18:41 02.03.2023
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեի խոսքով՝ Վերաքննիչ դատարանն առանց բանավոր լսումների քննարկել և ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի որոշումը, ըստ որի՝ մերժվել է առողջական վիճակի պատճառով Սաակաշվիլիին ազատելու կամ պատիժը հետաձգելու միջնորդությունը։ Հաղորդում է aliq. ge-ն։
Խաճապուրիձեն նշել է, որ ընթացակարգային առումով նման որոշումը չի կարող բողոքարկվել Գերագույն դատարան, իսկ եթե կողմը որոշի, այնուամենայնիվ, բողոքարկել, ապա գործը կբողոքարկվի Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան։
Ըստ Խաճապուրիձեի՝ Սաակաշվիլիին արդեն տեղեկացրել են Վերաքննիչ դատարանի որոշման մասին:
Փաստաբանի խոսքով՝ դատավոր Եկատերինե Կուլուլաշվիլին Վերաքննիչ դատարանում փաստաբանների բացակայությամբ է քննարկել Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու միջնորդությունը։
Ի դեպ, Խաճապուրիձեն փետրվարի 21-ին բողոքարկել է Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը Վերաքննիչ դատարան։
Նշենք, որ Վրաստանի երրորդ նախագահը բանտում է գտնվում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Այս երկուսից բացի, ևս երեք գործ է հարուցվել Սաակաշվիլիի նկատմամբ։
Ձերբակալման առաջին օրը Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո։ Նրա հարազատների ու փաստաբանների խոսքով՝ նա չի կարողացել Վրաստանում պատշաճ բուժում ստանալ։
2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում. նրա ընտանիքը և փաստաբանները ասում են, որ նրա վիճակը, բարելավվելու փոխարեն, օրեցօր վատանում է։
Թբիլիսիի քաղաքային դատարանը երկամսյա վերանայումից հետո՝ փետրվարի 6-ին, մերժել է փաստաբանների միջնորդությունը` Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը հաշվի առնելով ազատել նրան կամ հետաձգել պատիժը` արտերկրում բուժում ստանալու հնարավորություն ընձեռելով։
10:57 03.06.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել ենՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են։ Կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են մետաղյա արգելափակոցների տեղադրման, ջրահեռացման համակարգերի բետոնացման և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:45 03.06.2025
Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համարԱղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար. դրանք տարածվում են ջրի, սննդի միջոցով, նաև` կենցաղակոնտակտային ճանապարհով: Այս մասին հայտնում է բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։ Լավ չլվացված մրգերն ու բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների […] ...
10:34 03.06.2025
Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։ ...
10:31 03.06.2025
Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունովԳերմանիայի ֆուտբոլի լիգան ներկայացրել է նոր Սուպերգավաթը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Սուպերգավաթն այսուհետև կկոչվի լեգենդար Ֆրանց Բեկենբաուերի անունով: Գավաթի տարբերանշանի վրա կլինի նրա նկարը: Գերմանիայի Սուպերգավաթը 2025 թվականին կվիճարկեն երկրի չեմպիոն «Բավարիան» և գավաթակիր «Շտուտգարտը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Շտուտգարտում: ...
10:15 03.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․79 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․91 դրամ: ...
10:00 03.06.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա հարձակման մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, հայտարարել է ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդի օդանավակայանի վրա՝ (Բեն Գուրիոն) օգտագործելով «Զուլֆիկար» տիպի բալիստիկ հրթիռ»,-ասել է նա ապստամբներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։ Սարիայի խոսքով՝ գործողությունը «հաջողությամբ հասել է […] ...