21:01 02.03.2023
Սյունիքի մարզպետարանում այսօր ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում Հայաստանի անտառների դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրի վերաբերյալ, որի ընթացքում ներկայացվեցին դրա շրջանակում իրականացված աշխատանքները, նախատեսվող գործողություններն ու ոլորտի դերակատարների հետ համագործակցության հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցել են մարզում անտառների կառավարման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի նախաձեռնություններում ընդգրկված կառույցների ներկայացուցիչներ՝ Սյունիքի մարզպետարանի, համայնքապետարանների, «Հայանտառի», Զանգեզուր կենսոլորտային համալիրի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, դրամաշնորհատու կառույցների աշխատակիցներ, անտառամերձ բնակավայրերի վարչական ղեկավարներ։
«Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրն իրականացնում են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը»։
Ծրագիրը ֆինանսավորում են Կանաչ կլիմայի հիմնադրամը, ՀՀ կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը, Իտալիայի Բոլցանո ինքնավար նահանգը և Բնության համաշխարհային հիմնադրամը:
Կլիմայի կանաչ հիմնադրամից ստացված 10 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհի և 8,7 միլիոն դոլար համաֆինանսավորման շնորհիվ ծրագիրը երկարաժամկետ սոցիալական, տնտեսական և բնապահպանական արդյունքներ կունենա։
Ութ տարվա ընթացքում Սյունիքի և Լոռու մարզերում կիրականացվեն հետևյալ աշխատանքները․
• պետական անտառային ֆոնդի 4700 հեկտար հողատարածքի անտառապատում և անտառվերականգնում,
• 1000 հեկտար համայնքապատկան հողատարածքների անտառապատում և անտառվերականգնում,
• 1600 հեկտար դեգրադացված անտառների կոճղաշիվային աշխատանքների կազմակերպում,
• աջակցության տրամադրում անտառամերձ բնակավայրերի 9000 խոցելի տնային տնտեսությունների՝ ներկայիս ցածր արդյունավետությամբ փայտի վառարաններն ավելի արդյունավետ վառարաններով փոխարինելու համար։
Անցած տարի այս ծրագրով Սիսիանում արդեն իսկ տնկարան է հիմնվել։
14:08 13.06.2025
Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում․ կա տուժած14:06 13.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի Շիրազ քաղաքին14:08 13.06.2025
Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում․ կա տուժածՀունիսի 13-ին, ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...
14:06 13.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի Շիրազ քաղաքինԻսրայելը հարվածել է Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքային թաղամասին, հայտնում է իրանական «Նուր Նյուզ» գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ Շիրազը նույնպես հարձակման ենթարկվեց Իսրայելի կողմից», – գրել է գործակալությունը իր Telegram ալիքում։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իրանի հյուսիս-արևմտյան մասում՝ Թավրիզ քաղաքի օդանավակայանում, դադարից հետո նոր պայթյունի մասին։ ...
14:03 13.06.2025
Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Աշխարհի 24-րդ ռակետը 1/8 եզրափակչում դժվարին պայքարում 6-3, 5-7, 7-6 հաշվով հաղթել է Մաքենզի Մաքդոնալդին (ԱՄՆ, 99-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 32 րոպե։ Խաչանովի հաջորդ մրցակիցը Գաբրիել Դիալոն (Կանադա, 56-րդ ռակետ) է։ ...
13:58 13.06.2025
ՏԿԵ նախարարի տեղակալն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությունը։ Դեսպանը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկուստեք գործընկերության խորացման հարցում պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստան-Իրան 400 […] ...
13:53 13.06.2025
Հայաստանը դատապարտում է Իրանի վրա հարձակումը, անհապաղ դեէսկալացիայի և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման կոչ է անում․ Ալեն ՍիմոնյանՀայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակմանը։ «Խորապես մտահոգված եմ ընթացիկ զարգացումներով, մասնավորապես Իրանի վրա այս առավոտ տեղի ունեցած միակողմանի հարձակմամբ։ Այս գործողությունը տեղի է ունենում միջուկային բանակցությունների միջանկյալ փուլում և խաթարում է գլոբալ և տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը։ Հայաստանը դատապարտում է այս հարձակումը, անհապաղ դեէսկալացիայի […] ...
13:47 13.06.2025
Մերցն ասել է, որ Նեթանյահուն իրեն տեղեկացրել է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների մասինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով իրեն տեղեկացրել է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների և դրանց նպատակների մասին։ «Գիշերվա ընթացքում իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, ինչպես նաև Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար կառույցներին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր առավոտյան ինձ հեռախոսով տեղեկացրեց ռազմական […] ...