15:55 01.03.2023
Եգիպտոսի արտգործնախարարության խոսնակ Ահմեդ Էբու Զեյդն անդրադարձել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրինի Թուրքիա կատարած այցին:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի «Al-Hayat» և «Sada Al-Balad» հեռուստաալիքներին տված հարցազրույցի ընթացքում խոսնակը նշել է, որ այցի նպատակը եղել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո համերաշխություն հայտնելու համատեքստում: Զեյդը տեղեկացրել է նաև, երկու երկրների միջև սկսված նոր գործընթացի մասին:
«Երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման նպատակով քննարկումների գործընթաց է սկսվել, որտեղ կան հստակ ազդակներ՝ Քաթարում տեղի ունեցած հանդիպումից հետո վերադառնալ հարաբերությունների կարգավորման նորմալ գործընթացին»,-ասել է Էբու Զեյդը:
Խոսնակը մասնավորեցրել է, որ այս գործընթացը հետապնդում է մոտ ապագայում հարաբերություննների կարգավորում:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Շուքրին ու Չավուշօղլուն հադիպել էին Թուրքիայի Մերսին քաղաքում, որտեղ նույն օրը ծովային ճանապարհով ժամանել էր Թուրքիայի երկրաշարժից տուժածների համար Եգիպտոսի հումանիտար օգնությունը:
Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին Եգիպտոսի ԱԳ նախարարը հույս էր հայտնել, դրանից հետո երկկողմ հարաբերությունները ավելի բարձր մակարդակի կհասնեն:
11:30 03.06.2025
Թուրքիայում աղջիկը մահացել է երկրաշարժի ժամանակ խուճապային նոպայիցԹուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս 68-ը վիրավորվել են: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում: Նրա խոսքով՝ Ֆեթհիյե շրջանում (Մուղլա նահանգ) խուճապային նոպայի պատճառով մահացել է 14-ամյա աղջիկ։ Եվս 68 մարդ տուժել է խուճապի և բարձրությունից ցատկելու պատճառով։ 5.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել […] ...
11:20 03.06.2025
Դեմբելեն՝ ՉԼ 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին մրցաշարի 15 խաղում 8 գոլ է խփել, կատարել 6 գոլային փոխանցում։ Դեմբելեի խաղընկեր Դեզիրե Դուեն էլ ճանաչվել է Չեմպիոնների լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ 19-ամյա վինգերը մրցաշարի եզրափակիչի հերոսն էր։ Նա Միլանի «Ինտերի» դեմ վճռորոշ խաղում դուբլ է […] ...
11:07 03.06.2025
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետՃապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ հիմնված երկուստեք հարգանքի եւ ժողովրդավարական արժեքների վրա: Նա նշել […] ...
10:57 03.06.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել ենՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են։ Կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են մետաղյա արգելափակոցների տեղադրման, ջրահեռացման համակարգերի բետոնացման և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:45 03.06.2025
Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համարԱղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար. դրանք տարածվում են ջրի, սննդի միջոցով, նաև` կենցաղակոնտակտային ճանապարհով: Այս մասին հայտնում է բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։ Լավ չլվացված մրգերն ու բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների […] ...
10:34 03.06.2025
Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։ ...