Հակոբ Արշակյանը Հնդկաստանում խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+21.09 oC

Հակոբ Արշակյանը Հնդկաստանում խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիային

10:31 03.03.2023

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը մարտի 2-ին Նյու Դելիում անցկացվող «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ:

ԱԺ նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել Օմ Բիրլային՝ իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելու եւ հյուրընկալելու համար: Նա նշել է, որ այս համաժողովը հիանալի հնարավորություն է ընձեռում երկկողմ հանդիպումներ անցկացնելու եւ փոխադարձ հուզող հարցեր քննարկելու համար: Հայաստանը կարեւորում է Հնդկաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը: ԱԺ փոխխոսնակը գոհունակությամբ է փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերջին 30 տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ փոխադարձ պաշտոնական եւ աշխատանքային այցեր, որոնք վկայում են երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիային, առ այն, որ այդ երկիրը կոպտորեն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները եւ փակել Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: 120.000 հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո, խաթարվել է պարենի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, էներգակիրների մատակարարումն Արցախ: Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից եւ կարեւորում է հնդկական կողմի հնչեցրած դատապարտումն անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի եւ 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ապօրինի ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք:

Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլան, ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը, նշել է, որ կարեւորում է երկու խորհրդարանների միջեւ գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացումը եւ ընդգծել, որ նման այցերն ու երկկողմ շփումները խթանում են համագործակցությունն ու նպաստում տարբեր ձեւաչափերով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Հնդկաստանի խորհրդարանի խոսնակն առկա մարտահրավերների հաղթահարման հարցում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ առանձնահատուկ նշանակություն է տալիս Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում իր գլխավորությամբ գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը եւ շեշտել, որ հիանալի կլիներ նաեւ Հայաստանի հետ բարեկամական խմբի ձեւավորումը Հնդկաստանի խորհրդարանում, ինչը մեծ հնարավորություն կստեղծի ակտիվ եւ սերտ համագործակցության համար:

Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առեւտուր, տրանսպորտ եւ կապ, պաշտպանություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, մշակույթ, գիտություն եւ կրթություն, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն եւ այլն:

Հանդիպման ավարտին Հնդկաստանի ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ կհյուրընկալի Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը Նյու Դելիում:
Հակոբ Արշակյանը Հնդկաստանի ԱԺ խոսնակին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի հրավերը` այցելելու Հայաստան:
Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամներ Արեն Մկրտչյանը եւ Ծովինար Վարդանյանը, Հնդկաստանում ՀՀ դեսպան Յուրի Բաբախանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել

09:55 03.06.2025

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժից հետո խուճապային նոպա է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 69 մարդ վիրավորվել է, երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով ժամը 02:17-ին՝ թուրքական Մարմարիս հանգստավայրի մոտակայքում։ Օջախը գտնվել է 67 կիլոմետր խորության վրա։ «Տասնչորսամյա Աֆրանուր Գյունլուն Ֆեթհիյեում […] ...

Վենեսուելայի նախագահը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են համագործակցության ամրապնդումը

09:50 03.06.2025

Վենեսուելայի նախագահը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են համագործակցության ամրապնդումը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդիպել են Կարակասում, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդումը։ «Հանդիպումը, որի նպատակն էր երկու երկրների միջև 2022 թվականի հունիսին Վենեսուելայի պետության ղեկավարի Թեհրան կատարած այցի ընթացքում կնքված համագործակցության համաձայնագրի հետագա ամրապնդումը, տեղի է ունեցել Միրաֆլորես պալատում։ Վենեսուելան և […] ...

CNN. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ կարող է տեղի չունենալ

09:40 03.06.2025

CNN. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ կարող է տեղի չունենալ

Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլ անցկացնելու հնարավորությունը լուրջ կասկածի տակ է և կարող է ընդհանրապես տեղի չունենալ, երկուշաբթի օրը հաղորդել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Դրա խոսքով՝ Իրանը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկը համարել է «անհամատեղելի, անիրատեսական և չափազանց պահանջներ ներկայացնող»։ «Ամերիկացիները անընդհատ փոխում են իրենց […] ...

Հունաստանի Դոդեկանեսյան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել

09:30 03.06.2025

Հունաստանի Դոդեկանեսյան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանի Դոդեկանեսյան կղզիներում՝ Թուրքիայի ափերի մոտ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկուշաբթի օրը՝ UTC ժամանակով 23:17-ին (երեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 02:17-ին)՝ Դոդեկանեսյան կղզեխմբի համանուն կղզում գտնվող Ռոդոս քաղաքից 19 կիլոմետր հյուսիս։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։ Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին դեռևս […] ...

Կանադական պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն՝ մաքսային բանակցություններ վարելու

09:25 03.06.2025

Կանադական պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն՝ մաքսային բանակցություններ վարելու

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջկառավարական հարաբերությունների նախարարի և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկի գլխավորած կանադական պատվիրակությունը մեկնում է Վաշինգտոն՝ սակագնային բանակցությունների համար։ «Մենք պայքարում ենք Կանադայի համար լավագույն գործարքը ստանալու համար։ Այդ աշխատանքը շարունակվում է։ Նախարար ԼեԲլանկը մեկնել է Վաշինգտոն՝ սակագների վերաբերյալ բանակցությունները շարունակելու համար», – երկուշաբթի օրը լրագրողներին ասել է Քարնին […] ...

Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ պատերազմին պատրաստվելու մասին հայտարարությունը խելագարություն է անվանել

09:15 03.06.2025

Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ պատերազմին պատրաստվելու մասին հայտարարությունը խելագարություն է անվանել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ պատերազմի նախապատրաստման մասին հայտարարությունը «խելագարություն» է անվանել և առաջարկել է Եվրոպայում ստեղծել հակապատերազմական շարժում։ «Ես հրավիրում եմ Մեծ Բրիտանիայի, Լոնդոնի, Լիվերպուլի ժողովուրդներին արձագանքել ձեր վարչապետի այս խելագար, հուսահատ պատերազմի կոչին», – ասել է նախագահը Venezolana de Televisión հեռուստաալիքի «With Maduro Plus» հաղորդման եթերում։ Նա ընդգծել է, […] ...

BACK_TO_TOP