերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։ Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի […] ...
23:47 02.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում կիրականացվեն մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Հունիսի 5-ին Տավուշի մարզի Աչաջուր և […] ...
23:43 02.06.2025
Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետԵրեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում ամփոփվեց Ազատության հրապարակում կայացած բացառիկ համերգային ծրագրով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված՝ «Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի հետ» ծրագիրը, Երևանի և մարզերի պատանի երգիչներին հնարավորություն էր տվել աշխարհահռչակ օպերային արտիստների հետ ելույթ ունենալ մեկ բեմում: Այս տոնը դարձավ ստեղծագործական ոգեշնչման նոր հարթակ մեր փոքրիկ տաղանդների համար: ...
23:39 02.06.2025
Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտումՀունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ատոմեքենայով Դավիթաշեն կամրջի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...